ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր առաջնորդ կա, նա անկուսակցական կլինի. Հայկ Կիրակոսյան 11/30/2020 23:42 | ԼՐԱՀՈՍ

«Անդառնալի կորուստներով լի մի իրավիճակում ենք հայտնվել, որը, սակայն, ես անելանելի չէի անվանի: Ելքեր, իհարկե, կան՝ որոշները ցավոտ, որոշները պակաս ցավոտ, չնայած, այսպիսի ելքի մասին այս իշխանություններն ամեն ինչից առաջ արդեն իսկ հայտնել էին, անվանելով դրանք ցավոտ փոխզիջումները, որտեղ ես ինքս այդպես էլ չհասկացա, թե որն էր փոխզիջումը, այն պարզ պատճառով, որ իրականում մեր կողմից միայն զիջումներ եղան՝ չհասկանալով, թե ինչի դիմաց էին դրանք, - ասում է հեքիաթասաց, աստվածաբան Հայկ Կիրակոսյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վերլուծելով վերջին ամիսներին Հայաստանում և Արցախում տեղի ունեցող զարգացումները,-ելքերը կարող են լինել տարբեր՝ առավել մեծ կորուստներով կամ առավել անցավ ելք, որը պարտադիր կերպով կհանգեցնի որոշակի խաղաղ և ստաբիլ իրավիճակի: Ամեն դեպքում, իհարկե ելքի տարբերակ չի քաղաքական դաշտի այն խայտառակ իրողությունը, որն իբրև թե փորձ է՝ երկիրն այս վիճակից հանելու»։
Հայկ Կիրակոսյանը վստահ է՝ թե´ նախկին, թե ´ ներկա քաղաքական գործիչները լիարժեք կերպով սպառել են իրենց և այստեղ արդեն բոլորովին կարևոր չէ՝ հաջողել են նրանք իրենց ճանապարհը, թե ձախողել այն: Պետությունն այս իրավիճակում կարիք ունի բոլորովին նոր լիդերի, ով իր ուսերին կկարողանա վերցնել այս ծանր բեռը, կլինի ազնիվ առաջին հերթին իր, հետո՝ մնացածի հետ.«Թեև հիմա մեր պետականությունը որոշակիորեն խոցված է և այս ամենից, մեծ իմաստով, անիշխանության հոտ է գալիս, այնուամենայնիվ, մենք հիմա նույն իրավիճակում չենք, ինչ դարասկզբին էր: Հուսանք, որ մոտ ժամանակներս Երրորդ համաշխարհային պատերազմ չենք ունենա, առավել ևս՝ կրոնական ֆորմատի, որովհետև դա, արդեն, որոշակի անդարձելիության կհանգեցնի կյանքը՝ Երկիր մոլորակի վրա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ավելի քան երբևէ, հիմա պետք է գիտակցել արտաքին ուժերի և ուժեղ դաշնակիցների կարևորության մասին: Առաջին հերթին պետք է կայունության բերել երկիրը, իսկ դա կարող է անել մեկը, ով պիտակավորված և կեղտոտված չէ՝ բոլոր տարիներին եղած կեղտություններով և խայտառակություններով: Հետևաբար, ես խոսում եմ նոր առաջնորդի մասին, որը պարտադիր կերպով ոչ կուսակցական է: Նոր առաջնորդ կա, ինչպես արդեն ասացի՝ նա անկուսակցական կլինի: Այս մասին առաջիկայում ես տեղեկություն կտրամադրեմ»:
Հայկ Կիրակոսյանը նկատում է՝ նոր առաջնորդի առաջին օրենսդրական նախաձեռնությունը պետք է լինի մահապատժի վերականգնումը, որն, ի դեպ, օրինակ ԱՄՆ-ի պես դեմոկրատիկ երկրում հանդիսանում է նույն այդ դեմոկրատիայի սյուներից մեկը: Անպատժելիության մթնոլորտը՝ ամեն ինչ անելու, ասելու, հանգիստ խղճով ձախողելու կամ դավաճանելու այս ողջ իրողությունն, ըստ մեր զրուցակցի, ընկած է իրական պատճառների հիմքում: Հայկ Կիրակոսյանն ընդգծում է՝ մենք միշտ թերագնահատել ենք Թուրքիային և Ադրբեջանին, այնինչ, դրանք լրջագույն կառավարման համակարգ ունեցող պետություններ են և որքան , որ մենք մեր դաշնակիցների հետ աշխատելու տեղ ունենք, այնքան մեր թշնամիներից սովորելու բան, ինչի մասին, ըստ վերջինիս, արդեն ամոթ չէ բարձրաձայն խոստովանել:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում առաջիկայում դեռ սպասվում են ցնցումներ և քաղաքական դաժան հաշվեհարդարներ, Հայկ Կիրակոսյանը պատասխանում է՝ դրանք անպայման կլինեն.«Ես չեմ տեսնում ուժերի, որոնք երկիրը կտանեն ստաբիլացման, որոնք կփորձեն մի պահ մոռանալ միմյանց հանդեպ ունեցած տրամադրվածությունները: Պետք չէ խաբել ժողովրդին, պետք է քաջություն ունենալ ճշմարիտ խոսելու ժողովրդի հետ, ասել նրան իրական վիճակը, որում հայտնվել է մեր երկիրը: Մարդիկ այսօր նույնիսկ չգիտեն, թե ի՞նչ է իրենցի ներկայացնում Հայաստանի իրական քարտեզը: Ինչ- որ գաղտնի, դավադիր թեզեր են շրջանառվում ժողովրդի մեջ: Հրապարակավ դրեք քարտեզը և ասեք մարդկանց ողջ ճշմարտությունը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսկ քանի դեռ այդ քաջությունը չկա, քաղաքական ցնցումներն և վայրիվերումներն անխուսափելի են լինելու»:
Ինչպե՞ս դուրս գալ խորը անդունդից, որում մենք հայտնվել ենք: Ըստ Հայկ Կիրակոսյանի, տարածքային անվտանգային հարցերը լուծելուց բացի, առաջին լուրջ վտանգը, որ կսպառնա մեր երկրին ռազմական դրության ավարտից հետո, անվերահսկելի չափերի հասնող արտագաղթն է լինելու, ինչը պետք է ցանկացած գնով կանգնեցվի.« Լավ կամ վատ ձևով, բայց հայկականությունը մեզ է փոխանցվել 12 հազար տարի, և մենք չպետք է լինենք այն սերունդը, որ վերջակետ կդնի հայկականությանն, իր մայր հողում, իր պատմական լեռնաշխարհում: Ես հավատում եմ հայտնի ասույթին, թե ամենամութ խավարից հետո գալիս է լույսը:Ես անդառնալի լավատես եմ և հավատում եմ հայ մայրերին, որոնք տվել են՝ Կոմիտաս, Թումանյան, Նժդեհ և այլն»,- ասում է հեքիաթասաց, աստվածաբան Հայկ Կիրակոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/24/2021 18:50 Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը․ Շարմազանով
- 01/24/2021 18:13 Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի գործարքը. Ավետիք Իշխանյան
- 01/24/2021 17:37 Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ. Հովհաննես Ավետիսյան
- 01/24/2021 12:54 Կայսրություննների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը. Անդրանիկ Թևանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2021 18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր
- 01/24/2021 11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել
- 01/24/2021 11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է
- 01/24/2021 10:53 ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները