ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցուն այսօր ծաղրում, 68000 են տալիս, այն էլ վերապահումներով, ոչ բոլորն են ստանում նշված կոպեկները 11/30/2020 15:44 | ԼՐԱՀՈՍ

Արցախի ԱԺ աշխատակից Իրինա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ վերնագրելով այն «68.000 +15.000 ծաղրանքի մասին», նշելով, որ անհասկանալի է, թե ինչ կարող է անել նման գումարով տուն ու տեղ կորցրած մարդը, որը այս պահին հայտնվել է փողոցում `ձյան տակ։ Որտե՞ղ եւ ինչի վրա են ծախսվում Արցախի եւ արցախցու համար հավաքված հիմնադրամի գումարները, եթե արցախցուն այսօր ծաղրում 68000 են տալիս, այն էլ վերապահումներով, ոչ բոլորն են ստանում նշված կոպեկները։
«▪️Ո՞վ է ստեղծել տվյալ համակարգը, դուք կյանքում առհասարակ Արցախում եղե՞լ եք կամ արցախցու մասին պատկերացում ունե՞ք, երբ լրացման դաշտում գրում եք նշել էլ. հասցե, ձեր կարծիքով Արցախի բնակչության քանի տոկոսն ունի էլ. հասցե եւ ամենահեռավոր գյուղում բնակվող տատիկը ինչպես պետք է էլ հասցե նշի, եթե կողքին թոռնիկ կամ մեկ այլ երիտասարդ բարեկամ չունենա։
▪️Արդյո՞ք հնարավոր չէ պարզեցված եղանակով վերցնել անձնագիրդ եւ մոտենալ նշված հաստատությանը ստանալ այն։ Ասկերանից ու Մարտակերտից տատիկ/պապիկ իրենց հաշվին մեքենա են վարձում հասնում Ստեփանակերտ ժամերով ցրտին, ձյան տակ սպասում, որ նրանց գրանցեն, նորից օրեր սպասեն մինչև փոստը բացվի նորից այդքան ճանապարհ կտրեն գան, նորից հերթ կանգնեն, որ վերջնարդյունքում ի՞նչ ստանան, ի՞նչ։
▪️Ձեռնափայտով հաշմանդամ տղամարդը, ձմռանը հողաթափերով եկել հասել է երրորդ հարկ, որ գրանցենք, համակարգը չի հաստատում, նշվում է, որ տվյալ մարդը հաշմանդամություն չունի, չի կարող ստանալ գումարը ըստ սահմանված «կարգի», եւ նույն խեղճուկրակ մարդուն ստիպված՝ լեզուս հազար անգամ կծելով, խնդրում եմ ներկայանալ սոցապ նախարարություն սեփական հաշմանդամությունը հաստատելու եւ գումարը ստանալու հնարավորություն ունենալու համար։
▪️Համակարգման եւ կառավարման լուրջ խնդիր ունենք ամենուրեք։
Սա ընդամենը light տարբերակն է այն մղձավանջի, որտեղ ստիպված է ապրել եւ իր գոյությունը պահել Արցախցին այսօր։
Ընկերներիս մեջ, եթե կան մեծ աշխատանքներ համակարգելու փորձ ունեցող մասնագետներ խնդրում եմ ինձ անձնական նամակ գրել։
Շատերդ եք հարցնում ինչպես օգնել, պարզ ասում եմ, եկեք տեղում ձեր փորձի ու գիտելիքների միջոցով վերացնել այս քաոսը։
Այս պահին իմ միակ երազանքը մարդկանց տաք բնակարաններում տեղավորելը եւ փողոցներում այլևս հերթեր չտեսնելն է»,- ասված է գրառման մեջ։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/17/2021 15:55 Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը. Սոս Հակոբյան
- 01/16/2021 23:17 Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան
- 01/16/2021 23:07 Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մ. Մինասյան
- 01/16/2021 21:53 ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի. Մակինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները