ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով. Արթուր Դանիելյան 11/30/2020 11:21 | Մեկնաբանություն

Ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով: Ու կարծում եմ դա պետք է լինի ներքաղաքական գլխավոր դիսկուրսը, իսկ մնացած հարցերը՝ ռազմագերիներից մինչև Սոթք գերխնդրի ածանցյալ մասերն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։
«Քանի օր է ինձ մի հարց է տանջում: Չարչարում է: Երբ մենք երկու տարի շարունակ մաթեմատիկական ճշգրտությամբ դնում, հիմնավորում էինք ու կանխատեսում էինք զարգացումները Արցախյան ճակատում, մեդիա դաշտը և սոցիալական ցանցը հիմնականում անտարբեր էր մանում:
Չգիտեմ, երևի համոզիչ չէինք, կամ մարդիկ պարզապես հրաժարվում էին հավատալ, որ հայը կարող է նման հրեշավոր պլան իրագործել: Ինքս էի երբեմն կասկածում, քանի որ պլանը չափից դուրս ճշգրիտ էր գծված, գրեթե անիրական, անմարդկային, հանճարեղ ճշգրտությամբ:
Հիմա երբ մեր կանխատեսումները ցավալի ճշգրտությամբ իրականացան, ամենուր ինչոր կեղծ դիսկուրսներ են ծագում, որոնք միտված են վերլուծել անցյալը: Անցյալ, որտեղ ամեն ինչ շատ պարզ էր ու հստակ: Այնքան պարզ էր, որ մենք նախապես էինք դա ասել: Այսինքն ոչ մի նոր բան այնտեղ չի կարող լինել: Այո´, Փաշինյանը դավաճան սրիկա է, այո´ միտումնավոր է անում, այո´ ստել է ու ստում է: Ինձ ով կբացատրի, ո՞րն ա պատճառը, որ էս ակնհայտ ճշմարտությունները անընդհատ արծարծվում են, երբ ժամանակ, երբ հակառակորդը ակտիվ խրամատավորվում է մեր բնօրրանում: Ամեն րոպե իրենց դիրքերը ամրանում են: Գերիների, ներքին պառակտման կամ այլ թեմաների մասին խոսելիս մենք վատնում ենք թանկարժեք վայրկյաններ, երբ կարելի էր իրական հակահարված սկսել: Թեկուզ գոնե օրակարգի մակարդակով, իսկ Փաշինյանի հեռանալը օրկարգ չէ: Օրակարգն այն է, թե ի՞նչ պետք է արվի դրանից անմիջապես հետո: Ինչու են բոլորը խուսափում դրա մասին խոսելուց:
Ես օրինակ վստահ եմ, որ ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով: Ու կարծում եմ դա պետք է լինի ներքաղաքական գլխավոր դիսկուրսը, իսկ մնացած հարցերը՝ ռազմագերիներից մինչև Սոթք գերխնդրի ածանցյալ մասերն են: Դա պետք է արվեր պատերազմի առաջին իսկ օրը ու եթե ես ճակատում չլինեի, կարող եք չկասկածել, էնպես կանեի, որ ողջ հայ ազգը դրա մասին կխոսեր: Հիմա ահագին ուշացել ենք, բայց ամեն վատնված վայրկյանը մեր դեմ ա աշխատում: Սրանից հարմար պահ չի լինելու: Բայց արի ու տես, որ քննարկվում է ամեն ինչ, բացի միակ կարևոր, միակ անհրաժեշտ ու միակ ՀՆԱՐԱՎՈՐ քայլից:
Ո՞վ ինձ կբացատրի` ինչու՞ է այդպես:
Ես մի բնածին հատկություն ունեմ, որն իմ կյանքի ահագին դրվագներում ինձ փրկել է: Չգիտեմ ինչու, երբ մարդկանց բազմությունը մի ուղղությամբ է գնում, ես հակված եմ հակադրվել: Առաջ բնազդաբար էի դա անում, իսկ հիմա կյանքի օրենք է դարձել: Ժողովուրդ ջան, երբ բոլորը նույն բանն են ասում դա ինչպես օրենք նշանակում է, որ ձեզ խաբում են, իսկ եթե դա համեմվում է էմոցիոնալ ենթատեքստով, ուրեմն խաբեբայության հավանականությունը 100% է:
Ինձ հաճախ եք հարցնում՝ «ինչո՞վ կարող ենք օգնել»: Պետք է խնդրեմ ինձ օգնեք ու ոչխարների հոտի մեջ չմտնեք: Էլ մի մտեք: Ու հիշեք՝ ՄԻՇՏ կարա լինի ավելի վատ: Ու կլինի ավելի վատ, եթե էլի դառնանք ոչխար»,- գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2021 10:05 Ծառուկյանի բիզնեսին ուղղված որոշում կայացվեց, որը կարող է ստվերային համագործակցության արդյունք լինել
- 01/28/2021 09:55 Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը «168 ժամ»
- 01/28/2021 09:49 Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի
- 01/28/2021 09:47 Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթեւան մնացածների խնդիրնե՞րը «Ժողովուրդ»
- 01/28/2021 09:45 Փակ քննարկում է եղել. հնարավոր է բուհերում փետրվարի 8-ից դասերը սովորական ռեժիմով վերսկսեն «Հրապարակ»
- 01/28/2021 09:43 Ռուսաստանի դեսպանն ակտիվացել է. այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն. «Ժողովուրդ»
- 01/28/2021 09:39 Սահմանները բացվելու լուրը ոգևորել է հազարավոր հայաստանցիների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
Մեկնաբանություն
- 01/28/2021 11:07 Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը,վերաիմաստավորվելու՝ պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու. Արշավիր Ղահրամանյան
- 01/27/2021 22:19 «Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային». Արմեն Աշոտյան
- 01/27/2021 22:06 Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար. Անդրանիկ Թևանյան
- 01/27/2021 21:41 Իրանի, ԱՄՆ, Թուրքիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասի համար մրցակցություն է սկսվել. Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները