Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր 11/30/2020   12:09  |  Վերլուծություններ

Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։

Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետևությունը։

Ժամանակավոր կառավարությո՞ւն, թե՞ ժամանակավոր պետություն

Սա է այս պահի ընտրությունը։ Ն. Փաշինյանի իշխանության մնալը նշանակում է՝ ընդունել մեր պետության ժամանակավորությունը։ Սա է չոր իրականությունը։ Միջազգային մեր երեք դիտորդները սա անմիջապես հասկանալու են։ Ն. Փաշինյանը դինամիկ աղետ է։ Նա որևէ հաջորդ օր իր՝ նախորդ օրվա սխալը չի հասկանում։ Նա մինչև հիմա չի հասկացել, թե ի´նչ է տեղի ունեցել։ Նրա արհավիրքը ոչ մի կետում կանգ չի առնելու։ Տասն օր առաջ ունենայինք նոր իշխանություն՝ Սոթքի խնդիրը չէր լինի։ Եվ հետագայում նույնպես նույն տրամաբանությունն է լինելու։ Փաշինյանի մնալու պարագայում՝ պետության չմնալը ժամանակի հարց է։

Նոր կառավարությունը առաջին հերթին ուղերձ է դիտորդներին, որ մենք պետությունը պահելու ենք։ Այս ուղերձից հետո սկսվում է աշխատանքը՝ դժվար, ծանր, իրար լսելով, իրար հանդուրժելով, իրար օգնելով։

Ինչպես հասնել հաջողության

Առաջարկում եմ որոշակիորեն փոխել պայքարի մարտավարությունը։ Ակնհայտ է, որ ճնշումը պետք է մեծացնել, բայց դա անել ոչ թե քանակի, այլ՝ որակի հաշվին։ Աշխարհում ոչ մի տեղ պետականության լինել-չլինելու հարցը չեն լուծում տնային տնտեսուհիներն ու զանգվածը։ Դա լուծում են կրթված և պետական մտածողությամբ վերնախավերը։ Ըստ այդմ պետք է.

Մեծացնել հանրային ճնշումը՝ դրան տալով կառուցվածքային տեսք.

1.     Բուհերի գիտխորհուրդների հայտարարություններ, պետական և մասնավոր (ԵՊՀ օրինակով),

2.     Ակադեմիական ինստիտուտներ (Ակադեմիայի նախագահության օրինակով),

3.     Հեղինակավոր գիտնականներ,

4.     Մասնագիտական միություններ,

5.     Մշակութային հաստատություններ,

6.     Մշակութային գործիչներ,

7.     Լրատվամիջոցների ղեկավարներ,

8.     Մարզաշխարհի ներկայացուցիչներ,

9.     Խոշոր բիզնես ձեռնարկություններ,

10. Նախկին զինվորականներ, ԱԱԾ-ականներ, ոստիկաններ, սպայակազմ,

11. Հասարակական կազմակերպություններ,

12. Սփյուռքի կառույցներ,

13.  Սփյուռքից հեղինակավոր անհատներ,

14. այլ

Այս պրոցեսն ունի շատ կարևոր միջանկյալ արդյունք՝ ցույց տալ աշխարհին, որ մենք կենսունակ ազգ ենք, իսկ ինստիտուցիոնալ ճնշումները կարևոր են նաև ցույց տալու համար, որ քիչ հետո մեր մեջքն ուղղվելու է պետության մակարդակով։

Խոսել «Իմ քայլի» հետ

Երբ օրերի ընթացքում կունենանք երկրի կրթված համակարգերի և անհատների միասնական հրապարակված դիրքորոշումները, պետք է սկսել բաց և խաղաղ երկխոսություն՝ իշխող խմբակցության հետ։

ա/ Ն. Փաշինյանը, բանակցային գործընթացը հանգեցնելով փակուղու, չհասկանալով միջազգային և տարաշրջանային հարաբերություններից ոչինչ, չլսելով ոչ մեկին, մեզ հանգեցրեց ողբերգական պատերազմի։ Դա արեց առանց Ձեր՝ 90 տոկոսի իմացության։

բ/ Ն. Փաշինյանը պատերազմի ընթացքում ունեցել է ավելի վաղ այն դադարեցնելու հնարավորություններ, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր և բնակավայրեր։ Բայց նա հրաժարվել է և դա արել է առանց Ձեր 90 տոկոսի իմացության։

Գ/ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ` անվտանգություն, սահմանների դելիմիտացիա, բարդ բանակցություններ, բանակի վերականգնում,

տնտեսության կոլապս, բանկային համակարգ, գերիների վերադարձ, անհայտ կորածներ, տասը հազարից ավելի վիրավորների բուժում, վերականգնում, վերադարձ կյանք՝ սոցիալական ապահովություն և այլն, ահռելի արտագաղթի ռիսկ, պարտված ժողովրդի հոգեբանության հաղթահարում, նոր իդեաներով հայկական աշխարհի վերակազմավորում և այլն այլն։

Հատ-հատ բոլոր իմքայլական պատգամավորների հետ այս երեք կետերի մասին պետք է խոսել, լսել նրանց ու տալ հարցը՝ Դուք հասկանո՞ւմ եք, որ Ն. Փաշինյանի կառավարությամբ մենք չենք կարողանալու լուծել այս հարցերից և ոչ մեկը։ Սա պետականության խնդիր է, ու Ձեզնից պահանջվում է մեկ բան՝ «Քայլ արա, դուրս արի իմ քայլից» և որպես պատգամավոր ու քաղաքացի սկսիր աշխատել նոր պայմաններում։ Սկսենք իրար հետ հանգիստ աշխատել։

Հատուկ շեշտում եմ՝ «Իմ քայլի» հետ պետք է խոսեն կիրթ, գրագետ մարդիկ՝ խաղաղ, հարգալից մթնոլորտում։

Կազմվում են մի քանի հոգանոց պատվիրակություններ, զանգում ենք պատգամավորներին, խոսում, պայմանավորվում հանդիպման մասին։

Խոսել ԱԱԾ-ի, ոստիկանության և բանակի հետ

Երբ ուժայինները կտեսնեն, որ իրենց առջև ոչ թե պետական հաստատությունների սեղան-աթոռ ջարդողներն են, այլ՝ երկրի հասարակական, գիտական, կրթական, մշակութային վերնախավերը, ապա բացառված է, որ երկխոսություն չկայանա։ Բովանդակությունը նույնն է՝ «Իմ քայլի» երեք՝ ա, բ, գ կետերը։ Ուժայիններից պահանջվում է մեկ բան՝ մնալ օրինականության դաշտում, չկատարել անօրիանական հրամաններ։ Ձևավորենք փոխըմբռնում, որ մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետականության փլուզումը և օր առաջ ունենալ արդյունավետ աշխատող կառավարություն։

ԱԱԾ-ից մենք ունենք նաև մեկ այլ սպասելիք. ակնհայտորեն ուղղորդված տեղեկատվական դիվերսիա է կազմակերպվում հենց այս օրերին՝ հայաստանցի-ղարաբաղցի պառակտմամբ, մեր և ձեր բաժանմամբ։ Հնարավոր են նաև այլ վտանգավոր, ստոր գաղափարներ։ ԱԱԾ-ն պետության հենասյուներից է, իսկ այս գաղափարները՝ պետության տակի ռումբը. բացահայտե´ք դրանց կազմակերպիչներին, իրականացմանը ցանցը։ Հայտնի ՊՈԱԿ-ը կլինի, մի քանի օլիգարխի ֆեյքերի բանդան, դրսի ուժերը՝ ո´վ ուզում է լինի, բացահայտեք, ցույց տվեք հանրությանը։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է միասին բռնենք դրանց ձեռքը։

Խոշոր հրապարակային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր...

Քաղաքական խնդիրները լուծվում են քաղաքական ճանապարհով՝ քաղաքական հարթակներում։ Հանրային համարժեք ճնշումների ձևավորման և տարբեր թևերի հետ խաղաղ երկխոսության պայմաններում պետք է սկսել քաղաքական լուծումների ճանապարհային քարտեզի մշակում և հրապարակայնացում։

Այն ենթադրելու է նոր կառավարություն, որն ավելի ճիշտ է կոչել անցումային, կառավարության կազմում պետք է լինեն՝ բացառապես ունակ, գործունյա դեմքեր, այն կարող է ենթադրել նաև «Իմ քայլի» մասնակցությունը, խաղաղ աշխատանքային մթնոլորտ ԱԺ-ի հետ, մշտական երկխոսության ձևաչափեր քաղաքական ուժերի և հանրության հետ, հրապարակային պարտավորություն՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունման, գուցե՝ Սահմանադրական փոփոխությունների մասին, և իհարկե՝ պետության համար կարևորագույն հարցերի շուրջ առարկայական քննարկումներ՝ միակամ որոշումները բացառելով։ Անձնական երաշխիքներ Փաշինյանին։

Սպասվող հանրահավաքները պետք է հաղթեն որակով. ո´չ մի բերովի զանգված՝ ոչ մի կոնցեռնից, գրուպից, ...ցանցից, ...պրոմից և այլն։ Մեզ դա պետք չէ։ Սա պետականության խնդիր է, և ոչ՝ իշխանության։ Հրապարակում պետք է լինի երկրի սերուցքը, կրթված շերտը, գիտակից քաղաքացին։ Դուրս գանք հրապարակ՝ մենք, մեր ընտանիքներով, մեր երեխաների ձեռքը բռնած։

Սա պետք է լինի կրթված շերտի հեղափոխություն. «Նոր տարին՝ նոր կառավարությամբ» գաղափարով։ Սա´ է վերականգնվելու, պարտությունը անցյալում թողնելու և ինտենսիվ աշխատելու բանաձևը։

ՎաՀե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

 

 

 

 

   

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 20/11/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Ոչ պետականության ճգնաժամ
14:26 18/11/2020  |  ՎերլուծություններՎարչապետի «ճանապարհային քարտեզի» առիթով
12:42 15/09/2020  |  ՎերլուծություններԼատենտ Հայաստան
12:19 08/09/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Հաջորդ իշխանությունը պետք է չվախենա «փակ» թեմաներից
13:44 20/08/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով
13:37 11/08/2020  |  ՎերլուծություններՈր միշտ չկանխատեսենք անցյալը. Մաս առաջին
12:19 21/07/2020  |  ՎերլուծություններՀետևությունների ժամանակը. Վահե Հովհաննիսյան
12:31 10/07/2020  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Չզիջել փողոցը քաոսին
13:13 02/07/2020  |  ՎերլուծություններՀայկական էքսպերիմենտի «պլատոն»
13:36 04/06/2020  |  ՎերլուծություններԲոլոր ջանքերի եւ ռեսուրսների համախմբման պահը. Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]