ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՌԴ-ն կարող է կանխել սպասվող էմոցիոնալ պայթյունը և հումանիտար միջանցք ապահովել իշխանությունների համար, որպեսզի նրանք խաղաղ ճանապարհով հեռանան». Երվանդ Բոզոյան 12/02/2020 21:37 | Քաղաքական

Ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ում վարչապետի աթոռը զավթած անձը, երբ ԵԱՏՄ առցանց ընթացքող նիստի ընթացքում բարձրաձայնում է արցախյան պատերազմում գերեվարված և անհետ կորած զինծառայողների հետ վերադարձի հարցը, այն պարագայում, երբ ինքը, հրադադարից 25 օր անց, որևէ քայլ չի կատարել այս ուղղությամբ: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրում է՝ այսպիսի վարքը նորություն չէ գործող վարչապետի համար.«Բոլոր հարցերում պատասխանատվությունից խուսափելու համար, այս մարդն իր ստեղծած խնդիրները դնում է այլոց ուսերին՝ քաղաքացիների, տարբեր քաղաքական ուժերի, հիմա էլ, քանի որ գերիների և անհետ կորածների խնդիր է առաջացել, այս հարցն էլ, փաստորեն, փորձում է, իր խելքով բարդել Ռուսաստանի Դաշնության վրա: Հավանաբար, նա մտածում է, որ Ռուսաստանի Դաշնությունն, ի տարբերություն իրեն, կարող է որոշակի ազդեցություն ունենալ ադրբեջանական կողմի վրա»:
Քաղաքագետն ընդգծում է՝ չմոռանանք այն փաստը, որ հայկական կողմից այդ համաձայնագիրը կնքողն, ի սկզբանե, հաշվի չի առել գերեվարվածների և անհետ կորածների վերաբերյալ խնդիրը: Այս մարդու վարքագծում որևէ նորություն ես չեմ տեսնում, ասում է Երվանդ Բոզոյանը, հավելելով, որ վերջին 2.5 տարվա ընթացքում նա բացարձակ նույն պահվածքն է դրսևորել, ցավոք, ոմանց համար դա տեսանելի չի եղել, կամ չեն ցանկացել նկատեն:
Ի՞նչ հետևանքներ դեռ կարող է կրել պետությունը, վարչապետի աթոռը զավթած անձի համառության արդյունքում, որով վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում հաշվի նստել իր կողմից թույլ տված դավաճանական գործողությունների հետևանքների հետ և, հետևաբար, ուժ գտնել իր մեջ՝ լքելու ստանձնած պաշտոնը: Քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ տվյալ անձի՝ իշխանության մնալու ամեն օրն ու, անգամ, ժամը ահռելի ու անվերադարձ վնասներ է հասցնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և սա, ըստ վերջինիս, ավելի քան ակնհայտ է. «Քանի որ ինքը սա չի գիտակցում, ապա, կարծում եմ, որ դա պետք է գիտակցեն հասարակության լայն շերտերն ու քաղաքական ուժերը և այս պահի բոլոր երկրորդական հարցերը մի կողմ թողնելով, կոնսոլիդացվեն, ձևավորեն ժամանակավոր իշխանություն, ընտրություններ անցկացնեն և նոր, օրինական իշխանություն ձևավորեն: Սա, իսկապես, խիստ վտանգավոր իրավիճակ է: Ըստ էության, ընթացող պատերազմի քառասնօրյա բացահայտ ստից հետո, մարդիկ էլ ոչնչի չեն հավատում: Նրա ցանկացած խոսք, եթե նույնիսկ համարենք, որ դա կարող է ճշմարտություն լինել, միևնույն է, որևէ տեսակի հավատ չի ներշնչում: Նա այլևս ունակ չէ որևէ լուրջ քայլ կատարել և, բնական է, որ այս ամենի արդյունքում, պետական ապարատն օր - օրի փլուզվելու է, ինչն էլ, ի դեպ, արդեն տեղի է ունենում: Մենք տեսնում ենք, որ ամեն օր Ազգային Ժողովի իշխող ֆրակցիայից կամ պետական համակարգից ինչ – որ մեկը վայր է դնում իր լիազորությունները, կամ վայր դնելով մանդատը՝ դուրս գալիս ֆրակցիայից և այլն: Այսպիսի պայմաններում, շատ կարճ ժամանակի ընթացքում, պետական համակարգն ուղղակի և բառացիորեն կպարալիզացվի»:
Հարցին՝ ի՞նչ իրավական ճանապարհներով կարելի է ազատվել այս անձից, եթե ստեղծված իրավիճակում, այն է՝ ռազմական դրության պայմաններում, ՀՀ Սահմանադրությունը որևէ իրավական լծակ չի թողնում՝ պահանջելու անգործունակ և կապիտուլյանտ ղեկավարի հեռացումը, քաղաքական վերլուծաբանը պատասխանում է՝ քայլերի ճշգրիտ կազմակերպման և քաղաքական ուժերի գրագետ կոնսոլիդացիայի պարագայում, զգալով նաև հանրային ճնշումը, իշխանությունները տեղի կտան.«Թվարկածս պայմաններն ապահովելու դեպքում, իշխող ուժը կգիտակցի, որ չունի այլևս այլ քայլ, քան զիջումների գնալն է, հակառակ դեպքում՝ ուշանալու պարագայում, այն հումանիտար միջանցքը, որ դեռևս կա իրենց համար, կարող է փակվել»:
Խոսելով ստեղծված իրավիճակում ռուսաստանյան կողմի դերակատարության մասին, Երվանդ Բոզոյանը նկատում է՝ Ռուսաստանն այսօր այստեղ կարող է կարևոր դերակատարություն ունենալ, հատկապես՝ հումանիտար միջանցքի ապահովման հարցում. «Հասարակությունն այսօր խիստ լարված և զայրացած է: Սրանից բխող՝ էմոցիոնալ վիճակի մեջ, մարդիկ կարող են համապատասխան քայլերի գնալ: Հասկանալով այս իրավիճակը, Ռուսաստանի Դաշնությունը, որպես մեր ռազմավարական գործընկեր, կարող է,իսկապես, կանխել սպասվող էմոցիոնալ պայթյունը և, հումանիտար միջանցք ապահովելով իշխանությունների համար, հնարավորություն տա նրանց խաղաղ ճանապարհով հեռանալ իշխանության ղեկից: Իհարկե, նրանց պատասխանատվության խնդիրը կա և այս առումով լուրջ հետաքննություն պետք է իրականացվի՝ պարզելու և հայտնաբերելու ստեղծված իրավիճակի բոլոր մեղավորներին և պատասխանատուներին, բայց, առաջին հերթին, հիմա օրակարգում այս իշխանությունների խաղաղ և անցնցում հեռացման հարցն է դրված, որպեսզի, հանկարծ, նորից մեր երկրում նոր արյունահեղություն չլինի»,- ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/23/2021 17:50 Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան
- 01/23/2021 17:25 Երբ դու և դաշնակիցդ թշնամական ԱԹՍ-ների պատճառով կորցնում եք Ջաբրայիլը, այդ ԱԹՍ-ները հայտնվում են Դոնեցկում. քաղաքագետ
- 01/23/2021 17:09 Շուշի քաղաքի կազմակերպված հանձնման դրվագը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, վերջին օրերին դարձավ հանրային բուռն քննարկումների նյութ. Ղազինյան
- 01/23/2021 14:47 Արցախը դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2021 10:29 Գյումրիում ՌԴ քաղաքացու ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
- 01/22/2021 10:16 ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ
- 01/22/2021 10:02 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները