ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Երկիր Մեդիա»-ի օպերատորին բերման ենթարկելու ոստիկանության փորձը 12/02/2020 18:16 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ ոստիկանության գործողությունները։
ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Դեկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել են բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ բողոքի ակցիայի այլ մասնակիցների թվում, ոստիկաններն ուժ կիրառելով, օպերատորին նստեցրել են մեքենան, բայց կարճ ժամանակ անց բաց են թողել: Քաշքշուկի ժամանակ կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և պետական կառույցներից պահանջում է իրականացնել կատարվածի վերաբերյալ համակողմանի և անկողմնակալ հետաքննություն, պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ բռնի ուժ գործադրողներին, ինչպես նաև փոխհատուցել հեռուստաընկերության տեխնիկայի վնասը։
Միևնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ, թեև միջադեպը տեղի է ունեցել առանձին վերցրած մեկ լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ, սակայն այն վկայում է ընդհանուր առմամբ իշխանությունների՝ մամուլի հանդեպ ունեցած անհանդուրժողական վերաբերմունքի մասին։ «Երկիր Մեդիա»-ի օպերատորի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Տեսանյութերում ակնհայտ են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների բիրտ և անհանդուրժողական վերաբերմունքը, ինչը խոչընդոտում է ԶԼՄ-ների աշխատանքը։
Հատկապես այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներում, որպիսին ներկայումս տիրում է Հայաստանում, բազմապատիկ ավելանում է լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքի նշանակությունն ու դերը։ Պետական կառույցների, իշխանական բոլոր մարմինների սահմանադրական պարտավորությունն է լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։
Լրագրողներն իրացնում են հասարակության՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը, և այդ իրավունքի իրացման դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է ՀՀ քաղաքացիների նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2021 10:05 Ծառուկյանի բիզնեսին ուղղված որոշում կայացվեց, որը կարող է ստվերային համագործակցության արդյունք լինել
- 01/28/2021 09:55 Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը «168 ժամ»
- 01/28/2021 09:49 Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի
- 01/28/2021 09:47 Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթեւան մնացածների խնդիրնե՞րը «Ժողովուրդ»
- 01/28/2021 09:45 Փակ քննարկում է եղել. հնարավոր է բուհերում փետրվարի 8-ից դասերը սովորական ռեժիմով վերսկսեն «Հրապարակ»
- 01/28/2021 09:43 Ռուսաստանի դեսպանն ակտիվացել է. այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. «Ժողովուրդ»
- 01/28/2021 09:39 Սահմանները բացվելու լուրը ոգևորել է հազարավոր հայաստանցիների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
Մեկնաբանություն
- 01/28/2021 11:07 Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը,վերաիմաստավորվելու՝ պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու. Արշավիր Ղահրամանյան
- 01/27/2021 22:19 «Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային». Արմեն Աշոտյան
- 01/27/2021 22:06 Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար. Անդրանիկ Թևանյան
- 01/27/2021 21:41 Իրանի, ԱՄՆ, Թուրքիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասի համար մրցակցություն է սկսվել. Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները