ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մտավորական կռապաշտությունն աններելի է 12/02/2020 23:42 | Վերլուծություններ

Արդեն մի քանի օր է՝ դերասաններ, ռեժիսորներ, երգիչ-երգրուհիներ և այլն, որոնք իրենց հասարակության մտավորական շերտի մեջ են պատկերացնում և տեղավորում, մի տեսակ անհանգստություն նշաններ են ցուցանում։ Որն արտահայտվում է հիմնականում հրապարակային հայտարարություններով։ Պարզվում է՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից խաբվածների մի հսկա բանակ է գոյացել որի անունն է «հայ մտավորականություն»։
Եվ չգիտես՝ այս խաբվածների բանակին կարեկցե՞ս, թե՞․․․
Գուցե անկեղծ են․․․ իսկ այդ դեպքում պիտի դադարես նրանց մտավորական համարել, որքան էլ որ իրենք իրենց այդ կաղապարի մեջ են տեղավորում։
Ասում են՝ խաբվեցինք, խոսքերին խաբվեցինք․․․ Նրանց կարելի է պատասխանել՝ չխաբվեի՛ք։ Գոնե՝ կեսից հասկանայիք։ Ո՞նց կարելի է մինչև վերջ խաբված մտավորական լինել։ Ըստ իս, դա աղանդավորն է։ Ի դեպ, բացատրական բառարաններում մտավորական՝ ասել է՝ մտավոր-մտածելու կարողությամբ օժտված, մտածող, իմացական, ինտելիգենտ, բանական մարդ, որն անհրաժեշտ գիտելիքներ ունի, առանձնանում է վերլուծելու և համադրելու, գնահատելու և անբոխային մտածողությամբ չառաջնորդվելու կարողությամբ։ Այլ ոչ թե՝ թիթեռի պես ամեն կրակի, անգամ՝ եթե այն դժոխքի կրակն է, նետվելու պատրաստ․․․
Ասում են՝ նախկիններից զզված էինք, նախկինները, կոռուպցիա, բան․․․ Անհեթեթությու՛ն, նախկինները մեղավոր չեն, որ դուք չեք կարողանում զանազանել գլխավորը, առաջնայինը՝ երկրորդականից։ Իսկ առաջնայինը քո պետությունն ու պետականությունն է, ոչ թե՝ ինչ-որ դրածո, որը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ կարող է գալ, իր սև գործն անել ու դեռ շարունակել, ու դեռ՝ չգնալ։ Մնալն էլ՝ գնալու պես՝ անհիշատակ, դավաճանի խարանով․․․ՈՒ հողդ, հայրենիքդ թշնամուդ նվիրելով, պետությունդ կործանելով, այնպես, որ այլևս ձեր արդարացում-կոռուպցիայի դեմ պայքարելն էլ չկարողանաք։
Ի դեպ, «Արդի հայերենի բացատրական բառարանը» «մտավորություն» բառի համար «Հնց-հնացած» նշումով մեկ այլ բացատրություն էլ տալիս է՝ «ուշիմություն», որի հոմանիշն է՝ նրբամտությունը, բանիմացությունը, քաջազգայությունը, խելացիությունը․․․և որից կամ այս բոլորից, պարզվում է իսպառ զուրկ են իրենց մտավորական համարող մեր շատ-շատերը։ Գուցե՝ ընդհանրապես՝ «մտավորություն» ունեցողներն ինքնին հնացա՞ծ են , իսկ մտավորական անվան տակ պատեհապաշտությունն է լավ տեղավորվել։ Չգիտեմ։
ՈՒ կարդում եմ նրանց մտքերը՝ ախր, ո՞վ կմտածեր, կպատկերացներ, որ Նիկոլը մեր մեջքի հետևում գործարքի մեջ կմտնի թուրքի և ադրբեջանցու հետ ու մեր որդիների արյամբ ազատագրված Արցախի հողը թշնամուն հանձնելու խայտառակ պայմանագիր կստորագրի։ Հինգ հազարից ավելի ջահել կյանքեր կզոհաբերի, հաշմանդամ կդարձնի մեր տղերքին, իսկ գերիների և անհայտ կորածների մասին էլ կմոռանա անգամ նշել։ Պարտություն կպարտադրի բոլորիս և այդքանից հետո անգամ՝ կհրաժարվի հրաժարական տալ․․․
Հիմա, հայ մտավորականությունն արթնացել է և Փաշինյանի հրաժարականն է պահանջում։ Այդ նույն մարդիկ, ի դեպ , մեկ օր կապիտուլյացիայից առաջ հրապարակավ ելույթ էին ունենում, թե՝ «Հաղթելու ենք», թեպետ 2․5 տարի՝ երկիրը սողացող պարտության մեջ էր։ Սև-սպիտակ, մերոնք-նրանք, հներ-նորեր․․․Բնականաբար, մեծ վտանգը՝ պատերազմն էլ անզոր էր լինելու, քանզի ամենամեծ վտանգը՝ երկրի ղեկին էր և պարտությունն արտահայտվում էր վարչապետի պաշտոնն զբաղեցրած անձի յուրաքանչյուր քայլի մեջ, իր «Հաղթելու ենք»՝ ստահոդ ելույթներում և պարտության տանող գործողություններում, «գերագույն գլխավորի»՝ իր հակասական հրամաններում և անհրաժեշտ հրամանների բացակայության մեջ։
․․․Անուններ չեմ տա, քանի որ իրենք իրենց անուններով են հիմա հանդես գալիս՝ ներում հայցում, ներողություն խնդրում՝ սխալվելու համար։
Կռապաշտությունն ահավոր է՝ գրող լինի, թե՝ գիտնական, ընդհուպ՝ ակադեմիական, կռապաշտությունը կործանարար է։ Աններելի։
Հեղինակ՝ Ա․Ե․
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2021 10:05 Ծառուկյանի բիզնեսին ուղղված որոշում կայացվեց, որը կարող է ստվերային համագործակցության արդյունք լինել
- 01/28/2021 09:55 Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը «168 ժամ»
- 01/28/2021 09:49 Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի
- 01/28/2021 09:47 Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթեւան մնացածների խնդիրնե՞րը «Ժողովուրդ»
- 01/28/2021 09:45 Փակ քննարկում է եղել. հնարավոր է բուհերում փետրվարի 8-ից դասերը սովորական ռեժիմով վերսկսեն «Հրապարակ»
- 01/28/2021 09:43 Ռուսաստանի դեսպանն ակտիվացել է. այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. «Ժողովուրդ»
- 01/28/2021 09:39 Սահմանները բացվելու լուրը ոգևորել է հազարավոր հայաստանցիների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
Մեկնաբանություն
- 01/28/2021 11:07 Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը,վերաիմաստավորվելու՝ պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու. Արշավիր Ղահրամանյան
- 01/27/2021 22:19 «Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային». Արմեն Աշոտյան
- 01/27/2021 22:06 Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար. Անդրանիկ Թևանյան
- 01/27/2021 21:41 Իրանի, ԱՄՆ, Թուրքիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասի համար մրցակցություն է սկսվել. Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները