ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմքայլականների տան մոտ ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում 11/30/2020 18:30 | Քրեական խրոնիկոն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դեմ բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ հարձակման դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել ակցիան։ Այսօրինակ ակցիաներ տեղի են ունեցել իմքայլական մի շարք այլ պատգամավորների տների մոտ՝ նրանց անվանելով դավաճան ու այդպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելով Արցախի հողերը մեծ մասը Ադրբեջանին հանձնելու իշխանության գործողություններին։
Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ նշված միջադեպով ահազանգ ստացվել է, արդեն իսկ կան բերման ենթարկված անձինք։ Ոստիկանությունից հայտնեցին, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված անձանց թվում ճանաչել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում մասնավորապես գրել է. «Ի գիտություն իրավապահների։ Քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։ Ստուգե՛ք, խնդրեմ, այս տեղեկությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/20/2021 10:34 Նոր նախարարի ամուսնու ՓԲԸ-ն 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որից 43%-ը ԱՆ-ի հետ «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:57 Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան. «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:55 «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:48 Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:39 Քարվաճառի ճանապարհով Արցախ մեկնելը պետք է հնարավոր լինի. շրջափակումն անթույլատրելի է «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:35 Ովքեր են կողմ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:32 Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. Այն գրեթե ամբողջությամբ ձեւավորված է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
Մեկնաբանություն
- 01/20/2021 19:55 Նախկինում թուրքի ստրուկ վարչապետ չի եղել, նախկինում վարչապետի կինը բունկերից պատերազմ չի ղեկավարել. Արփինե Հովհաննիսյան
- 01/20/2021 15:26 «Նիկոլ» անձից ազատվելուց հետո, իսկ դա շուտով լինելու է, «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել. Դանիելյան
- 01/20/2021 14:53 Առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
- 01/20/2021 14:31 Ծնող կա` կնոջը ու երեխաներին Մոսկվա ֆռֆռալու ուղարկելով է ուրախանում, ծնող էլ կա` երեխայի դին վերջապես հայտնաբերելով. Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2021 23:31 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
- 01/19/2021 16:13 Ականի պայթյունից տուժած փրկարարներ Արտյոմ Շահնազարյանը և Արամ Նավասարդյանը Կապանի հիվանդանոցում են. Նրանցից մեկի վիճակը ծանր է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները