ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական անգործություն՝ Գերագույն գլխավոր հրամանատարից մինչև իրավապահ մարմիններ՝ ՔԿ, ՀՔԾ, Դատախազություն 12/04/2020 13:53 | Վերլուծություններ
Երբ թերթում ես արցախյան երկրորդ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-նոյեմբերի 9 տևած լայնամասշտաբ պատերազմի քրոնիկոնը, բավական ուշագրավ փաստեր և հանգամանքներ են ի հայտ գալիս։ Ըստ այդմ, ստացվում է, որ պատերազմի ելքի, հայկական կողմի խայտառակ և դավաճանական կապիտուլյացիայից հնարավոր էր խուսափել, եթե պետական ամենաբարձր մակարդակով զինվորական բարձր ղեկավարության, ի մասնավորի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի բազմաթիվ ահազանգերը՝ իրավիճակի վերաբերյալ, նրա նախազգուշացումները և հորդորներն ի սկզբանե հաշվի առնվեին։ Հանցավոր անգործության չարժանանային։ Իրականում պատերազմի ողջ ընթացքում մենք գործ ունեցանք մի կատաստրոֆիկ իրավիճակի հետ, երբ պետական ինստիտուտները, ուժային կառույցները բացարձակ անգործության էին մատնված։
Որպեսզի խոսքերս ապրիորի չհնչեն մի օրինակ հիշեմ և հիշեցնեմ, որը տեղի է ունեցել 2015 թվականին՝ արժանանալով ժամանակի ուժային և իրավապահ մարմինների համապատասխան գնահատականին։ Իսկ գնահատական ասվածն այս դեպքում պատիժն է։ Այն ժամանակ՝ «Վաշտի հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար»։ Քանի որ այն պատճառել էր ծանր հետևանքներ», ուստի անմիջապես համապատասխան քր․գործ էր հարուցվել և պատիժ սահմանվել իրավապահ մարմնի կողմից։
2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում էր իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Եվ մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել էին պարտադիր ժամկետային երկու զինծառայողներ, մի քանիսն էլ հրազենային վիրավորումներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ։ Նախաքննության տվյալներով՝ կապիտանը դրսևորել էր անգործություն, որի հետևանքը եղել է դիվերսիոն-հետախուզական խմբի անարգել ներթափանցումը՝ դիրքի թիկունք, զինծառայողներին հարձակման ենթարկելը, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։
Հարց է առաջանում, ինչու՞ 2015-16 թվականներին օրենքի ողջ խստությամբ պատժի էր արժանացել պաշտոնեական անգործություն ցուցաբերած զինվորականը, սակայն 2020 թվականի սեպտեմբեր 27-ին Արցախի Հանրապետության վրա թուրքադրբեջանական տանդեմի հարձակումից առաջ, այդ ընթացքում և պատերազմից հետո՝ նմանօրինակ՝ տարբեր տրամաչափի պաշտոնեական անգործության դեպքերը, որոնց արդյունքում կորցրեցինք Արցախի Հանրապետության 80 տոկոսը, հազարավոր զոհեր ունեցանք, բազմահազար վիրավորներ, գերյալներ և անհետ կորածներ, ի վերջո՝ հայրենազրկվեցինք, սակայն, այն անձինք կամ կառույցները, որոնց հանցավոր անգործության հետևանքով Հայաստանը խայտառակ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեց, առայսօր մնում են անպատիժ։
Բնականաբար, « հանցավոր անգործություն» եզրույթն իմիջիայլոց չենք օգտագործում, քանի որ կոնկրետ փաստ ունենք՝ այն է՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, արված՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին, որտեղ նա հստակ ասում էր՝ «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ինչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»:
Հիմա, եթե համադրենք 2016-ի վերոհիշյալ դրվագը այսօրվա՝ 2020 թվականի՝ նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական իրողությունների հետ, տարբերությունն ահռելի է, սակայն երևույթը նույնական է։ Այն ժամանակ՝ 2015-16 թվականներին պետությունը գործել է՝ իր բոլոր մեխանիզմներով, իսկ այսօր, ըստ էության պետություն չունենք։ Փոխարենը՝ պետության ղեկավարի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի մակարդակով հանցավոր անգործության փաստի հետ գործ ունենք, սակայն, իրավապահ մարմինների արձագանքը զրոյական է։ Ընդ որում, բոլոր մակարդակներում։
Հարց է առաջանում՝ այս ամենի մասին իմանալով ինչու՞ են առայսօր հանցավոր անգործության մատնված ՀՀ քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ի վերջո՝ ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ինչու՞ պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների /իմա՝ անգործության/ հիմքով քրեական գործ չի հարուցված առայսօր։ Այսինքն, սա չի՞ նշանակում, որ մենք գործ ունենք ողջ իրավապահ համակարգի հանցավոր անգործության հետ․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ