ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
GPS-ով Թուրքիա և Հայաստան գոյություն չունեն, լավ է, որ Թուրքիայի Գուգլի GPS-ով չեն նայում, այնտեղ ընդհանրապես Հայաստան չկա. Հայկ Նահապետյան 11/28/2020 18:14 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը կապիտուլյացիա ստորագրած երկիր է։ Կապիտուլյացիա նշանակում է՝ հաղթող երկրի ցանկացած պահանջ կատարվելու է։ Վերջապես պետք է հասկանալ այդ իրողությունը և պետք չէ տուրք տալ մանիպուլյացիաների՝ պետական այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից արվող։ Ադրբեջանը հիմա թելադրում է պայմաններ, ընդ որում, այդ պայմանների դեմ այս կամ այն ձևով փորձում է կանգնել Ռուսաստանը՝ իր շահերից ելնելով, որը համընկնում է մեր շահերին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ կառավարության ղեկավարը ստորագրել է հայտարարություն և, եթե հայտարարության մեջ պարզաբանման խնդիր ունեն, այսինքն փակագծերը բացված չեն, երեք կողմերի համատեղ քննարկումների ընթացքում է բացվելու։
«Դուք տեսե՞լ եք կամ լսե՞լ եք, որ Փաշինյան Նիկոլն ինչ-ինչ հարցով երկու կողմերին դիմի, ասի՝ հայտարարության այս կետը որոշակի հարցեր է պարունակում, որոնց պատասխանները պետք է իմանանք և կան խնդիրներ, որոնք պետք է լուծենք։ Նման հարցում արե՞լ է, մասնավորապես, միջնորդ երկրի նախագահ Վ. Պուտինին։ Եթե ինքը որևէ ձևով չի արձագանքում, նշանակում է, որ Ադրբեջանի ցանկացած քայլ ճիշտ է համարում»,- նշեց Նահապետյանը՝ հավելելով, որ Սոթքի հետ կապված նույն իրավիճակն է։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում կառավարության մամուլի խոսնակը, որը միակ անձն է, որն իրավունք ունի վարչապետի անունից խոսել, հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները չկան հանքում, նույնն էլ ՊՆ ներկայացուցչությունը, իսկ հետո, երբ տեսանյութերը համացանցում հեղեղվում են, ստիպված ՊՆ-ն որոշեց, որ պետք է արձագանքել։
«Սա նշանակում է, որ կամ կառավարության ղեկավարն իր՝ ամբողջ թիմով իրավիճակին չի տիրապետում, կամ չի կարողանում, կամ դավաճանաբար հատուկ է անում։ Ընտրությունը թողնում եմ մասնագետների և ժողովրդի գնահատականին։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որն է՝ հետևանքը մեզ համար նույնն է »,- ասաց Նահապետյանը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանը GPS-ով գծելու մասին հայտարարություններին, Նահապետյանն արձագանքեց՝ ինչպես պատերազմ են վարում, այդպես էլ սահման են գծում, «Գուգլը» մասնավոր ընկերություն է, GPS-ով Թուրքիա և Հայաստան գոյություն չունեն, լավ է, որ Թուրքիայի Գուգլի GPS-ով չեն նայում, այնտեղ ընդհանրապես Հայաստան չկա։
Անդրադառնալով սահմանի երկարացման խնդրին՝ Նահապետյանը նշեց, որ մեր ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները կրելու են պարտություն կրած երկրի խարանը։ Բացի դա՝ Ադրբեջանը վաղ թե ուշ ներկայացնելու է փոխհատուցման պահանջ, պարտված երկիրը փոխհատուցում է տալիս և Նահապետյանը չի բացառում, որ Սոթքի հանքը դրա տարրերից մեկն է։
«Նույն Ադրբեջանը հիմնավորելու է, որ 1993թ առ այսօր իր երկրի տարածքի յոթ շրջան, որը մեր գնահատմամբ ազատագրված տարածքներ են, թալանվել է հայկական կողմից՝ տներ, ենթակառուցվածքներ, գործարաններ և այլն և դրա գինը Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ կազմում է մոտ 50 մլրդ դոլար։ Քանի որ Հայաստանն ունակ չէ այդ գումարը փակելու, ինչն իրողություն է, ապա Ադրբեջանն ասելու է՝ մենք համաձայն ենք այլ տարածքային զիջումներ այդ գումարի դիմաց, իսկ այդ տարածքային զիջումներն առաջին հերթին Սյունիքն է»,- նշեց Նահապետյանը։
Անդրադառնալով Տավուշի մարզի 7 գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ շրջանառվող, թեև մարզպետի կողմից հերքված լուրերին՝ Նահապետյանն արձագանքեց. «Հայկ Չոբանյանը թող հերքի դիմակների բիզնեսի մեջ համատեղ փայ ունենալու վերաբերյալ տեղեկատվությունը, ոչ թե նման բաներ։ Նա ինչպես կարող է հերքել կամ հաստատել մի բան, որը ոչ իր գործառույթների մեջ է մտնում, ոչ էլ իր խելքի բանն է։ Գեղարքունիքի մարզպետն էլ է հերքում, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի տարածքում աշխատակիցներին չի հանում, հերքու՞մ էր։
Ո՞վ են նրանք, որ հերքեն կամ հաստատեն։ Փաշինյան Նիկոլն է բերանը ջուր առել և պաս է տալիս իր ենթականերին։ Այնպես ինչպես Լենա Նազարյանն է ստիպված իր չիմացությամբ փորձում հիմնավորել, թե պատերազմն ինչու պարտվեց, ով է մեղավոր, ով մեղավոր չէ։ Սա է այս իշխանության ալֆան և օմեգան և սրա դառը պտուղները մեր ժողովուրդը քաղելու է այնքան ժամանակ, քանի դեռ իրենք որոշում կայացնող կառույցների ղեկավարներ են»։
Ինչ վերաբերում է ԱԳ նորանշանակ նախարարի պնդումներին, թե մենք ձախողում չենք ունեցել դիվանագիտական դաշտում, ձախողումներ եղել են ռազմադաշտում, Նահապետյանն արձագանքեց՝ նշելով. «Այդ հարցն ուղղեք Ալեն Սիմոնյանին և Արարատ Միրզոյանին, հավանաբար միասին համատեղ խոտ են ծխել։ Ես ուրիշ գնահատական չունեմ այդ բիզնեսմեն ԱԳ նախարարի հիմարությունները մեկնաբանելուց»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ