Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 20 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2021   10:00 Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն 01/20/2021   09:57 Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան. «Ժողովուրդ» 01/20/2021   09:55 «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ» 01/20/2021   09:48 Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները «Ժողովուրդ» 01/20/2021   08:39 Քարվաճառի ճանապարհով Արցախ մեկնելը պետք է հնարավոր լինի. շրջափակումն անթույլատրելի է «Ժողովուրդ» 01/20/2021   08:35 Ովքեր են կողմ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը․ «Հրապարակ» 01/20/2021   08:32 Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. Այն գրեթե ամբողջությամբ ձեւավորված է․ «Հրապարակ» 01/20/2021   08:26 Հայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը․ «Ժողովուրդ» 01/20/2021   08:24 Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն. իշխանությունների սիրելին՝ մութ պատմությունների կիզակետում․ «Ժողովուրդ» 01/20/2021   08:08 Հակաիշխանական ստատուսների համար զգուծացվել են․ «Հրապարակ» 01/20/2021   08:04 Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելը՝ ընդդիմությանը չի հուզում․ «Հրապարակ» 01/20/2021   00:23 Վերջին երկու ամիսների ընթացքում Վիգենը ճնշող հիասթափության և խորը դեպրեսիայի մեջ էր. Դավիթ Սահակյանցը՝ Վիգեն Ստեփանյանի մասին 01/20/2021   00:12 Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում 01/19/2021   23:55 Սոս Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու 01/19/2021   23:46 ԱԱԾ-ն հաստատեց՝ Միրզոյանն իրենց գործակալն է, իսկ Թուրքիան չի հերքել ասվածը. Գառնիկ Իսագուլյան 01/19/2021   23:33 Դժվար է ասել, թե հայ ժողովրդի ուրիշ որ թշնամուն կհաջողվեր դատարանի նույն դահլիճում միաժամանակ հավաքել Արցախի երեք Հերոսի. Էդգար Ղազարյան 01/19/2021   23:25 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/19/2021   23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել 01/19/2021   22:47 Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թիվը չհրապարակելու ՀՀ կառավարության մոտեցումն անընդունելի է. Արման Թաթոյան 01/19/2021   22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները 01/19/2021   22:23 «ԱՀ 2021թ-ի պետական բյուջեի մասին նախագիծ» Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել 01/19/2021   21:49 Երեսպաշտություն. ինչպիսին որ կա. Արմեն Աշոտյան 01/19/2021   21:31 Հիշեք՝ ԴՆԹ-ով առյուծ ծնվածը միշտ և ամենուրեք պայքարում է մինչև վերջ, մինչև հաղթանակ. Արա Վարդանյան 01/19/2021   21:18 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 01/19/2021   21:03 Շուշին առաջարկել են թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակել 01/19/2021   20:43 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության անդամներին 01/19/2021   20:40 Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի. Էլինար Վարդանյան 01/19/2021   20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան 01/19/2021   20:09 ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. ԱԱԾ նախկին տնօրենի արարքներում բացակայում է հանցակազմը 01/19/2021   20:04 Մյասնիկովը նշել է քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառները 01/19/2021   19:51 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին 01/19/2021   19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան 01/19/2021   19:23 Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին լաչառությունն է, գոռգոռալը. Քոչարյանը՝ դատախազին 01/19/2021   19:22 Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան 01/19/2021   19:16 «Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշին հանձնողներին»․ Ռ․ Մելիքյան 01/19/2021   19:15 Սոբչակը ֆիքսել է՝ Մարտիրոսյանի НТВ-ի եթերում «Ազերչայ» - ի գովազդից խուսափելը 01/19/2021   18:53 Արսեն Թորոսյանի նոր պաշտոնը գլխացավանք է դարձել այլ պաշտոնյաների համար. Հնարավոր են պաշտոնանկություններ 01/19/2021   18:44 Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների. Քոչարյան 01/19/2021   18:43 Էդմոն Մարուքյանը հանդիպել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.քննարկվել է գերիների հարցը 01/19/2021   18:35 Ինչի ե՞ս եմ հանձնող, ով է հանձնող, դուրս արի ասեմ. Դատախազին բարկացրեց՝ Շուշին հանձնողներից մեկն էլ դու ես հայտարարությունը 01/19/2021   18:35 Ծառուկյանը ժամանակին ասում էր, որ սով է լինելու, ժպտում էիք, իսկ հիմա ստիպված է սննդով օգնություն ուղարկել Սյունիք․ Աբովյան 01/19/2021   18:13 Արայիկ Հարությունյանը բացատրություններ պետք է տա․ Աննա Կոստանյանը դիմեց ԱԺ նախագահին 01/19/2021   18:11 Կոտայքի մարզում կատարված բնակարանային գողությունների դեպքերը բացահայտվել են . կալանավորված անձ կա 01/19/2021   18:07 Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը 01/19/2021   18:01 Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը 01/19/2021   17:56 Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի․ Արշավիր Ղարամյան 01/19/2021   17:46 Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2021   17:39 Մենք պատմության մեջ մնալու ենք Ազգային ժողով, որը հանձնել է Արցախի տարածքի 70 տոկոսը.Կարեն Սիմոնյան 01/19/2021   17:36 Այս պարտությունը հնարավոր է եղել Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հանցավոր անգործության պատճառով․ Բաբաջանյան 01/19/2021   17:34 Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը Միհրան Պողոսյանին առաջարկեց հանդիպել նիստից հետո՝ պարզաբանումների
01/18/2021   10:21 Հայտնաբերվել է 3 զինծառայողի մարմին. Նրանցից մեկի ինքնությունը հաջողվել է պարզել 01/19/2021   18:35 Ինչի ե՞ս եմ հանձնող, ով է հանձնող, դուրս արի ասեմ. Դատախազին բարկացրեց՝ Շուշին հանձնողներից մեկն էլ դու ես հայտարարությունը 01/18/2021   14:47 ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը 01/19/2021   00:23 Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրեն սատարելու դիմաց բանտից ազատել Գուրգեն Արսենյանի հանցագործ որդուն. Mediaport 01/18/2021   19:27 Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան 01/19/2021   20:09 ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. ԱԱԾ նախկին տնօրենի արարքներում բացակայում է հանցակազմը 01/19/2021   15:28 ՊՆ-ն տարածել է կեղծ տեղեկատվություն. Կառավարությունը պաշտոնապես հերքել է՝ սահմանազատման հարցերով աշխատանքային խումբ չի ստեղծվել 01/19/2021   20:04 Մյասնիկովը նշել է քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառները 01/19/2021   18:53 Արսեն Թորոսյանի նոր պաշտոնը գլխացավանք է դարձել այլ պաշտոնյաների համար. Հնարավոր են պաշտոնանկություններ 01/19/2021   08:41 «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է «Ժողովուրդ» 01/19/2021   18:01 Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը 01/18/2021   21:37 ԱՀԿ-ն զգուշացրել է պատրաստվել կորոնավիրուսից 100 հազար մահվան մեկ շաբաթում 01/18/2021   18:46 Հայկ Մարությանի հարաբերությունները իշխող ուժի հետ լարված են. Նա պլանավորում է հրաժարական տալ 01/19/2021   17:17 Պաշտպանության նորանշանակ փոխնախարարը բռնվել էր Ռուսաստանում՝ մաքսանենգ ադամանդ տեղափոխելիս.քաղաքագետ 01/18/2021   19:56 21-րդ դարում ստիպված ենք տվյալներ աղերսել սեփական պետությունից վերջին պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների եւ գերիների մասին. Մինասյան 01/18/2021   22:26 Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնների մասին 01/20/2021   00:23 Վերջին երկու ամիսների ընթացքում Վիգենը ճնշող հիասթափության և խորը դեպրեսիայի մեջ էր. Դավիթ Սահակյանցը՝ Վիգեն Ստեփանյանի մասին 01/18/2021   19:07 Աստված չանի երկրում նորից պատերազմական վիճակ լինի. այն մեկն ինչ արեց, որ այս մեկն ինչ անի. Սոֆյա Հովսեփյանը՝ ԱՆ նորանշանակ նախարարի մասին 01/19/2021   12:39 Մոր միակ զավակ 19-ամյա Մովսեսը կիսատ թողեց ուսումը, արվեստը. միայնակ թողեց իր «ՄԱՊԱՅԻՆ»՝ սիրելի մայրիկին՝ նահատակվելով ռազմի դաշտում 01/19/2021   23:46 ԱԱԾ-ն հաստատեց՝ Միրզոյանն իրենց գործակալն է, իսկ Թուրքիան չի հերքել ասվածը. Գառնիկ Իսագուլյան

Նիկոլ Փաշինյանը քաջ տեղյակ էր, որ կային բազմամարդ ջոկատներ, որոնք համաձայնագրի ստորագրումից հետո հայտնվելու են շրջափակման մեջ կամ Ադրբեջանին հանձնվող տարածքներում 12/01/2020   19:09  |  Հարցազրույց

Արդեն 21-րդ օրն է, ինչ Արցախում պատերազմն ավարտվել է, սակայն մինչ այս պահը հայկական կողմը ոչ մի կերպ  չի հստակեցնում զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների  և վիրավորների թիվը: ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձի և նրա տիկնոջ հետ գերեվարված զինվորիների ծնողների հանդիպումները որևէ էական փոփոխություն չեն մտցնում ստեղծված իրավիճակում, երկրի ներքաղաքական կյանքը օր օրի առավել լարման փուլ է մտնում:

Թեմայի շուրջ  «Փաստինֆո»-ն զրուցել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ կամայական իրավական բռնության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանի հետ.

-Տիկին Ալավերդյան, պատերազմն արդեն 21-րդ օրն է ավարտվել է, սակայն իշխանությունները,  կարծես,  նույնիսկ հակված  էլ չեն  գերեվարվածների և անհետ կորածների վերադարձի ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: Ի՞նչով կարելի է մեկնաբանել նման վարքը:

- Սրա համար նախապատճառ կա, որի մասին ուզում եմ խոսել՝ նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրման  պահին Նիկոլ Փաշինյանն, առնվազն որպես գերագույն գլխավոր հրամանատար, քաջ տեղյակ էր, որ պատերազմական գործողությունների թեժ կետերում, որտեղ այդ պահին մարտեր էին ընթանում, կային բազմամարդ ջոկատներ, որոնք համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո հայտնվելու են ամենավտանգավոր  իրավիճակում՝ ադրբեջանական զինուժի շրջափակման մեջ, կամ այն տարածքներում, որոնք ենթակա են հանձնման: Հետևաբար, այսօրինակ վարքի մեջ ես տեսնում եմ մարդու իրավունքների և մարդու կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Վերջապես, Նիկոլ Փաշինյանի անգործության մատնված կեցվածքի մեջ  առկա են մարդու դեմ կատարված ծանր հանցագործության հատկանիշներ, ընդ որում, բոլոր այն անձանց, ովքեր նրա անհեռատես գործողությունների արդյունքում հայտնվել են գերության մեջ: Մյուս կողմից, դա իր մեջ ներառում է  պետության դեմ գործած հանցագործության հատկանիշներ: Այլ կերպ ասած, նրա այս կեցվածքն իր մեջ ներառում է ծանր պետական հանցագործության հատկանիշներ: 

- Տիկին Ալավերդյան, արդյո՞ք  ձեր կողմից ղեկավարվող կազմակերպությանն, օգնության ակնկալիքով  դիմում են գերեվարվածների և անհետ կորածների  ծնողներն ու հարազատները:

-Այո, շատ: Բայց մինչ այդ հարցին անդրադառնալը, կցանկանայի խոսել  հարակից մեկ այլ խնդրի մասին: Լուրերի տեսքով փոխանցած տեղեկությունների համաձայն, այն զինվորներն, ովքեր վերադարձել են, երբ դիմել են զինվորական կոմիսարիատ՝ ստանալու իրենց փաստաթղթերը, հանկարծակի են եկել այն իրողությունից, որ իրենց անունները պաշտոնական ցուցակներում չկան:  Եվ միայն այդ զինվորների ծնողների կողմից գործադրված ջանադրությունից հետո, ինչ-որ մի աշխատողի դարակում, մատիտով գրված ինչ – որ անհասկանալի ցուցակ են գտել, որտեղ առկա են եղել այդ զինվորականների անունները:  Մեր գրասենյակը գրանցել է այնպիսի դեպքեր, երբ մոբիլիզացիայի արդյունքում մարդը կանչվել է զինկոմիսարիատ, որտեղ գրանցվելուց հետո նա պետք է մեկշաբաթյա զինվորական նախնական պատրաստվածություն անցներ, հետո  միայն մեկներ ռազմաճակատ, սակայն նրան զինկոմիսարիատից անմիջապես տարել են ուղիղ առաջնագիծ, որտեղ վիրավորում ստանալուց և վերադառնալուց հետո, հրաժարվել են մարդուն գրանցել որպես պատերազմի մասնակից, այլ պնդել են, որ նա այդ ողջ ընթացքն եղել է զինվորական  նախնական  պատրաստություն անցնելու  ընթացքի մեջ: Այս պատճառով, երբ զինվորների ծնողները դիմում են մեր կազմակերպությանը, ես, նախևառաջ,  նրանց հորդորում եմ այցելել զինկոմիսարիատ և ստուգեն՝ ի՞նչ կարգավիճակում է գրանցված եղել իրենց զինվորը, որովհետև հետագայում, ինչպես արդեն տեսնում ենք, այս հարցը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այսինքն, մենք տեսնում ենք, որ ի սկզբանե՝ մոբիլիզացիայից սկսած հանցավոր անգործության և անփութության արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ դեպքեր, որոնք վկայում են այն մասին, որ սրանք պատրաստ չեն եղել, իսկ իմ խորին համոզմամբ՝ չեն ցանկացել պատրաստ լինել պատերազմին:

-Տիկին Ալավերդյան, նոյեմբերի 9-ին ստորագրվեց մի համաձայնագիր, որտեղ, ըստ էության գերեվարվածների և անհետ կորածների փոխանակման վերաբերյալ  հստակ որևէ անդրադարձ չկա: Փոխարենը, ըստ նույն համաձայնագրի, խիստ հստակ ժամանակացույցով  թշնամուն են հանձնվում Արցախի և Հայաստանի Հանրապետւթյան հողերը: Ի՞նչ հետևություններ կարելի է անել սրանից:

- Այո, ճիշտ եք նկատել՝ կա տարածքների հանձնման հստակ ժամանակացույց, բայց որևէ խոսք չի գնում գերեվարվածների կամ զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ, այնինչ, սա պետք է նախապայման լիներ: Ասեմ ավելին՝ մինչև չճշտվեն զոհվածների և գերեվարվածների հետվերադարձի պայմանները, չէր կարող խոսք գնալ տարածքների հանձնման մասին:

- Դուք ո՞ւնեք որևէ տեսակի  տեղեկատվություն՝ հայկական կողմն ո՞ւնի արդյո՞ք  ադրբեջանցի գերեվարվածներ, կամ զոհվածների դիեր, թե՞ ոչ:

-Բացարձակ որևէ տեղեկություն սրա վերաբերյալ ես չունեմ, չեմ տիրապետում: Հենց այստեղ է, որ հարց է ծագում՝  իսկ ինչո՞ւ այդ մասին բացարձակ ոչինչ չի հայտնվում, սա ի՞նչ գաղտնիության շղարշ է: Չէ՞ որ դա պետք է հայտնի լիներ, որովհետև բոլոր տարիներին, այս հարցի վերաբերյալ, եթե ոչ հստակ ճշգրտությամբ, ապա, գոնե,  մոտավոր տվյալներ հայտնվում էին: Հիմա ես հենց  այստեղ հարց եմ բարձրացնում՝ հայկական կողմը որևէ կարգավիճակով իր վերահսկության տակ ունի՞ ադրբեջանական ռազմագերի կամ զոհվածի դի: Այստեղ շատ կարևոր է  քաղաքացիական մասնակցության հարցը, որովհետև քաղաքացիական հասարակության բացակայությունն այս իրավիճակում շատ մեծ ռիսկի է հանգեցնում, որ ստվերային շատ վտանգավոր գործողություններ կարող են տեղի ունենալ, ինչին էլ, մեծ իմաստով, մենք հիմա ականատես ենք լինում՝ հողերի հանձնման պարագայում: Հիմա մենք չգիտենք, պատկերացում  անգամ չունենք, թե ի՞նչ սկզբունքով են հանձնվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հողերը՝ո՞վ է ո՞ւմ հետ պայմանավորվում, ինչպե՞ս է որոշվում՝ ո՞ր հողերն ու ինչո՞ւ են  հանձնվում և այլն: Վերադառնալով գերիների հարցին. Այստեղ  նույն իրավիճակն է՝ բոլո՞ր գերիներին են վերադարձնելու, թե՞ ոչ, լինելո՞ւ է արդյո՞ք գերիների փոխանակման սև շուկա, թե հստակ նախագծված գործողությունների  արդյունքում մենք կստանանք մեր ռազմագերիներին կամ այնտեղ մնացած զոհված զինծառայողների դիերը: Մենք անցանք դժվարագույն մղձավանջի միջով և այսպիսի գաղտնիությունն ինձ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև անհասկանալի է: Այն, որ ռազմագերիների և անհետ կորածների վերաբերյալ հստակ տվյալները կոնֆիդենցիալության որոշակի աստիճան պետք է ունենա, սա հասկանալի է, բայց ես հիմա խոսում եմ այլ բաների մասին: Անգամ գերիների և այնհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի կազմը հաստատվել է վարչապետի ստոորագրությամբ,  և մեր կազմակերպությունն այդ հանձնաժողովի անդամն էր,  հանկարծակի ուղղակի դեն է շպրտվում և կազմվում է նոր հանձնաժողով, որի հստակ  կազմը, կարծես, ոչ մեկին հայտնի չէ: Գիտենք միայն, որ  այդ հանձնաժողովը գործում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ: Ընդ որում,  նախկին հանձնաժողովը լուծարելու մասին պաշտոնական հրաման անգամ չկա: Կներեք, սա ի՞նչ վիճակ է, ո՞վ է այս իրավիճակի հեղինակը կամ ինչպե՞ս կարելի է սա թույլ տալ ...Այսօրինակ  գաղտնիության պայմանները որևէ լավ բան չեն խոստանում, հավատացեք:

- Տիկին Ալավերդյան, անհետ կորածների և գերեվարվածների ծնողները երկու անգամ հանդիպեցին վարչապետի աթոռը զավթած անձի հետ, եղավ նաև նրանց մայրերի հանդիպումը՝  Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ, սակայն, այդ հանդիպումների արձագանքից դատելով, ծնողները խիստ դժգոհ են մնացել դրանցից, ավելին, այսօր նրանք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց խնդրում էին Վլադիմիր Պուտինին, որպես վերջին հույս, օգնել գտնել իրենց զավակներին: Ինչպիսի՞ն է իրավիճակի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը:

-Այդ ընտանիքն, ի վերջո պե՞տք է հասկանա, որ բացարձակ հարմար պահ չի ընտրել ամոթալի, խայտառակ դերասանությունների և ընտանեկան էժան շոուներ բեմադրելու համար: Մի քիչ արժանապատվություն ունեցեք, բավական է...Ինչո՞ւ են ծնողները ճարահատյալ  դիմում Վլադիմիր Պուտինին՝  որովհետև ստորագրող կողմերից մեկը նա է եղել, ով այս առումով հանդես է եկել որպես միջնորդ և այս ծնողները, ի վերջո հույսը կտրելով սրանցից, իրենց զավակներին գտնելու և հետ վերադարձնելու բոլոր հույսերը  կապում են ռուսական խաղաղապահ ուժերի հետ: Հայաստանի Հանրապետության, իսկ ավելի հստակ, Պաշտպանության նախարարության կողմից՝ գնդապետ Վիտալի Ոսկանյանի գլխավորությամբ, տեղի է ունենում բավականին կազմակերպված մի գործընթաց՝ գերեվարվածների և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշակում և փոխանցում՝ միջազգային «Կարմիր Խաչ»-ի կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներին: Սակայն, նորից պետք է փաստեմ, որ այստեղ, ցավոք,  բոլորովին ընգրկված չեն քաղաքացիական հասարակության  հմուտ ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ անցել են այսօրինակ գործընթացների միջով: Այսպիսի իրավիճակում հասարակությունը չի կարող վստահել  այն իշխանությանը, որն անընդմեջ խաբում է իրեն՝ շարունակ տարածելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

-Ուրեմն, ի՞նչ անի այս իրավիճակում հայտնված ծնողը, ով հուսահատ ճիգերով փորձում է գտնել գերության մեջ գտնվող իր զավակին:

-Դրա համար նա ճարահատ դիմում է այլ երկրի ղեկավարին...Սրանով ամբողջությամբ անվսհատություն է հայտնվում այսօրվա իշխանություններին, սա մեծագույն ամոթ և խայտառակություն է, էլ չասեմ, որ սրանով վտանգվում է մեր այսօր, առանց այն էլ վտնագված պետականության ապագան: Շատ անգամ մարդիկ գերադասում են հավատալ տեղեկատվության անհյայտ ծագում ունեցող աղբյուրին, քան այսօրվա Կառավարությանը, որն ամբողջությամբ կորցրել է իր լեգիտիմությունը: Բայց արի ու տես, որ, այսքանով հանդերձ,  նրանք հայտարարում են, թե լայն հասարակության կողմից ունեն աջակցության և վստահության մեծ չափաբաժին: Արդյունքում, մենք հայտնվել ենք այնպիսի կարգավիճակում, երբ պետության անվտանգությանը ռեալ սպառնալիք ներկայացնող իրավիճակում անգամ, մենք որևէ իրավական ճանապարհով չենք կարողանում մեր անվստահությունը  հայտնել այս Կառավարությանը: Իշխանությունը ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժարվել իր աթոռից, բայց ամբողջությամբ անգործության է մատնվել և  վերջնական կործանման է տանում պետական համակարգն, սպառնալով երկրի անվտանգությամը: Կներեք, սրան ի՞նչ անուն կարելի է տալ...Ես չգիտեմ:

-Ուրեմն, ո՞րն է ելքը՝ ստեղծված  իրավիճակից:

-Մենք չգիտենք, տեղյակ չենք, թե այս իշխանությունն ի՞նչ գաղտնի համաձայնության մեջ է մտել թշնամի երկրի հետ: Դրա համար, օր առաջ պետք է  միավորվեն այս իրավիճակում  ակտիվություն ցուցաբերող և վստահություն ներշնչող բոլոր ուժերը, նստեն կլոր սեղանի շուրջ և հստակ հայտարարեն, որ, ստեղծված իրավիճակում իրենք են ներկայացնում երկրի իշխանության՝ առնվազն ֆունկցիաների կատարումը: Ես չեմ ասում, որ նրանք հայտարարեն, թե իրենք են ներկայացնում Կառավարությունը, բայց կան պետական կարևորագույն գործառույթներ, որոնք այսօր բացարձակապես չեն իրականացվում այս իշխանությունների կողմից, հանգեցնելով հասարակության լայն խավերի ապատիային, որը լավ մշակված մանիպուլացիաների արդյունք է, որով վերջնական և հաստատուն  կործանման է գնում այս երկիրը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:40 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎնգստացողների հարցը լուծելու Փաշինյանի գրառման մեջ ՀՔԾ-ն հանցադեպ չի տեսել
14:54 01/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՌԴ - ն եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել՝ Ղարաբաղում համատեղ կենտրոնի մասին
14:42 01/12/2020  |  Դատական ռեպորտաժներՎարչական դատարանը բավարարել է Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
14:07 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ու իր թիմը 2,5 տարի մեթոդաբար ավերել են հայ-ռուսական հարաբերությունները. Վանեցյան
14:05 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները աստղաբաշխական գումար են առաջարկել Արցախի դիմաց. Ո՞րն է եղել Փաշինյանի արձագանքը. Ցավոտ հարցադրումներ
13:32 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը». վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին
13:25 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում կա մի մեծ խնդիր և դրա անունը Նիկոլ Փաշինյան է. Վանեցյան
11:06 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանց մեկնաբանության. WarGonzo-ն լուսանկար է հրապարակել
10:19 01/12/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր ,բացի Նիկոլի հրաժարականից ցանկացած քաղաքական օրակարգ կեղծ է ու սպասարկում է հենց նրա շահերը.Շարմազանով
09:51 01/12/2020  |  ՄամուլՏաշած «արհեստավարժը» գետնին չի մնա. «Իրատես»

Տեսանյութեր

01/19/2021   11:39 Փաշինյանին անհապաղ ձերբակալելու բոլոր իրավական հիմքերը կան. Դատախազն անկեղծացել է. «Փաստ»

Տեսադարան

01/16/2021   11:49 Երևանի մայրամուտը

Մամուլ

Արխիվ

[]