ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյանի կինը պահանջում է քրեական գործ հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից իրեն վերաբերող բժշկական գաղտնիքը հրապարակելու փաստի առթիվ 12/03/2020 19:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, պահանջում է քրեական գործ հարուցել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից հրապարակային դատական նիստի ընթացքում իր վերաբերյալ՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը հրապարակելու փաստի առթիվ։
Հիշեցնենք, որ դատական նիստերից մեկում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել էր, որ դատարան է ներկայացվել բժշկական տեղեկանք առ այն, որ Արմեն Գևորգյանի կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, մինչդեռ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանից խնդրել էր չհրապարակել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունը։ Ավելին՝ բժշկական գաղտնիքը հրապարակելուց հետո պաշտպանը դիմել է դատավորի աշխատակազմին՝ պարզաբանում ստանալու, սակայն վերջիններս հայտնել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվում է տրամադրել որևէ տեսակի պարզաբանում:
Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս հունիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որը վերահասցեագրվել է ՀՀ ՀՔԾ, հուլիսի 23-ին ՀՔԾ պետի տեղակալից գրություն է ստացվել, որով փաստացի ՀՔԾ-ն հրաժարվել է նյութեր նախապատրաստելուց՝ պատճառաբանելով, որ բացի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի արարքների հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ դիմող կողմի սուբյեկտիվ դատողություններից և ենթադրություններից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներին ենթակա, ինչպես նաև հատուկ սուբյեկտի կատարած կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկություններ չի պարունակում։ Դիմող կողմը նշված գրությունը գնահատել է որպես անգործություն և բողոք ներկայացրել, որի վերաբերյալ նշանակվել է քննություն։ Բացի դա՝ Ալեքսանյանը հայտնեց, որ դիմել են նաև ՄԻՊ-ին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մայիսի 7-ին ՀՀ ոստիկանությունում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ դատախազությունից և ՀՔԾ-ից խնդրել են պարզաբանում ստանալ առ այն, թե ինչով է պայմանավորված, որ նույնանման փաստական հանգամանքների առկայության դեպքում քրեական հետապնդման մարմինները ցուցաբերել են էապես տարբեր մոտեցումներ:
Պաշտպանի խոսքով՝ քրեական հետապնդման մարմինները նույնանման հարցերի շուրջ պետք է ձևավորեն միասնական պրակտիկա, որը բխում է հենց քրեական քաղաքականության ընդհանուր սկզբունքից:
Նրա խոսքով՝ ի տարբերություն COVID-19-ի, որը մարդկանց մոտ զգուշավոր լինելու զգացողություն, վարակվելու վախ է առաջացրել այն էլ այն պայմաններում, երբ կորոնավիրուսից բազմաթիվ անձինք նշված ժամանակահատվածում մահանում էին, քթի վիրահատության փաստը նման մտահոգություններ չի առաջացնում, ավելին՝ նաև չի կարող լինել գաղտնի, քանի որ արտաքնապես հասանելի է լինում, հետևաբար նման պայմաններում քրեական հետապնդման մարմիններն էլ ավելի պետք է զգոն լինեն և պատշաճ գնահատման ենթարկեն պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հատուկ անձանց համար զգայուն տվյալների հրապարակումների պատճառները:
«Միաժամանակ հայտնելով, որ չենք առարկում, որպեսզի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, օրենքով իրեն վերապահված գործիքակազմը օգտագործելով, նշված հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու մասին ներկայացված դիմումը փոխանցի ՀՀ իրավասու պետական մարմիններին»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 17-ին ստացել են ՀՀ ՄԻՊ-ի՝ բողոքը այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին որոշումը, ըստ որի ներկայացված բողոքը քննարկման նպատակով փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազություն, ինչից հետո ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության գրությունն առ այն, որ նյութեր նախապատրաստելու համար ՀՔԾ է ուղարկվել ՄԻՊ-ի աշխատակազմից ստացված գրությունը և դիմումները։ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Քննիչն արձանագրել է, որ Դանիբեկյանի արարքում բացակայում է սուբյեկտիվ կողմը՝ ուղղակի դիտավորությունը, ինչպես նաև այն, որ Աննա Դանիբեկյանը չի հանդիսանում հատուկ սուբյեկտ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, իսկ ինչ վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և պաշտոնեական անփութությանը, ապա քննիչը գտել է, որ բացակայում են այդ հանցակազմերի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը` հանրորեն վտանգավոր հետևանքը: ՀՔԾ քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ և դատախազության՝ ՀՔԾ որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով քրեական գործ հարուցել։
«Ակնհայտ է, որ ի սկզբանե ՀՀ ՀՔԾ-ն այն կարծիքին է եղել, որ դիմող կողմի ներկայացված հաղորդումն անգամ չի պարունակել նվազագույն տվյալներ որևէ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի և հրաժարվել է նույնիսկ նյութեր նախապատրաստելուց:
Այնուհետև, երբ խնդրո հարցի վերաբերյալ ստացվել է ՀՀ ՄԻՊ-ի ողջամիտ արձագանքը, ՀՀ ՀՔԾ-ն կտրուկ փոխել է իր դիրքորոշումը և գտել, որ մեր կողմից ներկայացված հաղորդումն, այնուամենայնիվ, պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք պարտադրում են իրականացնել ստուգողական գործողություններ»,- նշեց Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ դա ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՔԾ-ն ընտրովի, կաշկանդված և փոփոխական մոտեցումներ է ցուցաբերում, այն էլ միայն համապատասխան պետական մարմնի միջամտության արդյունքում, ինչն անթույլատրելի է։
«Վարույթն իրականացնող քննիչն արձանագրելով, որ Աննա Դանիբեկյանի կողմից Թամարա Գևորգյանի հիվանդության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու արդյունքում հանրորեն վտանգավոր հետևանք, այն է՝ վերջինիս իրավունք¬ներին և օրինական շահերին էական վնաս չի պատճառվել, հանգել է սխալ եզրահանգման, քանի որ Աննա Դանիբեկյանի կատարված գործողությունների արդյունքում խախտվել է Թամարա Գևորգյանի ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով երաշխավորված անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, իսկ պաշտոնատար անձի ցանկացած ոչ իրավաչափ վարքագիծ, որը դրսևորվել է իր լիազորությունների կատարման կապակցությամբ և որն ըստ էության հանգեցրել է մարդու հիմնարար իրավունքների խախտմանը վկայում է համապատասխան հանցակազմերով նախատեսված հանցագործությունների՝ որպես պարտադիր հատկանիշ հանդիսացող էական վնասի անվերապահ առկայության մասին, հետևաբար ակնհայտ է, որ քննիչը այդ հանգամանքները պատշաճ գնահատման չի ենթարկել»,- նշեց պաշտպանը։
Բացի դա՝ պաշտպանը նշեց, որ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ամեն օր հրապարակվում են Covid-19-ով վարակված կամ ցավալիորեն մահացած անձանց բացառապես վիճակագրական տվյալները և առ այսօր նույնիսկ մեկ դեպք չի գրանցվել, երբ պետական մարմինը հրապարակի կորոնավիրուսային համավարակով վարակված անձի անձնական տվյալներ։ Այլ կերպ ասած՝ քննիչի պնդումները, թե այդ ժամանակահատվածում Covid-19-ով վարակված լինելը կրել է համընդհանուր բնույթ, ըստ պաշտպանի, ոչ միայն հիմնազուրկ է, խախտում է ներկայացված չափորոշիչները և մարդու իրավունքները, այլ առհասարակ չի համապատասխանում իրականությանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել