ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա գաղտնի ձևով ավելացված կետ է և որևէ մեկի հետ քննարկում չի եղել. Փորձագետ 12/04/2020 16:47 | ԼՐԱՀՈՍ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը խնդրահարույց է։ Օրինագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ առաջարկություններ, բայց դրանց զգալի մասը հաշվի չառնվեց և այն անհետաձգելի կերպով հավանության արժանացավ, ինչը տարօրինակ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 3-ի կառավարության նիստի ժամանակ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հավանության արժանացավ։ Ընդ որում` այն ներառված էր չզեկուցվող նախագծերի փաթեթում։
Փորձագետ Ատոմ Մխիթարյանը նկատեց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ քննարկումները դեռ վաղուց էին սկսվել նախքան իշխանափոխությունը, որից օրինագծում կրկին փոփոխություններ են կատարվել. ««Հանրային քննարկումները» սկսվեցին անցած տարվա աշնանը։ Բազմաթիվ առաջարկություններ եղան օրինագծի վերաբերյալ, այն քննադատության արժանացավ, որովհետև մի շարք բացթողումներ կային օրինագծում, սակայն ստացվեց այնպես, որ այդ առաջարկությունների զգալի մասը հաշվի չառնվեց, և օրինագիծը ճանաչվեց անհետաձգելի, ինչը շատ տարօրինակ է»,-նշեց Ատոմ Մխիթարյանը։
Վերջինս նկատեց՝ փորձագետներին լսելուց հետո որևէ փոփոխություն չի կատարվել, փոխարենը ըստ փորձագետի՝ այս իշխանությանը հատուկ ձևով, գաղտագողի ևս մեկ կետ ավելացավ, որի վերաբերյալ արդեն դժգոհություն կա. «Նախկին օրինագծում չկար այդ կետը, որը ԿԳՄՍ նախարարին հնարավորություն կտա միանգամից նշանակել ռեկտոր մինչև հինգ տարի ժամկետով, ինչը հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքին։ Սա գաղտնի ձևով ավելացված կետ է և որևէ մեկի հետ որևէ քննարկում չի եղել»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ օրինագծում այդ կետի ներդրմամբ յուրաքանչյուր բուհում ամեն ինչ կախված է լինելու մեկ մարդու կամքից, իսկ այդ մեկ մարդը տվյալ պահին քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարն է լինելու, հետևաբար բուհերը քաղաքականացվելու են։
Ատոմ Մխիթարյանը նշեց, որ օրինագծի դեմ որպես պայքարի ձև դասադուլն է ընտրվել և Երևանի պետական համալսարանում դասադուլ անելու որոշում է կայացվել։
«Օրինագծում կան բազմաթիվ այլ խնդրահարույց կետեր, որոնց վերաբերյալ կարծիքը հաշվի չի առնվել։ Մասնավորապես վերացվում է գիտական երկրորդ աստիճանը, այսինքն` գիտությունների դոկտոր չենք ունենալու։ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, որն այժմ օրենքով ստեղծված կազմակերպություն է, դա չեղարկվում է, որովհետև այդ օրենքն առ ոչինչ է ճանաչվելու այս օրենքով։ Գիտական կազմակերպություններն ինքնուրույն չեն կարողանալու իրականացնել ասպիրանտական կրթություն, որովհետև դա վերապահվում է միայն բուհերին, իսկ մենք խոսում ենք կրթություն-հետազոտություն կապի կարևորության մասին։ Դա ևս այս օրենքի նախագծով արգելվում է։ Քանդման գործընթացը, որ սկսվել է, շարունակվում է և սա կլինի վերջակետը»,-ասաց փորձագետը։
Ատոմ Մխիթարյանը գտնում է, որ պետք է հետքայլ անել, օրինագիծը ուղարկել վերամշակման, լայն քննարկումներ անցկացնել, ԱԺ-ում լսումներ կազմակերպել և հաշվի առնել գիտական հանրության կարծիքը, որից հետո միայն այն ներկայացնել ԱԺ-ին։
Հարցին՝ որքանով արդյունավետ կլինեն դասադուլը և գործադուլը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մեկ տարվա ընթացքում կրթական համակարգն առանց այն էլ կաթվածահար է եղել, Ատոմ Մխիթարյանը նկատեց՝ ակադեմիական հանրությանն այլ հնարավորություն չեն տալիս. «Ստիպված պետք է այդ քայլին գնան, որովհետև ուրիշ հնարավորություն չկա։ Եթե երկխոսություն չկա, մնում է միայն պայքարի այդ ուղին»,-ամփոփեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/16/2021 23:17 Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան
- 01/16/2021 23:07 Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մ. Մինասյան
- 01/16/2021 21:53 ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի. Մակինյան
- 01/16/2021 21:45 Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2021 13:20 Ուշի գյուղի տարածքում 56-ամյա կնոջը միանգամից երկու մեքենա վրաերթի է ենթարկել. Նա մահացել է
- 01/15/2021 10:31 Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 34 մարդ է մահացել
- 01/14/2021 21:25 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
- 01/14/2021 20:36 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
- 10/11/2020 01:16 Քիմ Քարդաշյանը 1 միլոն դոլար նվիրաբերեց Արցախին
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները