Թեմաներ
Երեքշաբթի 01 / 26 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2021   12:33 Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին. Ղազինյան 01/26/2021   12:23 Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին 01/26/2021   12:18 Զանգիր Բայդենին, խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել․ Սարգսյանը՝ Փաշինյանին 01/26/2021   12:16 Մարդկությունը դեռ երկար տարիներ կպայքարի կորոնավիրուսի դեմ․ ԱՀԿ 01/26/2021   12:09 Բայդենը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել խնդրահարույց հարցերը 01/26/2021   12:07 Անհետ կորած զինվորների ծնողները տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունեն.գործով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան 01/26/2021   12:04 Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունները պետք է բացառվեն. Դեսպանություն 01/26/2021   11:57 Մենք չենք իմանա, թե ինչ էին զգում նրանք, որոնք խոզերի առաջ ուլունքներ էին շաղ տալիս. Մինասյան 01/26/2021   11:53 Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան 01/26/2021   11:51 Հայկական կողմը դիմել է խաղաղապահներին՝ Վարդենիս-Քարվաճառ մայրուղու վերագործարկման հարցով 01/26/2021   11:36 Նոր իրադրություն, նոր սպառնալիքներ, սակայն այդ ամենին զուգահեռ բարեխիղճ զինծառայողներ, համազգեստի և ուսադիրների գինն իմացող մարդիկ. Աբրահամյան 01/26/2021   11:31 ՊԲ-ն հրապարակել է արցախյան պատերազմում նահատակված ևս 65 հայորդու անուն 01/26/2021   11:25 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 138 դեպք 01/26/2021   11:23 Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. Մեկի ինքնությունը հայտնի է 01/26/2021   11:00 «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ «Հրապարակ» 01/26/2021   10:54 Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ 01/26/2021   10:49 Նիդերլանդներում առաջին անգամ կորոնավիրուսի դեմ կպատվաստեն 90 տարեկանից բարձր մարդկանց 01/26/2021   10:46 Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը կքննարկեն երեք երկրների փոխվարչապետերը 01/26/2021   10:42 Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է 01/26/2021   10:35 Տոնոյանի այդ «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է «դե բան էր՝ ասեցի». Մելիքյան 01/26/2021   10:07 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա 01/26/2021   10:03 Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար«Ժողովուրդ» 01/26/2021   10:01 «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Փաստ» 01/26/2021   09:56 Որն է Իրանի իրական նպատակը «Ժողովուրդ» 01/26/2021   08:57 Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ» 01/26/2021   08:45 Մերոնք Եվրոպայում․ «Հրապարակ» 01/26/2021   08:43 ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը «Փաստ» 01/26/2021   08:41 Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել «Փաստ» 01/26/2021   08:39 Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին «168 ժամ» 01/26/2021   08:36 Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել «Հրապարակ» 01/26/2021   08:34 Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին «Ժողովուրդ» 01/26/2021   08:32 Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է, կլինեն տարբեր հանդիպումներ «Փաստ» 01/26/2021   08:11 Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները. Կարեւոր փորձություն է «Հրապարակ» 01/26/2021   00:11 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ 01/25/2021   23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով 01/25/2021   23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան 01/25/2021   23:32 Գերմանիայում բրիտանական շտամով վարակվելու կրկնակի դեպք է գրանցվել 01/25/2021   23:17 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումներ 01/25/2021   23:06 Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը 01/25/2021   22:52 ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան 01/25/2021   22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան 01/25/2021   22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան 01/25/2021   22:07 Գունավոր հեղափոխության երրորդ էշելոնն է գալիս՝ շագրենի կաշվի նման փոքրացող մեր երկիր 01/25/2021   21:43 ՈՒնենք փաշինյանական խառնախորտիկ․ բաղադրիչները՝ Մակունց, Խառատյան, Սադոյան, Թորոսյան և ուրիշներ 01/25/2021   21:35 Հայկական զինված ուժերի ներկայությունը Արցախում բացառելու որոշումը երկկողմ պայմանավորվածության արդյունք է. Փաշինյանն Արցախն ու Սյունիքը հայաթափելու նպատակ ունի. Նահապետյան 01/25/2021   21:28 Նիկոլը մեռել է. Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան 01/25/2021   21:13 Հադրութի շրջանից կա 99 զոհ. 47 անհայտ կորած. Նրանցից շատերին չէին հասցրել տարհանել 01/25/2021   20:58 Ով կարող է ղեկավարել Հայաստանը՝ այս փուլում. Քոչարյան, Փաշինյան, Մինասյան. քվեարկության արդյունքները 01/25/2021   20:41 Իրենց դրել են Վազգեն Սարգսյանի տեղը, բայց Վազգեն Սարգսյանի ոչ մի բանը չարժեն. Սեյրան Օհանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին 01/25/2021   20:35 Եթե այդ կարգի թյուրիմացությանը դարձնում ես քո պետության ներկայացուցիչն այդ երկրում, դրանով հայհոյում ես այդ երկրին․ Էդգար Ղազարյան
01/25/2021   14:17 Հազարավոր նորակոչիկներ առանց ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են առաջնագիծ եւ դատապարտվել անխուսափելի մահվան. նոր նախաձեռնություն է ստեղծվում 01/25/2021   20:58 Ով կարող է ղեկավարել Հայաստանը՝ այս փուլում. Քոչարյան, Փաշինյան, Մինասյան. քվեարկության արդյունքները 01/24/2021   21:06 Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով 01/24/2021   19:31 Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան 01/25/2021   15:07 Yereva.Today. Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար 01/25/2021   12:43 «Խմբագիր» կեղծանունով Ն.Փ-ն հավաքագրվել է բրիտանական հետախուզության МИ-6-ի կողմից. նախատեսել էր 10 օրում ամեն ինչ հանձնել 01/24/2021   12:37 Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու 01/25/2021   20:35 Եթե այդ կարգի թյուրիմացությանը դարձնում ես քո պետության ներկայացուցիչն այդ երկրում, դրանով հայհոյում ես այդ երկրին․ Էդգար Ղազարյան 01/25/2021   15:04 Աեպտեմբերի 27-ից Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել 17 հայի նկատմամբ 01/25/2021   16:02 Քրդերը պատրաստվել են Թուրքիայի դեմ պատերազմել Սիրիայի սահմանի ամբողջ երկայնքով 01/24/2021   20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան 01/25/2021   23:06 Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը 01/24/2021   21:27 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/25/2021   10:09 Մակունցի` ԱՄՆ դեսպան նշանակմանը ԱԳՆ-ում դեմ են. Սարգսյան 01/25/2021   18:35 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport 01/25/2021   11:30 «Ներսիսյան Վարուժան, դուրդ եկա՞վ, որ Մակունցի համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին» 01/25/2021   14:26 Փորձում են ՆԳ նախարար նշանակել իրենց ուսապարկերից մեկին. Համբարձումյան 01/25/2021   10:26 Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը, դրանից առաջացող խոչընդոտները. Տոնոյան 01/25/2021   19:14 Քննչականը «ծածկադմփոց» է անում կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների գործը 01/24/2021   15:52 Իսրայելում կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամմ են հայտնաբերել

Հայ ժողովուրդն ընտրեց սեփական պետության ոչնչացման ուղին. Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, արդյունքում Հայաստանը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ. Միքայել Մինասյան 12/02/2020   21:58

2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը։ Այս մասին գրառում է կատարել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Ընդ որում, մեզ ներշնչել էին, որ ունենք ինքնիշխանության խնդիր։ Ու դրա վերադարձման ճանապարհին որպես աղոթք հնչում էին երկու կախարդական բառ՝ «դուխով» և «հպարտ»։ Ու բոլորին թվում էր՝ ահա եկավ վերջապես այն ժամը, երբ հայերը որոշեցին ու արեցին. փոխեցին իշխանությունը, բերեցին նրան, ով իրենցից էր, իրենց ծոցից, իրենց աչքի առաջ մեծացած, իրենց նմանությամբ, իրենց հայրն ու որդին, իրենց տերն ու ծառան։

Միայն 2.5 տարի անց բոլորը պիտի հասկանային. Նիկոլն ինքնիշխանության դրոշը չպարզեց, այլ 2.5 տարի երկիրը հետևողականորեն հանձնեց նախ՝ օտարերկրյա գործակալներին, իսկ վերջում՝ ուղիղ կառավարման։ 2.5 տարվա ընթացքում սորոսականները շատ արագ մտան կառավարման համակարգ, իրենց Նիկոլով վերցրին կենսագործունեության բոլոր բջիջները, կալանեցին առողջ միտքը, բոլորին դրեցին ցանցային փուչիկի մեջ, որտեղ կարևոր չէր կարծիքի բովանդակությունը, կարևոր էր դրա առատությունը։

Նրանք հետևողականորեն քանդեցին ամեն ինչ։ Ու քանի որ ունեին 30 տարվա մշակած պրոպագանդիստական համակարգեր, ապա կարող էին ցանկացած որոշում փաթեթավորել այնպես, որ որևէ դիմադրության չհանդիպեր։ Նրանք օրեցօր, ժամ առ ժամ ոչնչացնում էին Հայաստան պետության պաշտպանական բոլոր համակարգերը։

«Հեղափոխական» բառապաշարը և երևույթների ընկալումը շատ արագ պարտադրվեց ֆեյսբուհայությանը։ Ով չէր հայհոյում՝ դավաճան էր, ով կասկածում էր՝ նախկին, ով ընդդիմանում էր՝ հանցագործ։ Ցանցերից դուրս՝ իրական Հայաստանում, կոռուպցիայի անվան տակ սկսվեց կարող ուժերի իսկական տեռոր։ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ոստիկանությունը որևէ սահմանափակում չունեին։ Որևէ կարմիր գիծ չկար։

Պետությունն անցել էր գործակալների ուղիղ կառավարման ներքո, որտեղ խեղկատակ վիժվածքը կարող էր արդարացնել ամեն ինչ, կարող էր ուղիղ նայել մարդկանց աչքերին ու ստել։ Նրան ամեն ինչ ներվում էր։ Նա կարող էր ինքն իրեն հերքել ու չամաչել։ Ու ամեն ինչ աշխատեց։ Նիկոլը վերացնում էր խանգարողներին, իսկ ֆեյսբուհայությունը կործանում էր պետությունը։ Որովհետև բոլորին ներշնչել էին՝ ժողովուրդն ավելի կարևոր էր, քան պետությունը։

2.5 տարի անց, երբ գործն արված է, արդյունքում չունենք ո՛չ ժողովուրդ, ո՛չ պետություն։ Իսկ ինքնիշխանությունը ուղղակի վերացրեց։

Այդ ընթացքում մեր դաշնակիցը բնականորեն արձագանքեց տեղ ունեցածին։ Քանի որ շատ լավ հասկանում էր, որ իրական նպատակն իր անվտագությունն է, արեց մեր պետության անտերությունից ու կառավարիչների անողնաշարությունից բխող շատ տրամաբանական քայլ. որդեգրեց նրան, ում որդեգրել էր ժողովուրդը։ Արդյունքում և՛ Արևմուտքը, և՛ Արևելքը հարգեցին ժողովրդավարության բարձր չափանիշներն ու ձեռքբերումները և չգնացին հայ ժողովրդի կամքին հակառակ (և շարունակում են հարգել առ այսօր, յուրաքանչյուրը՝ ըստ իր շահի)։

Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ։

Այսօր Հայաստանը, միջազգային իրավունքի սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Այսօր առանց մեր մասնակցության որոշվում է Հայաստանի, կրկնում եմ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է գերեվարված քաղաքացիների ճակատագիրը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է երկրի լինել-չլինելը։ Եթե լինելը, ապա՝ ինչպիսին։

Սա էինք ուզո՞ւմ։ Սա էլ ստացանք։ Ու բոլորը հարգում են մեր ընտրությունը։ Բոլորը քաղաքավարի չեն խանգարում մեր «ինքնասպանությանը»։ Բոլորը հարգում են հայ ժողովրդի կամարտահայտությունը։

Այսքանը։ Իսկ եթե «դուխով հպարտներից» որևէ մեկը համարձակվի կրկին ծպտուն հանել ինքնիշխանության մասին, ցուցադրեք նրան ցանկացած լուսանկար այսօրվա Արցախից։ Այնտեղ կա երեք երկրի դրոշ, որոնցից ոչ մեկը հայկական չէ։ Այնտեղ կա երեք երկրի բանակ՝ ռուսական, թուրքական, և ադրբեջանական։ Այս փաստը շատերը չեն ցանկանում նկատել։ Իսկ ինքնիշխանության մասին ավանդաբար բղավողները նախընտրում են լռել։

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հայ ժողովրդին «պարտադրվեց» խորհրդայնացումը։ Դրա պատճառով փրկվեցինք։ Իսկ այսօր՝ 100 տարի անց, անցյալի դասերը հաշվի առնելով, բոլորը «հարգում են» ինքնիշխանության վերաբերյալ հայ ժողովրդի յուրօրինակ ընկալումը՝ թողնելով ժողովրդին դեմ առ դեմ իր ինքնաոչնչացնող ընտրության հետ։

Հ.Գ. Նկարում էտրուսկյան դամբարանից որմնանկար է։ Այդպես էլ կոչվում է «Մտրակման որմնանկար»։ Մինչև հիմա գիտնականները փորձում են հասկանալ՝ սա սիրո թե պատժի տեսարան է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:37 02/12/2020  |  Քաղաքական«ՌԴ-ն կարող է կանխել սպասվող էմոցիոնալ պայթյունը և հումանիտար միջանցք ապահովել իշխանությունների համար, որպեսզի նրանք խաղաղ ճանապարհով հեռանան». Երվանդ Բոզոյան
21:28 02/12/2020  |  ՔաղաքականԵրկրում ստեղծված քաոսից դուրս գալու ուղին. Արծրուն Պեպանյանը համոզված է՝ «նրանք, ովքեր երկիրը կվերափոխեն, ընտրություններով չեն կարող իշխանության գալ»
20:38 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍՊիտի սկսել հենց արժանապատվության ճգնաժամը հաղթահարելուց. Ռուբեն Մելիքյան
12:45 02/12/2020  |  Դատական ռեպորտաժներԻնչու Նիկոլ Փաշինյանին չեք կալանավորում՝ որպես պետական դավաճանի, որպես պետական հանցագործի. Պավել Մանուկյանը՝ դատավորին
11:10 02/12/2020  |  ՄեկնաբանությունՍտեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը
09:47 02/12/2020  |  ՄամուլՄանրամասներ դատավորների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. դատական համակարգում զարմացած են «Ժողովուրդ»
09:36 02/12/2020  |  Մամուլ«Լուսավոր Հայաստանը» վարչապետին հեռացնելու եւս մի փորձ է անում. «Հրապարակ»
09:33 02/12/2020  |  ՄամուլՓաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն. «Հրապարակ»
00:26 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության գործողություններն առերևույթ անհամաչափ էին. Գոհար Մելոյան
00:22 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍՁեր մոտ կա առավելագույնը 2 շաբաթ. Արա Վարդանյանը` իմքայլականներին

Արխիվ

[]