Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ. ԱԱԾ 12/02/2020   10:40  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում  շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայում 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության մամուլի  ծառայությունից։

Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:

Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալներով հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, օգտվելով ստեղծված իրավիճակից, ՀՀ կառավարության վարչական շենքում տեղակայված աշխատասենյակներից, ՀՀ Ազգային ժողովի շենքում գտնվող աշխատասենյակներից և նիստերի դահլիճից, կառավարական առանձնատնից շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են նաև առանձնապես խոշոր չափերի գույք, առևանգել են ՀՀ ԱԺ բակում կայանված պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, որոնց մի մասը քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են:

Միևնույն ժամանակ, վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ առկա փաստական տվյալները վկայում են, որ զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում ծավալված ռազմական գործողություններին:

Ավելին, քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգերով հետազոտված ապացույցները փաստում են, որ զանգվածային անկարգություններին  մասնակից անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շենքերում և շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հանրությանը հայտնի՝ հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները, ովքեր մի շարք դեպքերում անձամբ են իրականացրել գույքի ոչնչացումներ, վնասումներ, տվել բռնություն գործադրելու կոչեր,  իրականացրել բռնի գործողություններ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության  անդամները, Հայաստանի Հանրապետական կուսակցության  աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ և հարուցվել են քրեական հետապնդումներ:

Վերոգրյալը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին ողջամիտ պնդումներ կատարելու այն մասին, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական  գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության  անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող  սադրիչ կոչերին ու հորդորներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:49 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա. պաշտոնապես հաստատվեց
12:58 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա. Mediaport
09:14 01/12/2020  |  ՄամուլՀայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. Ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը «Հրապարակ»
19:52 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ես հայտարարել եմ 1400 անձնագրերի մասին, իսկ իրենք գնացե՞լ են անձնագրային կենտրոններ, ստուգե՞լ են այն մարդկանց ցուցակը. Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԱԾ-ին
13:40 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի փաստը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
10:26 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ գերեվարված զինվորների վերաբերյալ տեսանյութերի տարածումից
13:20 23/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ. Մայր Աթոռից հաստատում են
16:26 21/11/2020  |  ՄեկնաբանությունՈւ՞ր է ԱԱԾ այն պետը, որը մինչև պատերազմն ասում էր, թե «ռուսական ազդեցության գործակալների է փնտրելու» Քաղաքագետ
17:52 19/11/2020  |  Քրեական խրոնիկոնԳումարներ առաջարկելով ֆեյսբուքի միջոցով փորձ է արվում ստանալ քաղաքացիների ամբողջական անձնական տվյալները. ԱԱԾ
17:32 19/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել նոյեմբերի 10-ի անկարգությունների վերաբերյալ Աշոտ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ. Կոչուբաև

Արխիվ

[]