ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք շարունակում ենք բարձրաձայն մտածել, մեր բոլոր մտքերը շաղ տալով համացանցում, իսկ համացանցը ցանց է... 11/30/2020 22:09 | Վերլուծություններ
Տարիներ առաջ, լրագրողական գործունեությանս ընթացքում լրտեսների գործերին անդրադառնալիս ուշագրավ փաստերից մեկն այն էր, որ թուրքական կամ ադրբեջանական գործակալներ հանդիսացող անձինք հայկական մամուլի նյութերն այդ երկրներին փոխանցելով են նաև իրենց լրտեսական սև գործն արել: Այսինքն, թշնամի պետությունները, նրանց անվտանգային ծառայությունները որոշակի տեղեկատվության, ընդ որում, նաև՝ բաց աղբյուրներում, տիրապետելու արդյունքում է, որ իրենց քայլերն արել են:
Բնականաբար, Թուրքիայում հայագիտական կենտրոնների գործունեությունը տարիներ շարունակ որոշակի նպատակ է ունեցել․ իր բնույթով և նպատակներով հիմնականում հակագիտական ու հակահայագիտական լինելով՝ դրանք սնել են Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը, նպաստել հետախուզական ցանցի ձևավորմանը։
Այս համատեքստում արդյո՞ք պատահակա՞ն էր, որ 2019-ին օրվա իշխանության որոշմամբ լուծարվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, որը 2000-ին ստեղծվելով հանդիսանում էր ռազմավարական հետազոտությունների և նորարարական մշակումների կարևոր կենտրոն:
Ի դեպ, ես պատահական չեմ համարում նաև այն, որ Ադրբեջանում մշտապես կարևորել են , Երևանի կենտրոնում ընթացող գործընթացները՝ հատկապես վերջին 2․5 տարիներին փորձելով դրանք ադրբեջանասեր իշխանությունների ձեռամբ ի նպաստ իրենց օգտագործել։ Փաշինյանի, ոգևորության չափ մեկ էլ ադրբեջանցիներն էին ոգևորվել Հանրապետության Հրապարակը շինհրապարակ դարձնելու ծրագրով և աշխարհին «նորահայտ քաղաք» ցուցանելու մտքով։ Ի դեպ, Ֆիրդուսի թաղամասի դեմ սուր ճոճող սորոսական շրջանակների պայքարը նույնպես թաքուն երես ուներ, որում որպես երանելի ժամանակ հիշատակվում էր իբր՝ տվյալ թաղամասի ինտերնացիոնալ շերտերում ադրբեջանական շերտի հետ խաղաղ, հովվերգական գոյակցությունը, որի հետքերը, ցավ ի սիրտ սորոսականների՝ այդպես էլ չգտնվեց։
Ընդհանրապես, մենք ցուցադրական- ցուցամոլ ազգ ենք, իսկ փաշինյանական ժամանակն ուղղալի սելֆիների և լայվերի, ղեկավարի մակարդակով խելքից, մտքից դուրս լեզվին եկածը բարձրաձայնելու առումով կատաստրոֆա էր:
Այդ մոտիվացիան լուրջ դեր ունեցավ նաև պատերազմի ողջ ընթացքում, երբ պաշտոնական տեղեկատվությունը սուտ ու կեղծիք էր տարածում, իսկ ֆեյսբուքն ակտիվորեն տիրաժավորում էր ապակողմնորոշիչ, միմյանց հակասող տեղեկություններ: Եվ դա արվում էր ՀՀ և Արցախի բարձր ղեկավարության և նրանց խոսնակների միջոցով:
Հայաստանում պատերազմի ժամանակ ֆեյսբուքը գերակտիվ էր, Ադրբեջանում այն անջատված էր, Հայաստանի իշխանությունը շաբաթներ շարունակ գոռում-գոչում էր՝ հաղթում ենք, իսկ Ադրբեջանը լուռ իր գործն էր անում՝ հրադադար էր ուզում, պատրաստվում նոր հարձակման և հրադադարը խախտում որպես կանոն: Իսկ Հայաստանն ինչպես սկզբում, բոլոր այդ ընթացքներում հաղթում էր: Մինչև «պարտվելը»՝ հաղթում էինք։ ՈՒղղակի սցենարի հեղինակները՝ հաղթողի դափնիները Ալիևին էին վերապահել, իսկ պարտության պսակը՝ Փաշինյանին, որի մասին նա գիտեր ի սկզբանե և իր համաձայնությունը նախապես տվել էր, դեռ մի բան էլ՝ ավելիով՝ թշնամուն ինքնակամ՝ «դժգույն-դժբախտ» քաղաք նվիրելով, Հադրութն էլ՝ վերադիր․․․
Ցավոք, տեղեկատվական խառնաշփոթն ու ցուցամոլությունը այսօր էլ շարունակվում է, այսօր էլ մենք շարունակում ենք բարձրաձայն մտածել, մեր բոլոր մտքերը շաղ տալով համացանցում, իսկ համացանցը ցանց է... Հարց տանք ինքներս մեզ՝ թուրքադրբեջանական տանդեմը որքանո՞վ է բարձրաձայնում իր մտքերն ու ծրագրերը, նրանք ավելի շուտ գործում են: Կամ՝ Իսրայելը... սեկտանտային հենք ունեցող այս պետությունն իր գաղտնի ծառայություններով տասնամյակներ շարունակ ծածուկ է գործել՝ սողոսկելով գերտերությունների վերին մակարդակներ: Իսկ մենք մեր բոլոր մտքերը, ընդ որում, նաև՝ այն առաջարկները, որոնք ոչ թե պիտի բարձրաձայնել, այլ ուղղակի գործնական հուն տալ , ֆեյսբուք ենք նետում և հրճվում...
Ժամանակը չէ՞ լրջանալու և պետության անվտանգային համակարգը իսկապես անվտանգային դարձնելու։
Մտածեք՝ Իրան, Չինաստան, Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան ի՞նչ է, չեն կարող Հայաստանի հանգույն բաց ու թափանցիկ մեդիա հարթակներ ունենալ. կարող են, բայց իրենց երկրների շահը դա չի պահանջում:
Հեղինակ՝ Ա․Ե․
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ