ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բժիշկների կոնսիլիումի եզրակացությունը հաշվի առնելով Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը 11/29/2020 13:57 | ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է երկրի կառավարումը, որի հետեւանքը ներկայիս ողբերգական պարտությունն է,- նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ նշելով, որ 6 օրյա հացադուլից հետո ստիպված է դադարեցնել այն, բայց շարունակելու է պայքարել Ն. Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։
Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական գործիչներ իրենց այցելով, հանդիպումներով, հրապարակային հայտարարություններով իրենց զորակցությունն էին հայտնում հիշյալ պահանջներին, միաժամանակ հորդորելով, հրաժարվել հացադուլը շարունակելու ծայրահեղ միջոցից, առաջարկելով այդ պայքարը շարունակել այլ եղանակներով։ Ցանկանում եմ շեշտել, որ գնացել եմ հիշյալ քայլին, պաշտպանելու մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակների, իմ, զինակից ընկերներիս երեք տասնամյակ տեւած պայքարի, զոհաբերության, նահատակության արդյունքներն ու հաղթանակները։ Մեր ժողովրդի համար, նվիրական պայքարի արդյունքում մենք ձեռք էինք բերել մեծագույն Հաղթանակ, Անկախ Հայրենիք, հպարտություն, որն անթույլատրելի է, որ սխալ, ձախող քաղաքականության, ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու հանցավոր գործողությունների արդյունքում դարձնենք առ ոչինչ։ Հաստատում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել երկրի կառավարումը, որի հետեւանքը ներկայիս ողբերգական պարտությունն է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը իր հակասահմանադրական գործողություններով, որի վերջին քայլը ՀՀ Վարչապետի, ՌԴ եւ ԱՀ նախագահների համատեղ հայտարարության ստորագրումն էր, առանց Հայաստանի հանրապետության համապատասխան ատյանների, ՀՀ ԱԺ եւ ՍԴ կարծիքը լսելու։
Այս ամենին պետք է տրվի իրավական գնահատական, որի համար կենսական անհարժեշտություն է ձեւավորել փաստահավաք խումբ, բոլոր փաստական տվյալները հավաքագրելու, ամբողջակցնելու ու համապարփակ եզրակացություն պատրաստելու համար։ Հարկ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, չեղարկելու երեք երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, բացառությամբ զինադադար հայտարարելու կետի, քանի որ դրա գործարկումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրական կատերին, երբ առանց վավերացումների ստոագրվում է միջազգային համաձայնագիր։ Հակառակ հայկական կողմից, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, անգամ այս հայտարարության կողմ չհանդիսացող Թուրքիան կազմակերպել են ներքին օրեսդրական վավերացումների ամբողջական գործընթաց։
Այս ամենի կազմակերպումը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների համապատասխան քրեադատավարական գնահատական տալը պահանջում է երկարատեւ ու համապարփակ աշխատանք, որի կազմակերպման եւ կյանքի կոչելու համար պատրաստ եմ ներդնել ողջ մասնագիտական ներուժս, հանուն իմ երեսունամյա պայքարի արդյունքների պաշտպանության։ Միաժամանակ, այս ամենը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաեւ հաշվի առնելով Ն.Ս.Տ.Օ.Օ. Գարգեգին Բ Նմենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական հորդորը Մեր հարյուրավոր հայրենակիցների, հացադուլին մասնակից ընկերնեիրս տեւական կոչերը հասարակական, լրագրողական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների˒ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների˒ Հայաստանի իրավաբանական ընտանիքի բազում անդամների˒ ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ նախկին գործընկերների դիմումները Արցախյան ազատամարտի ռազմա-քաղաքական պայքարի բազում զինակիցներիս դիմումները արդեն տեւական ժամանակ իմ բուժումն իրականացնող հեղինակավոր բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս, հանուն Արցախի հանրապետության, նրա տարածքային ամբողջականության, մեր երեսնամյա մաքառումների, հաջողությունների եւ արդյունքների պաշտպանության։
Վստահ եմ, որ մենք հասնելու ենք արդյունքի եւ Հայաստանի Հանրապետությունում հաղթանակելու է օրենքը եւ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն, երկրում Սհմանադրական կարգը տապալելու, մեր հաղթանակների արդյունքները փոշիացնելու, մեր հազարավոր երիտասարդների նահատակության, գերեվարման եւ այս վիճակի համար։ Կրկին անգամ կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ հրաժարական տալ, որովհետև իր պաշտոնավարման ամեն րոպեն դժվարեցնում է հետագա բանակցությունների գործընթացը և հանգեցնում է դավաճանական գործունեության: ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ ՀՀ Սահմանադրական Դատարանի նախկին անդամ ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր ՀՀ ԳԽ Նախագահության անդամ, իրավական հանձնաժողովի նախագահ Երեւան 29.11.2020»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/23/2021 21:10 Կարծում եմ, որ Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ նավալնիի ձեռամբ. Արփինե Հովհաննիսյան
- 01/23/2021 17:50 Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան
- 01/23/2021 17:25 Երբ դու և դաշնակիցդ թշնամական ԱԹՍ-ների պատճառով կորցնում եք Ջաբրայիլը, այդ ԱԹՍ-ները հայտնվում են Դոնեցկում. քաղաքագետ
- 01/23/2021 17:09 Շուշի քաղաքի կազմակերպված հանձնման դրվագը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, վերջին օրերին դարձավ հանրային բուռն քննարկումների նյութ. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2021 22:00 Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մեքենան 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 1 վիրավոր
- 01/23/2021 19:36 Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում
- 01/23/2021 10:29 Գյումրիում ՌԴ քաղաքացու ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները