ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի. Դավիթ Ամալյան 12/02/2020 15:27 | ԼՐԱՀՈՍ
Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
«Բաց նամակ... չգիտեմ ում...
Երևի թե, Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ արդեն Տղուս ու մնացած բոլորին...
Եթե նամակս վերնագրեմ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ», կկրկնեմ նախ ինձ, հետո շատ ընկերներիս, որոնք ձեզ էս նույն խոսքով շատ են դիմել, բայց, ցավոք սրտի, այլընտրանք չունեմ ու նորից «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ»...
Տղերք, վերջին երեսուն տարում ապրածս ամփոփված էր ձեր ձեռքբերումներով և կորուստներով, որը դարձավ հաղթանակից պարտություն ժամանակահատված... Ցավոք, սա էլ եմ կրկնում, բայց ոչինչ...
Գիտե՞ք, որ մի երկու տասնամյակ առաջ ձեր կենացը խմելիս մեր Մակիչն ասեց. «Երանի տղեքին... հաղթելուց գնացին ու չտեսան էն, ինչ մեզ բաժին ընկավ տեսնելու»...
Չնայած Մկոս դեռ չգիտեր, թե հետո ինչեր պիտի տեսնենք...
Ինքս մասնակցեցի շատ ընդվզումների, որոնք իմ` միամիտիս կարծիքով ձեր հիշատակը պահպանելու միջոց էր... Ի՞նչ արած, ռոմանտիկ երիտասարդիս «արդարամիտ» ընդվզումներն էին իշխանության որոշ, իմ կարծիքով, ապազգային մարդկանց դեմ... Բայց հետո, երբ սկսեցի զրուցել տրամաբանությանս հետ, հասկացա, թե ինչ ասել է ընդվզման` թաքուն ու վճարված կամ մեզ համար իբր ցավացող որևէ երկրի պատվեր կատարող կազմակերպիչ կամ կազմակերպիչներ...այ, էստեղ կլռեմ... Կամ արդեն հեչ էլ չեմ լռի...
Եկեք հիշենք մեծին` Նժդեհին.
«Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը նրա մշակույթն ու ժողովուրդը»...
Այսինքն, դուք նույնիսկ երեսուն տարի առաջվա միտինգները թողեցիք խոսողներին ու դարձաք երկնային մշակույթ հայրենիքը պետություն դարձնելու համար... Մի պետություն, որ ունեցավ ցավոք մի քիչ վթարված և դեռևս պահպանելու ենթակա հաղթանակ, բանակ և ազատագրված տարածքներ...
Հիմա անցնենք բոլոր այն ընդվզումներին, որոնք որևէ կերպ կապվեցին մեր «բազմաչարչար» դավաճանների գործունեությանը...
Նախ ասեմ մի միտք, որ էս վերջերս հղացավ. փաստորեն բանակը պետության և հայրենիքի մերձեցման սոսինձն է, իսկ քաղաքականությունը նրանց իրարից հեռացնող ցավոտ սղոցը...
Դուք բոլորդ, ըստ վերոնշյալ Նժդեհյան խոսքի, մշակույթի և մարդկային արժեքի, որն իր մեջ հավասարապես կիսում է նաև ազգային կերպար, զոհը դարձաք... Էս արժեքները, իմ կարծիքով, պետության պահպանման համար ավելի կարևոր են, քան գերբ, դրոշ, հիմն խորհրդանիշները...
Գիտե՞ք` ինչքան հասարակ կհնչի, երբ հիմա ձեզ գուժեմ, որ սրանք այլևս արժեքներ չեն, քանզի սրանից հիմա բոլորն էլ խոսում են ...
Բայց ես չեմ կարող հասկանալ մարդկանց, որոնք արագ հարմարվեցին էս մտքի հետ` ասելով, թե ժողովուրդը դա է ուզում...
Էն ժողովուրդը, որ ցանկացած պատերազմի ժամանակ դիրք հասածների քանակը չի գերազանցել հինգ տոկոսը, ու սրանց ընտանիքներով, համախոհներով ու ցավացողներով, քսանից երեսուն տոկոսը...
Տղերք, ներողություն եմ խնդրում մնացած տոկոսի հետ ապրելու համար... Ցավոք, էս վերջին կռվին մասնակից տղերքը տեսան, բայց, փառք Աստծո, էն հները գոնե չտեսան, որ Նարեկացի ու Թումանյան ունեցած ազգը, ներեցեք, ժողովուրդը, սոցիալական խնդիրների համար, որևէ օր պիտի ճանապարհներ փակեր էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ, և ծնվելու փոխարեն ինչ-որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար... Հետո միշտ կօգտագործեն իրենց «հարուստ գրական» բառապաշարից հաճախ հնչող լափաման բառը` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր... Էստեղ ուզում եմ հիշենք հանճարեղ «Սարոյան եղբայրներ» ֆիլմից մի հատված, երբ Սարոյան Գևորգը բողոքողներից մեկի գլուխը մտցնում է պատռված ցորենի պարկի մեջ ու ասում. «Դե լափի»...
Տղերք, գիտե՞ք որ էս դեմոկրատների մեջ ահագին մարդիկ, ներեցեք, մարդ չէ, ինչ-որ բաներ, մինչև անգամ Սարոյան Գևորգին էլ են հայհոյում, հայհոյում են պատի տակ թաքնված, բայց հրապարակային, որովհետև էն ընդվզողին նմանեցնում են իրենց հերոսին...
Ցավում եմ, շատ եմ ցավում...
Հիմա մենք, ովքեր չենք հարմարվում էս ամեն ինչին, չենք ուզում սնվել էս պարտությամբ, բայց սրանք իրենց ցինիզմով լափում են պարտությունը։ Արդեն, ցավոք սրտի, նախկին հաղթանակի համար մնացել ենք անձեզ...
Չեմ ուզում ձեր տրամադրությունն էլ էդտեղ գցել, որովհետև դուք հաղթեցիք. բայց դե, մե՞նք ինչ անենք...
Ամեն դեպքում ուզում եմ ինձ հատուկ լավատեսությամբ փակել էս բաց նամակս...
Տղերք, մենք ավելի շատ հավատում ենք ձեր հաղթանակին, քան մեր պարտությանը, իսկ դա որևէ օր, որևէ կերպ կլուսավորվի...
Իսկ հիմա կուզեմ դիմել ողջ մնացածներին.
Հայ ազգ ջան, եթե չենք ուզում մեր աներևույթ իրական թշնամու նպատակը վերջնականապես իրագործվի, մոլորյալների մեջ թշնամի ման մի եկեք, իրենք քիչ-քիչ «հոգեդարձ» կլինեն, հակառակ դեպքում եղածն էլ կկորցնենք, իսկ գրող- ջնջողները և իրենց կուռքը ոնց ծնվելու փոխարեն առաջացել են, էնպես էլ մեռնելու փոխարեն կվերանան, մահը սրանց ափսոս է...
Եվ, մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի...
Տղերք ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ...
ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ...»,-գրել է նա։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ