Թեմաներ
Հինգշաբթի 01 / 28 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/28/2021   00:06 Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում. Ռ.Քոչարյան 01/27/2021   23:56 Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info (մաս 3-րդ) 01/27/2021   23:38 Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն 01/27/2021   23:29 «Աէրոֆլոտը» չեղարկում է մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված Մոսկվայից - Երևան թռիչքները 01/27/2021   23:21 Բիլ Գեյթսը COVID-19-ից տասնյակ անգամ ավելի վատ համաճարակ է կանխատեսել աշխարհում 01/27/2021   22:55 Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ. Քննարկել երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրներ 01/27/2021   22:32 Բայդենին նախազգուշացրել են կոմունիստական սպառնալիքի մասին 01/27/2021   22:19 «Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային». Արմեն Աշոտյան 01/27/2021   22:06 Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար. Անդրանիկ Թևանյան 01/27/2021   21:41 Իրանի, ԱՄՆ, Թուրքիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասի համար մրցակցություն է սկսվել. Ստեփան Դանիելյան 01/27/2021   21:21 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է 01/27/2021   21:12 Քրեական գործով չկա որևէ դրվագ՝ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի հափշտակության մասին. փաստաբան 01/27/2021   20:50 Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ 01/27/2021   20:43 Հայոց բանակը՝ անցած տասնամյակների մեր ամենակայացած կառույցը, ոտքի է կանգնելու, մեջքը շտկելու է՝ ամրացնելով իր մարտական ոգին 01/27/2021   20:33 Մ2 ավտոճանապարհով երթեւեկող ՀՀ քաղաքացիները կարող են բերման ենթարկվել Ադրբեջան՝ որպես ապօրինի սահման հատողներ. փաստաբան 01/27/2021   20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին 01/27/2021   20:11 Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան 01/27/2021   19:59 Դատարանը կարճել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սևազգեստ մայրերի գործով վարույթը 01/27/2021   19:51 Հակոբ Կարապետյանը չի շտապում հերքել Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալու մասին տեղեկությունը 01/27/2021   19:43 Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար․ հայերը 70 կմ ճանապարհը փոխարինել են 500 կմ-ով 01/27/2021   19:30 Փետրվարի 1-ից կգործի «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը 01/27/2021   19:22 Մեկ ամիս ՀՀ քաղաքացիները 20 անցակետով կարող են մեկնել Ռուսաստան 01/27/2021   19:17 Ռուբեն Հայրապետյանի որդու վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Գագիկ Պողոսյանը 01/27/2021   19:16 Տպավորված եմ դպրոցի հարուստ ավանդույթներով, ինչը շատ կարևոր է ցանկացած կրթական հաստատության համար. ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ֆրանսիական կրթահամալիրում նոր դասասենյակի բացմանը 01/27/2021   18:59 Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մոռացեք այդ մասին. Վահրամ Պողոսյան 01/27/2021   18:48 «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին 01/27/2021   18:41 Փետրվարի 10-ից հետո շրջադարձ ենք ունենալու. ժողովրդական բողոքը կսկսի ձևավորվել, մարտին կունենանք խնդիրներ. Միհրդատ Մադաթյան 01/27/2021   18:33 Մերօրյա քաղաքական գործիչներն ավելի հետևողական են պաշտպանում թուրքերի ու ադրբեջանցիների շահերը . Գևորգ Դանիելյան 01/27/2021   18:29 Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը 01/27/2021   18:25 Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքը 01/27/2021   18:23 Լրագրողական կազմակերպություններ. Պահանջում ենք ԱԺ աշխատակազմից արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների համար 01/27/2021   18:17 Տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին 01/27/2021   18:15 Մեր հերոսները լարված ու անելանելի պայմաններում արագ կողմնորոշվելու շնորհիվ մարտական խնդիրները բարձր մակարդակով են կատարել 01/27/2021   17:50 Վազգեն Մանուկյանը ժամանակավոր կառավարության համար կարող է լինել լավ թեկնածու. Թովմասյան 01/27/2021   17:42 40-ամյա տղամարդում կողմից իր երեխային պատանդ վերցնելու համար քրեական գործ չի հարուցվել. ՔԿ-ի մանրամասները 01/27/2021   17:40 Հայրենիքի փրկության շարժումը համախոհության հասնելու ճանապարհային քարտեզի առաջարկ է անում 01/27/2021   17:37 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը 01/27/2021   17:31 Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 01/27/2021   17:23 Հայկ Մարությանին փոխարինելու գործընթացը համակարգվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից. Խաժակյան 01/27/2021   17:19 Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին 01/27/2021   17:18 Զինծառայողներն արյուն են հանձնել 01/27/2021   17:09 Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ եւ ԱԻՊԾ տնօրեն է նշանակել 01/27/2021   17:02 «Ալիևը թրաֆիկինգի է ենթարկել Նիկոլ Փաշինյանին».Բագրատ Եսայան 01/27/2021   17:00 Արդար ընտրությունների դեպքում «Իմ քայլը» չի ստանալու հանրության անհրաժեշտ քվեն, փորձում են հնարավոր զարտուղի ճանապարհներով պահել իշխանությունը. սահմանադրագետ 01/27/2021   16:40 Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 01/27/2021   16:26 Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ 01/27/2021   16:22 Հնարավոր է՞ր առանց պատերազմի ստորագրել այդ փաստաթուղթը. այո՛ հնարավոր էր. Թովմասյան 01/27/2021   16:18 17 ուժերին միանալու ցանկություն չունենք, մեր ցանկությունն է ստեղծել նոր ուժ. Արտակ Թովմասյան 01/27/2021   16:07 Մեր քաղաքական թիմը անպայման կմասնակցի ընտրություններին և կունենա վարչապետի իր թեկնածուն. Արտակ Թովմասյանը 01/27/2021   15:57 Ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Մելիքյան
01/27/2021   19:22 Մեկ ամիս ՀՀ քաղաքացիները 20 անցակետով կարող են մեկնել Ռուսաստան 01/26/2021   18:47 Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» տարբերանշանով սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ 01/26/2021   11:53 Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան 01/27/2021   16:40 Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 01/27/2021   19:43 Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար․ հայերը 70 կմ ճանապարհը փոխարինել են 500 կմ-ով 01/26/2021   14:11 Արարատում Նիկոլ Փաշինյանի և Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցների միջև բախումներ եղան 01/26/2021   21:15 Միքայել Մինասյանի ու Ռուբեն Վարդանյանի զարմանալի արդյունքը. ի՞նչ սպասել 01/26/2021   19:39 ԱԳՆ հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է 01/26/2021   20:54 Իմ հարցազրույցում մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում. Անդրանիկ Հովհաննիսյան 01/26/2021   16:53 Ամերիկահայերը դեմ են Լիլիթ Մակունցի նշանակմանը. նրան ԱՄՆ են ուղարկում «իրենց քայլի» օլիգարխների բիզնեսներն այստեղ տեղավորելու համար․ ամերիկաբնակ լրագրող 01/26/2021   16:35 Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից» 01/27/2021   11:58 Արտակարգ դեպք Երևանում․ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել․ նրա հետ բանակցում է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը shamshyan.com 01/27/2021   17:42 40-ամյա տղամարդում կողմից իր երեխային պատանդ վերցնելու համար քրեական գործ չի հարուցվել. ՔԿ-ի մանրամասները 01/27/2021   14:20 Պատերազմի օրերին ԱԺ նախագահի, Փաշինյանի աներձագի ու այլ պատգամավորների այցը համարվել է գործուղում․ նրանց պետբյուջեից գումար է հատկացվել 01/26/2021   19:24 Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան 01/27/2021   19:59 Դատարանը կարճել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սևազգեստ մայրերի գործով վարույթը 01/27/2021   18:41 Փետրվարի 10-ից հետո շրջադարձ ենք ունենալու. ժողովրդական բողոքը կսկսի ձևավորվել, մարտին կունենանք խնդիրներ. Միհրդատ Մադաթյան 01/27/2021   17:02 «Ալիևը թրաֆիկինգի է ենթարկել Նիկոլ Փաշինյանին».Բագրատ Եսայան 01/27/2021   10:19 Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն 01/26/2021   23:44 Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան

Մեր առաջնահերթությունն է ԼՂ հիմնախնդրի քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ. ԱԳ նախարարը խոսել է գերիների մասին 12/03/2020   16:02  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: «Արմենպրես»-ն Այվազյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ:

- Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ են ընդունվել հասարակության տարբեր շերտերի կողմից: Առկա է կարծիք, որ հնարավոր է բանակցությունների արդյունքում որոշ դրույթներ ավելի հայանպաստ դարձնել: Որքանո՞վ է հնարավոր այդ գործընթացը:

- Հստակ պետք է արձանագրենք, որ եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն հրադադարի հաստատմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Ներկա փուլում կյանքի են կոչվել կամ ընթացքի մեջ են այդ հայտարարության որոշ դրույթներ, որոնք մեծամասամբ դուրս էին դիվանագիտության դաշտից: Ինչպես բազմիցս ենք նշել, արցախահայության շահերի և իրավունքների ապահովման հարցերը պետք է հասցեագրվեն դիվանագիտական հարթությունում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ մեր առաջնահերթությունն է հիմնախնդրի շուրջ քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ:

Ներկայում ի հայտ են եկել անհապաղ լուծում պահանջող մի շարք նոր խնդիրներ, և դրանցում, որպես առաջնահերթություն կարող եմ մատնանշել գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը և արագ ու ապահով վերադարձը հայրենիք, դիակների փոխանակման և անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների իրականացումը, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի, նրանց կենսական անվտանգության ապահովման համար համապատասխան պայմանների ձևավորումը, նրանց իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության երաշխավորված պաշտպանությունը: Այս գործընթացում մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների հետ:

Այս համատեքստում մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ոչ միայն Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, այլև այդ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցության և վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ Արցախի դեմ ռազմական գործողություններում ուղղակի մասնակցության մասին: Միջազգային հանրության մոտ արդեն իսկ արմագրված է հստակ մոտեցում, որ հայ ժողովուրդը դիմակայել է այս դաշինքի (Ադրբեջան, Թուրքիա և միջազգային ահաբեկիչներ- խմբ.) կողմից սանձազերծված ագրեսիային: Այնուամենայնիվ ԱԳՆ-ն ՀՀ պատկան մյուս մարմինների հետ միասին և միջազգային գործընկերների ներգրավմամբ ու մասնակցությամբ դեռ շատ աշխատանք ունի անելու:

Արցախն իրականություն է աշխարհաքաղաքական քարտեզի վրա, և միջազգային կառույցների ներկայության և անմիջական ներգրավածության հապաղումն անընդունելի է: Մեր սկզբունքային մոտեցումն է, որ արցախահայության սոցիալական խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը պետք է հասցեագրվեն տեղում՝ արագ ապահովելու վերադարձը բնականոն կյանքին:

- Դուք, որպես դիվանագիտության առաջնահերթություն նշեցիք այս օրերին հասարակությանն ամենաշատը հուզող հարցը՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը: Հասարակությունը բարձրաձայնում է իր բողոքն այս առնչությամբ՝ պնդելով, որ այս հարցում պետական կառույցները մատնված են անգործության: Մինչ օրս այս հարցով հայ դիվանագիտության կողմից որևէ հրապարակային հայտարարություն չի եղել:

- Այո, իրավացի եք, այս հարցով մենք սակավախոս ենք եղել, սակայն ոչ մի դեպքում սակավագործ: Ինչպես գիտեք, գործում է ՀՀ գերիների, պատանդերի և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում և համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գերիների, պատանդների և անհայտ կորածների վերաբերող բոլոր հարցերի շուրջ բանակցությունները տարվում էին այդ խողովակով: Այդ հանձնաժողովում ընդգրկված է նաև արտաքին գերատեսչությունը՝ ունենալով լիազորությունների հստակ շրջանակ, որոնք վերջին օրերին մեր իսկ նախաձեռնությամբ ընդլայնվել են՝ անմիջականորեն ներգրավվելով ԿԽՄԿ-ի հետ աշխատանքներում:

Այս առնչությամբ, հաշվի առնելով հարցի նրբությունը և մարդկանց կյանքի հետ անմիջական առնչությունը, պետք է հայցեմ ձեր և ձեր ընթերցողների ըմբռնումը, որ ավելի շատ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, քան այն, որ հարցի շուտափույթ հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվում են հստակ քայլեր. այս հարցի շուրջ կա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանձնառությունը: Խոսքը ներկա փուլում կողմերի մոտ առկա գերիների ցուցակների հստակեցման և ապա փոխանակման մեխանիզմների գործարկման մասին է: Մենք հաստատել ենք մեր հանձնառությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը և ակնկալում ենք, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ չի առաջացնի այս հարցում:

- Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները դիտարկել է նաև, որպես ԼՂ ժողովրդի անվտանգային գոտի և այդ տրամաբանությամբ վարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունները: Ստեղծված նոր իրավիճակում, երբ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որո՞նք են լինելու ՀՀ առաջնահերթությունները բանակցային գործընթացում և որքանո՞վ եք կարևորում ՄԽ շրջանակներում բանակցությունների շարունակումը:

- Արցախի 150 հազար բնակչության բոլոր իրավունքները պետք է լիարժեքորեն վերականգնվեն և իրականացվեն իրենց պատմական հայրենիքում: Ադրբեջանի՝ Թուրքիայի բացահայտ հրահրմամբ և աջակցությամբ իրականացված ռազմական գործողությունների առանցքում Արցախի լիակատար հայաթափման և հայ ժողովրդի հայրենազրկման ցեղասպան նկրտումներն են, որոնք նշմարվում են նաև հետպատերազմյան հռետորաբանության և զարգացումների տրամաբանության մեջ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ միանշանակորեն ընդգծել, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, և այդ հարցը ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չէ լուծել: Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության միջազգային երաշխավորման դիրքերից:

Անհիմն են ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հակամարտությունն այլևս հանգուցալուծված է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռևս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից և ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ և հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից: Պատերազմի ընթացքում միջազգային հանրության մոտ էլ ավելի ամրապնդվեց և խորացավ այն ընկալումը, որը մենք 26 տարի շարունակ պնդում էինք. արցախյան հիմնահարցը բնիկ ժողովրդի՝ արցախահայության՝ իր իսկ պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու հարց է: Աշխարհի տարբեր երկրներում բոլոր մակարդակներում մեր շփումները վկայում են, որ միջազգային հանրությունում ամրագրվել է այն ընկալումը, որ Արցախը որևիցե կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո և արցախահայությունն ունի բոլոր այն իրավունքները, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդները:

- Պատերազմի մեկնարկի առաջին օրվանից քննարկվում է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: Արդյոք դիտարկվում է հիմա Արցախի անկախության ճանաչման հարցը:

-Արցախի Հանրապետության ճանաչումը մշտապես դիտարկվել է ոչ միայն կարգավիճակի, այլև առավել լայն տարածաշրջանային և միջազգային համատեքստում։ Պետք է արձանագրենք, որ Արցախի ժողովրդի դեմ կիրառված բիրտ ռազմական ուժն առավել է ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները, և այս ուղղությամբ մենք ականատես ենք լինում որոշակի նոր մոտեցումների:

- Որպես արտաքին գործերի նորանշանակ նախարար՝ որո՞նք են ձեզ համար ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները:

- Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունը եղել և այսօր առավել քան երբևէ մնում է արցախյան հիմնահարցի կարգավորումը, որը նաև Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկն է: Բոլորիս համար պարզ է, որ երկրի, ժողովրդի և պետության համար հիմա ճգնաժամային օրեր են, և մեր առաջնահերթ խնդիրն է իրականացնել ճգնաժամային կառավարում, որի նպատակն է այս փուլում նախևառաջ հասցեագրել Հայաստանի և Արցախի համապարփակ անվտանգության ու զարգացման՝ իր բոլոր ուղղություններով, առաջնահերթ հարցերը:

- Արդյո՞ք սպասվում են փոփոխություններ ԱԳՆ կենտրոնական ապարատում կամ դիվանագիտական կորպուսում:

- Արտաքին քաղաքական գերատեսչությունը պրոֆեսիոնալ ապաքաղաքական կառույց է, որում առանձնահատուկ կարևորություն ունի ինստիտուտի և ինստիտուցիոնալ հիշողության պահպանումը: Միաժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունը ստատիկ կառույց չէ, և բնականաբար այն ևս ունի զարգացման և շարունակական կատարելագործման ու առավել պրոֆեսիոնալիզացման իր տրամաբանությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:23 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրա Այվազյանը կմասնակցի ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստին
20:31 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
10:37 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ
12:48 26/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ համարում, որ դիվանագիտության մեջ ունեցել ենք ձախողում.ԱԳ նախարար
22:10 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
21:26 21/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ
15:15 21/11/2020  |  ՄեկնաբանությունՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են
13:09 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ
18:59 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
12:21 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱյժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Տեսանյութեր

01/27/2021   10:59 Հունվարի 28-ին ըմբոստության ալիք. ծրագրում են Փաշինյանին հեռացնել պաշտոնից «Հրապարակ»

Տեսադարան

01/16/2021   11:49 Երևանի մայրամուտը

Մամուլ

Արխիվ

[]