Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)

Հայ ժողովուրդն ընտրեց սեփական պետության ոչնչացման ուղին. Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, արդյունքում Հայաստանը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ. Միքայել Մինասյան 12/02/2020   21:58

2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը։ Այս մասին գրառում է կատարել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Ընդ որում, մեզ ներշնչել էին, որ ունենք ինքնիշխանության խնդիր։ Ու դրա վերադարձման ճանապարհին որպես աղոթք հնչում էին երկու կախարդական բառ՝ «դուխով» և «հպարտ»։ Ու բոլորին թվում էր՝ ահա եկավ վերջապես այն ժամը, երբ հայերը որոշեցին ու արեցին. փոխեցին իշխանությունը, բերեցին նրան, ով իրենցից էր, իրենց ծոցից, իրենց աչքի առաջ մեծացած, իրենց նմանությամբ, իրենց հայրն ու որդին, իրենց տերն ու ծառան։

Միայն 2.5 տարի անց բոլորը պիտի հասկանային. Նիկոլն ինքնիշխանության դրոշը չպարզեց, այլ 2.5 տարի երկիրը հետևողականորեն հանձնեց նախ՝ օտարերկրյա գործակալներին, իսկ վերջում՝ ուղիղ կառավարման։ 2.5 տարվա ընթացքում սորոսականները շատ արագ մտան կառավարման համակարգ, իրենց Նիկոլով վերցրին կենսագործունեության բոլոր բջիջները, կալանեցին առողջ միտքը, բոլորին դրեցին ցանցային փուչիկի մեջ, որտեղ կարևոր չէր կարծիքի բովանդակությունը, կարևոր էր դրա առատությունը։

Նրանք հետևողականորեն քանդեցին ամեն ինչ։ Ու քանի որ ունեին 30 տարվա մշակած պրոպագանդիստական համակարգեր, ապա կարող էին ցանկացած որոշում փաթեթավորել այնպես, որ որևէ դիմադրության չհանդիպեր։ Նրանք օրեցօր, ժամ առ ժամ ոչնչացնում էին Հայաստան պետության պաշտպանական բոլոր համակարգերը։

«Հեղափոխական» բառապաշարը և երևույթների ընկալումը շատ արագ պարտադրվեց ֆեյսբուհայությանը։ Ով չէր հայհոյում՝ դավաճան էր, ով կասկածում էր՝ նախկին, ով ընդդիմանում էր՝ հանցագործ։ Ցանցերից դուրս՝ իրական Հայաստանում, կոռուպցիայի անվան տակ սկսվեց կարող ուժերի իսկական տեռոր։ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ոստիկանությունը որևէ սահմանափակում չունեին։ Որևէ կարմիր գիծ չկար։

Պետությունն անցել էր գործակալների ուղիղ կառավարման ներքո, որտեղ խեղկատակ վիժվածքը կարող էր արդարացնել ամեն ինչ, կարող էր ուղիղ նայել մարդկանց աչքերին ու ստել։ Նրան ամեն ինչ ներվում էր։ Նա կարող էր ինքն իրեն հերքել ու չամաչել։ Ու ամեն ինչ աշխատեց։ Նիկոլը վերացնում էր խանգարողներին, իսկ ֆեյսբուհայությունը կործանում էր պետությունը։ Որովհետև բոլորին ներշնչել էին՝ ժողովուրդն ավելի կարևոր էր, քան պետությունը։

2.5 տարի անց, երբ գործն արված է, արդյունքում չունենք ո՛չ ժողովուրդ, ո՛չ պետություն։ Իսկ ինքնիշխանությունը ուղղակի վերացրեց։

Այդ ընթացքում մեր դաշնակիցը բնականորեն արձագանքեց տեղ ունեցածին։ Քանի որ շատ լավ հասկանում էր, որ իրական նպատակն իր անվտագությունն է, արեց մեր պետության անտերությունից ու կառավարիչների անողնաշարությունից բխող շատ տրամաբանական քայլ. որդեգրեց նրան, ում որդեգրել էր ժողովուրդը։ Արդյունքում և՛ Արևմուտքը, և՛ Արևելքը հարգեցին ժողովրդավարության բարձր չափանիշներն ու ձեռքբերումները և չգնացին հայ ժողովրդի կամքին հակառակ (և շարունակում են հարգել առ այսօր, յուրաքանչյուրը՝ ըստ իր շահի)։

Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ։

Այսօր Հայաստանը, միջազգային իրավունքի սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Այսօր առանց մեր մասնակցության որոշվում է Հայաստանի, կրկնում եմ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է գերեվարված քաղաքացիների ճակատագիրը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է երկրի լինել-չլինելը։ Եթե լինելը, ապա՝ ինչպիսին։

Սա էինք ուզո՞ւմ։ Սա էլ ստացանք։ Ու բոլորը հարգում են մեր ընտրությունը։ Բոլորը քաղաքավարի չեն խանգարում մեր «ինքնասպանությանը»։ Բոլորը հարգում են հայ ժողովրդի կամարտահայտությունը։

Այսքանը։ Իսկ եթե «դուխով հպարտներից» որևէ մեկը համարձակվի կրկին ծպտուն հանել ինքնիշխանության մասին, ցուցադրեք նրան ցանկացած լուսանկար այսօրվա Արցախից։ Այնտեղ կա երեք երկրի դրոշ, որոնցից ոչ մեկը հայկական չէ։ Այնտեղ կա երեք երկրի բանակ՝ ռուսական, թուրքական, և ադրբեջանական։ Այս փաստը շատերը չեն ցանկանում նկատել։ Իսկ ինքնիշխանության մասին ավանդաբար բղավողները նախընտրում են լռել։

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հայ ժողովրդին «պարտադրվեց» խորհրդայնացումը։ Դրա պատճառով փրկվեցինք։ Իսկ այսօր՝ 100 տարի անց, անցյալի դասերը հաշվի առնելով, բոլորը «հարգում են» ինքնիշխանության վերաբերյալ հայ ժողովրդի յուրօրինակ ընկալումը՝ թողնելով ժողովրդին դեմ առ դեմ իր ինքնաոչնչացնող ընտրության հետ։

Հ.Գ. Նկարում էտրուսկյան դամբարանից որմնանկար է։ Այդպես էլ կոչվում է «Մտրակման որմնանկար»։ Մինչև հիմա գիտնականները փորձում են հասկանալ՝ սա սիրո թե պատժի տեսարան է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:37 02/12/2020  |  Քաղաքական«ՌԴ-ն կարող է կանխել սպասվող էմոցիոնալ պայթյունը և հումանիտար միջանցք ապահովել իշխանությունների համար, որպեսզի նրանք խաղաղ ճանապարհով հեռանան». Երվանդ Բոզոյան
21:28 02/12/2020  |  ՔաղաքականԵրկրում ստեղծված քաոսից դուրս գալու ուղին. Արծրուն Պեպանյանը համոզված է՝ «նրանք, ովքեր երկիրը կվերափոխեն, ընտրություններով չեն կարող իշխանության գալ»
20:38 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍՊիտի սկսել հենց արժանապատվության ճգնաժամը հաղթահարելուց. Ռուբեն Մելիքյան
12:45 02/12/2020  |  Դատական ռեպորտաժներԻնչու Նիկոլ Փաշինյանին չեք կալանավորում՝ որպես պետական դավաճանի, որպես պետական հանցագործի. Պավել Մանուկյանը՝ դատավորին
11:10 02/12/2020  |  ՄեկնաբանությունՍտեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը
09:47 02/12/2020  |  ՄամուլՄանրամասներ դատավորների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից. դատական համակարգում զարմացած են «Ժողովուրդ»
09:36 02/12/2020  |  Մամուլ«Լուսավոր Հայաստանը» վարչապետին հեռացնելու եւս մի փորձ է անում. «Հրապարակ»
09:33 02/12/2020  |  ՄամուլՓաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն. «Հրապարակ»
00:26 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության գործողություններն առերևույթ անհամաչափ էին. Գոհար Մելոյան
00:22 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍՁեր մոտ կա առավելագույնը 2 շաբաթ. Արա Վարդանյանը` իմքայլականներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]