Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/19/2024   08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» 03/19/2024   08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ» 03/19/2024   08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ» 03/19/2024   08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ» 03/19/2024   08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ» 03/19/2024   08:01 Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ» 03/19/2024   07:56 «Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ» 03/19/2024   07:53 Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ» 03/18/2024   23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ 03/18/2024   23:45 Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. Փաշինյանը՝ Տավուշում 03/18/2024   23:35 Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/18/2024   23:34 Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը 03/18/2024   23:29 Պուտինն ու Էրդողանը տրամադրված են փոխգործակցության՝ ի շահ երկրների հարաբերությունների 03/18/2024   23:23 Շանս էս դեղից պիտի սրսկեմ, ո՞նց պիտի դեղատունը դեղը բաց թողնի․ Տիգրան Մաթևոսյան 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   22:51 Պուտինն ընտրություններում մրցակիցներին առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   22:28 ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի Հանրապետության ԱԳ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 03/18/2024   22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին 03/18/2024   22:00 ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում․ Սթոլտենբերգ 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/18/2024   21:20 Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում 03/18/2024   20:58 Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա 03/18/2024   20:39 Էստոնիայի արդարադատության նախարարը հրաժարական կտա սկանդալից հետո 03/18/2024   20:22 Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 03/18/2024   20:18 Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի մտավորականների 03/18/2024   19:51 Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. իրանագետ 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   19:13 ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը շարունակում է մնալ փակ բեռնատարների համար 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   18:43 Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   18:18 Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/18/2024   18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան 03/18/2024   18:02 ՌԴ ամենաերկար երկաթուղու վրա գնացքի 20 դատարկ վագոն դուրս է եկել ռելսերից 03/18/2024   17:58 ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ 03/18/2024   17:55 Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. քաղաքագետ 03/18/2024   17:48 Փաշինյանը շարունակում է հանդիպումները. խոստանում են տեսանյութ հրապարակել 03/18/2024   17:37 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին․ խուլիգանության կասկածանքով նրան բերման են ենթարկել 03/18/2024   17:35 Մեքսիկայում կարտելի զինված անձինք առևանգել են Վրաստանի մոտ 30 քաղաքացու 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   17:26 Թուրքիան զգուշացնում է հյուրանոցների հնարավոր փակման մասին. պատճառը պարտքերն են 03/18/2024   17:12 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի 03/18/2024   17:08 2-րդ կորպուսի հրամանատարը վարչապետին խնդրել է, որ տրակտոր տան՝ դիրքերը կահավորելու համար, չի արվել. Մենք չենք պատրաստվում պատերազմի. Արշակ Կարապետյան 03/18/2024   16:51 Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում 03/18/2024   16:44 Մի՞թե մի անշունչ քարի չափ չկանք, որն աղաղակում է՝ սա Հայաստան է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 03/18/2024   16:43 Ատամնաբույժը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին են վկայում լեզվի գույնի փոփոխությունները 03/18/2024   16:41 20 հարց` մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 03/18/2024   16:39 Թույլ տվեք մնալ պոլիտկոռեկտության շրջանակներում. Մխիթար Հայրապետյանը արձագանքը՝ Հայաստանի մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հարցին
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/17/2024   13:55 38-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ. shamshyan.com 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/17/2024   10:11 Պայթյուն գազալցակայանում. աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/17/2024   12:34 Մասնագետը նշել է երեք համեմունք նիհարելու և առողջ աղիների համար 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/17/2024   14:24 ԱԹՍ-ով հարձակում՝ Մոսկվայի վրա. այն խոցվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ 03/17/2024   13:26 Երեքշաբթի ինտենսիվ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 5-7 աստիճանով կցրտի 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է Ղարաբաղյան հակամարտությունից տուժած անձանց 12/01/2020   12:24  |  ԼՐԱՀՈՍ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։

Այսօր, ստեղծված իրավիճակի հետևանքով, կոնֆլիկտի ազդեցությունից տուժած մարդասիրական կարիքները բազմազան են՝ սոցիալ-առողջապահականից մինչև հոգեբանական, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն աշխատում է ՀՀ ամբողջ տարածքում՝ որպես չեզոք և անկախ կազմակերպություն, իր ողջ մարդկային և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով անում է հնարավորը` այդ կարիքներին արձագանքելու համար, – ասում է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ  համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երևանում և 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45 000 անձի  տրամադրվել են․ սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:
Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբաններն ու առաջին օգնության թիմերը հոգեբանական աջակցություն և հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել մոտ 10 000 մարդու, այդ թվում՝ հոսպիտալներում վիրավոր զինվորներին և նրանց հարազատներին, ՀԿԽԸ թեժ գծով դիմող անձանց, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացներին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև անհայտ կորածների և գերիների հարազատներին։
ՀԿԽԸ հատուկ պատրաստված կամավորներն աշխատում են 7 մարզերի ժամանակավոր կացարաններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և հյուրանոցներում ապաստանած 2500 երեխաների հետ՝ կազմակերպելով նրանց առօրյան և տրամադրելով հոգեբանական աջակցություն։

ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր ամբողջ  ներուժն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում է վիրավոր զինածառայողների բուժման և վերականգնման գործընթացին։
Հակամարտության հետևանքով ընտանիքների տարանջատումը կանխելու և տարանջատված ընտանիքների վերամիավորմանը նպաստելու նպատակով ՀԿԽԸ-ն ակտիվացրել է իր «Որոնում» ծառայությունը, որը մինչ օրս ստացել է մոտ 3200 զանգ։
ՀԿԽԸ-ն աջակցել է մասնավոր կացարաններում ապաստանած մարդկանց՝ նրանց համար ապահովելու հիմնական ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են էլեկտրականությունը, ջեռուցումը և ջուրը, տրամադրելով 311 միլիոն ՀՀ դրամ՝ նոյեմբեր ամսվա կոմունալ ծախսերի համար։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։

Ողջ գործունեությունն իրականացվում է հետևելով հակահամաճարակային կանոններին և նպաստելով դրանց պահպանմանը՝ տրամադրելով տեղեկատվական թերթիկներ և պաշտպանիչ նյութեր։

Հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է, և մարդասիրական կարիքները բազմապատկվելու են, մշակում ենք միջնաժամկետ ծրագրեր, այդ թվում ապահովելու համար հիմնական ծառայությունների և առաջին անհրաժեշտության իրերի՝ այդ թվում ջեռուցման, էլեկտրականության և ջրի հասանելիությունը։ Այնուհետև, հիմնվելով գնահատումների և խիստ կարիքի վրա կանցնենք վաղ վերականգնման և վերակառուցման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, – հավելում է գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ – Արդեն 100 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես երկրում գործող խոշոր մարդասիրական կազմակերպություն, մշտապես ամենախոցելիների կողքին է։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:30 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
20:22 27/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանն անգամ համաձայնություն է տվել, որ մարդիկ մտնեն գործ անեն, հիմա էլ Կարմիր խաչն է ձգձգում. անհետ կորած զինվորի հարազատ
09:23 27/11/2020  |  ՄամուլՌուսական լրատվականների տվյալներով՝ Կարմիր խաչում 150 հայ գերիների մասին տվյալներ կան «Հրապարակ»
10:46 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել ԼՂ
15:45 23/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում և Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին, քաղաքացիական անձանց
18:47 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍԴիերի դուրսբերման գործընթացը տեղի է ունենում` Շուշիի մոտակայքում, ռազմագերիների փոխանակման մասով դեռ գործողությունների անցնելու հաստատում չունենք. Զառա Ամատունի
16:28 12/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿարմիր Խաչի նախագահը կժամանի Մոսկվա՝ քննարկելու աշխատանքներն Արցախում
15:15 06/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել Կարմիր խաչի խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ ազդանշան
21:17 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կարմիր խաչի աջակցությամբ՝ հայկական կողմին է փոխանցվել 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը. Զառա Ամատունի
14:28 30/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գերմանիան ԿԽՄԿ-ին կհատկացնի ավելի քան 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]