ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան 11/28/2020 15:06 | Մեկնաբանություն

Տարօրինակ էր այն առումով, որ Արցախյան ոչ առաջին պատերազմի, ոչ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում ռազմական դրություն ՉԻ հայտարարվել: Քաղաքական կյանքը չի ընդհատվել, խոսքի ազատությունը չի սահմանափակվել: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը.
«Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին:
Սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին օրը, առավոտյան ՀՀ կառավարությունը Հայաստանում հայտարարեց ռազմական դրություն, ինչը, պետք է խոստովանել, խիստ տարօրինակ էր ու անհասկանալի:
Տարօրինակ էր այն առումով, որ Արցախյան ոչ առաջին պատերազմի, ոչ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանում ռազմական դրություն ՉԻ հայտարարվել: Քաղաքական կյանքը չի ընդհատվել, խոսքի ազատությունը չի սահմանափակվել:
Տարօրինակ էր նաև այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները ՉՊԵՏՔ Է իմանային, թե այս պատերազմը քանի օր կտևի, երբ կկանգնի, ինչ պայմաններով: Բայց ռազմական դրությունը հայտարարվեց առաջին ժամերին՝ սահմանափակելով խոսքի և հավաքների ազատությունը, արգելափակելով ներքին քաղաքական կյանքի բնականոն ռիթմը:
Ռազմական դրություն հայտարարելու որոշումն անհասկանալի էր, քանի որ Հայաստանի նկատմամբ որևէ ագրեսիա չէր իրականացվել և ՀՀ իշխանությունները ՉԷԻՆ ԿԱՐՈՂ կանխատեսել սպասվող պատերազմի ՄԱՍՇՏԱԲԻ ու ԾԱՎԱԼԻ մասին, եթե իհարկե արդեն տեղյակ չէին:
Սահմանափակելով ազատ խոսքի իրավունքը, կամայական գնահատումով կիրառելով աստղաբաշխական տուգանքները, ինչպես հետագայում պարզվեց, ունեին մեկ նպատակ. չխանգարել Միասնական տեղեկատվական կենտրոն կոչվող ստի ու կեղծիքի ֆաբրիկային թմրեցնել հասարակության զգոնությունը, ստեղծել հաղթելու կեղծ պատրանք:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայտարարված ռազմական դրությունը ոչ մի կապ չուներ Հայաստանի և Հայ ժողովրդի ավտանգության հետ, այլ հետապնդում էր բացառապես մեկ նպատակ. անխափան և առանց ներքին ռիսկերի իրականացնել Շուշին առանց մարտերի ադրբեջանին հանձնելու ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ:
Իսկ թե երբ, որտեղ և ում առջև է Փաշինյանը ստանձնել Արցախը ադրբեջանին հանձնելու հանձնառությունը, մենք կիմանանք շատ շուտով՝ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ հիմքով հարուցվելիք քր. գործի նախաքննության արդյունքում:
Կիմանանք նաև, թե ԻՆՉԻ ԴԻՄԱՑ Է նա ստանձնել այդ հանձնառությունը և ովքեր են նրան օգնել այդ հանձնառությունը իրագործելու գործում»։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/20/2021 09:57 Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան. «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:55 «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:48 Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:39 Քարվաճառի ճանապարհով Արցախ մեկնելը պետք է հնարավոր լինի. շրջափակումն անթույլատրելի է «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:35 Ովքեր են կողմ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:32 Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. Այն գրեթե ամբողջությամբ ձեւավորված է․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:26 Հայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
Մեկնաբանություն
- 01/19/2021 23:33 Դժվար է ասել, թե հայ ժողովրդի ուրիշ որ թշնամուն կհաջողվեր դատարանի նույն դահլիճում միաժամանակ հավաքել Արցախի երեք Հերոսի. Էդգար Ղազարյան
- 01/19/2021 21:49 Երեսպաշտություն. ինչպիսին որ կա. Արմեն Աշոտյան
- 01/19/2021 19:22 Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 01/19/2021 19:16 «Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշին հանձնողներին»․ Ռ․ Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
- 01/19/2021 16:13 Ականի պայթյունից տուժած փրկարարներ Արտյոմ Շահնազարյանը և Արամ Նավասարդյանը Կապանի հիվանդանոցում են. Նրանցից մեկի վիճակը ծանր է
- 01/19/2021 15:17 Սյունիքում դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ 2 փրկարար վնասվածք է ստացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները