Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Մեր առաջնահերթությունն է ԼՂ հիմնախնդրի քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ. ԱԳ նախարարը խոսել է գերիների մասին 12/03/2020   16:02  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: «Արմենպրես»-ն Այվազյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ:

- Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ են ընդունվել հասարակության տարբեր շերտերի կողմից: Առկա է կարծիք, որ հնարավոր է բանակցությունների արդյունքում որոշ դրույթներ ավելի հայանպաստ դարձնել: Որքանո՞վ է հնարավոր այդ գործընթացը:

- Հստակ պետք է արձանագրենք, որ եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն հրադադարի հաստատմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Ներկա փուլում կյանքի են կոչվել կամ ընթացքի մեջ են այդ հայտարարության որոշ դրույթներ, որոնք մեծամասամբ դուրս էին դիվանագիտության դաշտից: Ինչպես բազմիցս ենք նշել, արցախահայության շահերի և իրավունքների ապահովման հարցերը պետք է հասցեագրվեն դիվանագիտական հարթությունում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ մեր առաջնահերթությունն է հիմնախնդրի շուրջ քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ:

Ներկայում ի հայտ են եկել անհապաղ լուծում պահանջող մի շարք նոր խնդիրներ, և դրանցում, որպես առաջնահերթություն կարող եմ մատնանշել գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը և արագ ու ապահով վերադարձը հայրենիք, դիակների փոխանակման և անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների իրականացումը, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի, նրանց կենսական անվտանգության ապահովման համար համապատասխան պայմանների ձևավորումը, նրանց իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության երաշխավորված պաշտպանությունը: Այս գործընթացում մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների հետ:

Այս համատեքստում մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ոչ միայն Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, այլև այդ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցության և վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ Արցախի դեմ ռազմական գործողություններում ուղղակի մասնակցության մասին: Միջազգային հանրության մոտ արդեն իսկ արմագրված է հստակ մոտեցում, որ հայ ժողովուրդը դիմակայել է այս դաշինքի (Ադրբեջան, Թուրքիա և միջազգային ահաբեկիչներ- խմբ.) կողմից սանձազերծված ագրեսիային: Այնուամենայնիվ ԱԳՆ-ն ՀՀ պատկան մյուս մարմինների հետ միասին և միջազգային գործընկերների ներգրավմամբ ու մասնակցությամբ դեռ շատ աշխատանք ունի անելու:

Արցախն իրականություն է աշխարհաքաղաքական քարտեզի վրա, և միջազգային կառույցների ներկայության և անմիջական ներգրավածության հապաղումն անընդունելի է: Մեր սկզբունքային մոտեցումն է, որ արցախահայության սոցիալական խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը պետք է հասցեագրվեն տեղում՝ արագ ապահովելու վերադարձը բնականոն կյանքին:

- Դուք, որպես դիվանագիտության առաջնահերթություն նշեցիք այս օրերին հասարակությանն ամենաշատը հուզող հարցը՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը: Հասարակությունը բարձրաձայնում է իր բողոքն այս առնչությամբ՝ պնդելով, որ այս հարցում պետական կառույցները մատնված են անգործության: Մինչ օրս այս հարցով հայ դիվանագիտության կողմից որևէ հրապարակային հայտարարություն չի եղել:

- Այո, իրավացի եք, այս հարցով մենք սակավախոս ենք եղել, սակայն ոչ մի դեպքում սակավագործ: Ինչպես գիտեք, գործում է ՀՀ գերիների, պատանդերի և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում և համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գերիների, պատանդների և անհայտ կորածների վերաբերող բոլոր հարցերի շուրջ բանակցությունները տարվում էին այդ խողովակով: Այդ հանձնաժողովում ընդգրկված է նաև արտաքին գերատեսչությունը՝ ունենալով լիազորությունների հստակ շրջանակ, որոնք վերջին օրերին մեր իսկ նախաձեռնությամբ ընդլայնվել են՝ անմիջականորեն ներգրավվելով ԿԽՄԿ-ի հետ աշխատանքներում:

Այս առնչությամբ, հաշվի առնելով հարցի նրբությունը և մարդկանց կյանքի հետ անմիջական առնչությունը, պետք է հայցեմ ձեր և ձեր ընթերցողների ըմբռնումը, որ ավելի շատ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, քան այն, որ հարցի շուտափույթ հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվում են հստակ քայլեր. այս հարցի շուրջ կա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանձնառությունը: Խոսքը ներկա փուլում կողմերի մոտ առկա գերիների ցուցակների հստակեցման և ապա փոխանակման մեխանիզմների գործարկման մասին է: Մենք հաստատել ենք մեր հանձնառությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը և ակնկալում ենք, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ չի առաջացնի այս հարցում:

- Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները դիտարկել է նաև, որպես ԼՂ ժողովրդի անվտանգային գոտի և այդ տրամաբանությամբ վարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունները: Ստեղծված նոր իրավիճակում, երբ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որո՞նք են լինելու ՀՀ առաջնահերթությունները բանակցային գործընթացում և որքանո՞վ եք կարևորում ՄԽ շրջանակներում բանակցությունների շարունակումը:

- Արցախի 150 հազար բնակչության բոլոր իրավունքները պետք է լիարժեքորեն վերականգնվեն և իրականացվեն իրենց պատմական հայրենիքում: Ադրբեջանի՝ Թուրքիայի բացահայտ հրահրմամբ և աջակցությամբ իրականացված ռազմական գործողությունների առանցքում Արցախի լիակատար հայաթափման և հայ ժողովրդի հայրենազրկման ցեղասպան նկրտումներն են, որոնք նշմարվում են նաև հետպատերազմյան հռետորաբանության և զարգացումների տրամաբանության մեջ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ միանշանակորեն ընդգծել, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, և այդ հարցը ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չէ լուծել: Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության միջազգային երաշխավորման դիրքերից:

Անհիմն են ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հակամարտությունն այլևս հանգուցալուծված է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռևս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից և ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ և հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից: Պատերազմի ընթացքում միջազգային հանրության մոտ էլ ավելի ամրապնդվեց և խորացավ այն ընկալումը, որը մենք 26 տարի շարունակ պնդում էինք. արցախյան հիմնահարցը բնիկ ժողովրդի՝ արցախահայության՝ իր իսկ պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու հարց է: Աշխարհի տարբեր երկրներում բոլոր մակարդակներում մեր շփումները վկայում են, որ միջազգային հանրությունում ամրագրվել է այն ընկալումը, որ Արցախը որևիցե կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո և արցախահայությունն ունի բոլոր այն իրավունքները, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդները:

- Պատերազմի մեկնարկի առաջին օրվանից քննարկվում է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: Արդյոք դիտարկվում է հիմա Արցախի անկախության ճանաչման հարցը:

-Արցախի Հանրապետության ճանաչումը մշտապես դիտարկվել է ոչ միայն կարգավիճակի, այլև առավել լայն տարածաշրջանային և միջազգային համատեքստում։ Պետք է արձանագրենք, որ Արցախի ժողովրդի դեմ կիրառված բիրտ ռազմական ուժն առավել է ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները, և այս ուղղությամբ մենք ականատես ենք լինում որոշակի նոր մոտեցումների:

- Որպես արտաքին գործերի նորանշանակ նախարար՝ որո՞նք են ձեզ համար ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները:

- Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունը եղել և այսօր առավել քան երբևէ մնում է արցախյան հիմնահարցի կարգավորումը, որը նաև Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկն է: Բոլորիս համար պարզ է, որ երկրի, ժողովրդի և պետության համար հիմա ճգնաժամային օրեր են, և մեր առաջնահերթ խնդիրն է իրականացնել ճգնաժամային կառավարում, որի նպատակն է այս փուլում նախևառաջ հասցեագրել Հայաստանի և Արցախի համապարփակ անվտանգության ու զարգացման՝ իր բոլոր ուղղություններով, առաջնահերթ հարցերը:

- Արդյո՞ք սպասվում են փոփոխություններ ԱԳՆ կենտրոնական ապարատում կամ դիվանագիտական կորպուսում:

- Արտաքին քաղաքական գերատեսչությունը պրոֆեսիոնալ ապաքաղաքական կառույց է, որում առանձնահատուկ կարևորություն ունի ինստիտուտի և ինստիտուցիոնալ հիշողության պահպանումը: Միաժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունը ստատիկ կառույց չէ, և բնականաբար այն ևս ունի զարգացման և շարունակական կատարելագործման ու առավել պրոֆեսիոնալիզացման իր տրամաբանությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:23 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրա Այվազյանը կմասնակցի ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստին
20:31 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
10:37 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ
12:48 26/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ համարում, որ դիվանագիտության մեջ ունեցել ենք ձախողում.ԱԳ նախարար
22:10 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
21:26 21/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ
15:15 21/11/2020  |  ՄեկնաբանությունՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են
13:09 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ
18:59 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
12:21 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱյժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]