ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2020-ին կրկնվում է այն, ինչը կատարվել է 1920-ին. Նիկոլի ու Վրացյանի կառավարությունները նույն ճակատագիրը կիսեցին. քաղաքագետ 12/03/2020 13:29 | Մեկնաբանություն
2020-ին կրկնվում է այն, ինչը կատարվել է 1920-ին: Ռուսաստանը վերադառնում է Կովկաս, այս անգամ Հայաստանով (1920-ին Ադրբեջանով էր եկել)։ Երկու դեպքում էլ ռուս-թուրքական պայմանավորվածություններով։ Արևմուտքն, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, միայն խոստումներ է տալիս, սակայն ոչ մեկի համար չկարողացավ անվտանգության երաշխիքներ ստեղծել։ Նիկոլի ու Վրացյանի կառավարությունները նույն ճակատագիրը կիսեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«2020-ին կրկնվում է այն, ինչը կատարվել է 1920-ին:
Ռուսաստանը վերադառնում է Կովկաս, այս անգամ Հայաստանով (1920-ին Ադրբեջանով էր եկել)։ Երկու դեպքում էլ ռուս-թուրքական պայմանավորվածություններով։ Արևմուտքն, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, միայն խոստումներ է տալիս, սակայն ոչ մեկի համար չկարողացավ անվտանգության երաշխիքներ ստեղծել։ Նիկոլի ու Վրացյանի կառավարությունները նույն ճակատագիրը կիսեցին։
Երկու դեպքում էլ Վրաստանն ամենավերջինն էր ու ինչպես առաջ, նույնպես հիմա, Վրաստանի համար Աբխազիայի հարցն էր ճակատագրական։
Երկու դեպքում էլ բրիտանական տնտեսական շահերն են առանցքում եղել։
Ինչու է պատմությունը կրկնվում։
Ամբողջ խնդիրն աշխարքաղաքականական դասավորությունն է։ Մինչ մեր տարածաշրջանին անցնելը, փորձենք հասկանալ աշխարքաղաքական բալանսների տեսության պարզագույն սկզբունքները։ Ինչու է ԱՄՆ քաղաքականության հիմքում դրվել "Ռուսական վտանգի" սկզբունքը։ Իրականում ռուսական վտանգն ԱՄՆ-ին պետք է Եվրոպան իր ազդեցության տակ պահելու համար։ Ով տիրում է Գերմանիային, տիրում է Եվրոպային, իսկ Գերմանիային տիրելու համար պետք է Եվրոպան զգա արտաքին վտանգ, որից նրան պետք է պաշտպանել։ Այսինքն թիրախը ոչ թե Ռուսաստանն է, այլ Եվրոպան, Ռուսաստանն ընդամենը միջոց է ու ռուսական վտանգը միշտ պետք է թեժ պահել։
Նույնը հնարքը Իսրայելն է օգտագործում։ Իսրայելի խնդիրն արաբական աշխարհն է և դրան վերահսկելու համար արաբական աշխարհը պետք է ունենա սպառնալիք։ Դա կարող է լինել Իրանն ու Թուրքիան։ Արտաքին սպառնալիքի շնորհիվ Իսրայելը կարողանում է վերահսկել արաբական աշխարին, իր հիմնական հակառակորդին։ Այստեղ, սակայն, կա մեկ հանգամանք, Իրանի միջուկային ծրագիրը, ինչը բալանսների վրա հիմնված խճանկարը խախտում է ու խնդիրներ է առաջացնում։ Պարզ է, եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, հաջորդները կլինեն Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, որոնք այդ ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տանում ու արդյունքում, տարածաշրջանի միակ միջուկային երկրի՝ Իսրայելի անվտանգության ողջ համկարգը ձախողվում է։ Սա խնդիր է, սակայն դա մի կողմ թողնենք ու գանք մեր տարածաշրջանին։
Ով տիրում է Հարավային Կովկասը, նա ապագայում կտիրի Հյուսիսային Կովկասին, Միջին Ասիային, Վոլգայի հունը և այս առումով Հարավային Կովկասը միշտ լինելու է Թուրքիայի ու Ռուսաստանի թիրախում, մինչև որ նրանցից որևէ մեկը չփլուզվի։ Իսկ Հարավային Կովկասի ստրատեգիական տարածքն Ադրբեջանն է, Վրաստանը միջանցքն է, Հայաստանը՝ պատվարը։
Հարավային Կովկասում վերջին տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային բալանսը խախտվել էր, ըստ որոշ գնահատականների 1/8 հարաբերակցությամբ և Ռուսաստանն ու Թուրքիան պետք է անմիջական կերպով խաղին մասնակցեին։ Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս ապաշնորհ կառավարությունն արագացրեց այդ գործընթացը, գուցե փորձելով Արցախից ազատվելով այլ ելքեր գտնել, ինչպես նման բան փորձում էր անել 1920-ի Հայաստանի կառավարությունը։ Դա վատ ավարտվեց։
Հիմա Հայաստանի նոր կառավարությունը պետք է նոր ազգային ստրատեգիա մշակի, ելնելով ներկա իրավիճակից ու վերականգնվի Հարավային Կովկասի խախտված բալանսը։ Դա աշխատանք է, որը պետք է կատարվի»,- գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ