ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր դարավոր նյութական ժառանգությունը թողել ենք թշնամուն՝ փաթեթով ու փնթի 11/28/2020 16:30 | Վերլուծություններ

Արցախ աշխարհի բացառիկ նյութական մշակույթի անհամար հուշարձանները, որ ադրբեջանական գաղութացումից ազատագրվել էին անցյալ դարավերջին մեր հերոսների ազատագրական պայքարի շնորհիվ, կրկին քաղաքակրթությունից մղոններով հեռու ադրբեջանական գաղութատիրության տակ է անցնելու ՀՀ-ԱՀ-ՌԴ եռակողմ, մեր կողմից՝ Փաշինյանի ձեռամբ ստորագրված՝ կապիտուլյացիոն համաձայնագրի արդյունքում։ Ըստ այդմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում Արցախի հանրապետության բազմաթիվ արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձաններ։ ՈՒշագրավ է, որ ինչպես բնակավայրերի դեպքում, այս դեպքում ևս դեռ շատ հարցեր հստակեցված և պարզորոշ չեն։ Մնում է ըստ Արցախի շրջանների դիտարկել՝ այն տրամաբանությամբ, որ թշնամուն հանձնած շրջաններում առկա հուշարձաններն անցնում են թշնամուն։
Իհարկե, այս փաստն ինքնին ճակատագրական է, քանի որ մենք արդեն իսկ մեր աչքի առաջ ունենք, թե Խորհրդային Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղում ինչպես են «պահպանվել» հայկական հուշարձանները։ Բայց ոչ միայն խորհրդային շրջանում և արցախյան առաջին պատերազմի տարիներին են ադրբեջանցիները մշակութային եղեռն իրականացրել մեր արժեքների հանդեպ։ Հին Ջուղայի հայկական գերեզմանոցը՝ աշխարհի մշակութային ժառանգության մաս կազմող իր բացառիկ խաչքարերով ադրբեջանցի զինվորների ձեռամբ ոչնչացվեցին, փշուր-փշուր արվեցին՝ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի բարեկիրթ նախատինքի ներքո։ Ընդ որում, դա 2006 թվականն էր, երբ միջազգային կառույցներն ավելի զգայուն էին, արձագանքելու մակարդակով առնվազն, իսկ այսօր հաճախ նույնիսկ դա չկա։
Արցախի 4000-ից ավելի հուշարձանների լուսանկարները և չափագրումները հուշարձանագետ Սամվել Կարապետյանը դեռ խորհրդային տարիներից էր սկսել՝ հատ-հատ անցնելով բոլոր շրջաններով ու գյուղերով։
Նրա խոսքով՝ «1979 թվականից ի վեր, բայց հատկապես 1993-1996 թթ. ՀՃՈՒ Հիմնադրամի նախաձեռնությամբ ուսումնասիրվել են Քարվաճառի (Քյալբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլի), Կովսականի (Զանգելան), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Բայլականի, Ակնի (Աղդամ), Աղջաբեդու, Թարթառի (Միրբաշիր) և Պարտավի (Բարդա) շրջաններում իրականացված որոնողական և հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված պատմական հուշարձանները:
Ընդհանրապես, Արցախի բոլոր հուշարձանների ներկա վիճակն է փաստագրված, սակայն ճանաչելով քաղաքակրթությունից հեռու բարբարոսին, ի մտի ունենք՝ Ադրբեջանն Իրան չէ, որտեղ հայկական հուշարձանների հանդեպ պետական հոգածություն լինի։ Նաև՝ սրա ավագ եղբոր՝ Թուրքիայի օրինակն ունենք՝ Արևմտյան Հայաստանում տարեցտարի մենք կորցնում ենք հայկական հուշարձանները։ Հայի հետքը մաքրում են։
Անշուշտ, այս բոլոր փաստերն ունենալով հանդերձ, ամեն հնարավոր բան պիտի անենք՝ հենվելով միջազգային կոնվենցիաների վրա, օգտագործելով բոլոր համապատասխան ատյանները, որպեսզի մշակութային եղեռնի զոհ չդառնան մեր հուշարձանները։ Սակայն պատերազմական այս օրերին ազերի բարբարոսները հենց ոտք դրին Շուշի՝ պղծեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, պայթեցրին Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Բնականաբար, մեր հուշարձանները չեն կարող ապահովագրված լինել նաև յուրացումից, քանի որ քրիստոնյա աղվանների լեգենդը Ադրբեջանն արդեն վաղուց է պատմում։
Ընդ որում, քրիստոնեական արժեքավոր ճարտարապետական հուշարձաններից զատ, Արցախի Տիգրանակերտ քաղաքը՝ Տիգրան Մեծի ձեռամբ կառուցված /մթա 1-ին հազարամյակ/, որն ամբողջացնում է մշակութային մի քանի շերտ՝ բրոնզ-երկաթեդարյան, հելլենիստական-անտիկ և քրիստոնեական՝ այս խայտառակ համաձայնագրի շրջանակում կանցնի ադրբեջանցիներին։
Կանցնեն բարբարոսների վերահսկողության տակ քրիստոնեական վաղ շրջանի այնպիսի բացառիկ հուշարձաններ, ինչպիսիք են՝ Քաշաթաղի Ծիծեռնավանքի Սբ․ Գևորգ Եկեղեցին /4-5-րդ դար/, Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան Կատարո վանքը՝ (4-րդ դար), Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ գտնվող Գտչավանքը՝ /4-13-րդ դար/, Վանքասարի Սպիտակ խաչ եկեղեցին՝ (5-րդ դար)․․․ Այս ցանկը շարունակելի է։
Իսկ ցավալին այն է, որ մեր դարավոր ժառանգությունը հանձնում ենք թշնամուն՝ մի տեսակ փաթեթով ու փնթի, քանզի Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել է ոտքի վրա կազմված, բացարձակ որևէ կանոն չպահպանող համաձայնագիր, ուր որևէ կետով սահմանված չեն ինչպես ռազմագերիների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների ժամկետները, այնպես էլ՝ մեր հարուստ նյութական ժառանգության մաս կազմող հուշարձանների հստակ թիվն ու ցանկը։ Այսինքն, ՀՀ տվյալ պահի ղեկավարի կոտրած ձեռքով մեզ պարտադրվեց՝ «փաթեթով» մեր հայրենիքը թշնամուն հանձնելու համաձայնագիր։
Տասնյակ ու հարյուրավոր տարիներ անց էլ՝ փաստագրված պատմությունը կվկայի՝ թե ով էր, որ թշնամուն մատնեց Արցախ աշխարհի կեսից ավելին՝ Արցախը պաշտպանող հերոս զինվորներով, աննկուն բնակիչներով, շենշող քաղաք Շուշիով, մնացյալ ծաղկուն քաղաքներով ու գյուղերով, յուր բացառիկ ճարտարապետական հուշարձաններով․․․
Գտչավանք
Կատարո վանք, Հադրութ
Տիգրանակերտ մթա1-ին հազարամյակ
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/20/2021 09:57 Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան. «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:55 «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:48 Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:39 Քարվաճառի ճանապարհով Արցախ մեկնելը պետք է հնարավոր լինի. շրջափակումն անթույլատրելի է «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:35 Ովքեր են կողմ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:32 Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. Այն գրեթե ամբողջությամբ ձեւավորված է․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:26 Հայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
Մեկնաբանություն
- 01/19/2021 23:33 Դժվար է ասել, թե հայ ժողովրդի ուրիշ որ թշնամուն կհաջողվեր դատարանի նույն դահլիճում միաժամանակ հավաքել Արցախի երեք Հերոսի. Էդգար Ղազարյան
- 01/19/2021 21:49 Երեսպաշտություն. ինչպիսին որ կա. Արմեն Աշոտյան
- 01/19/2021 19:22 Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 01/19/2021 19:16 «Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշին հանձնողներին»․ Ռ․ Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
- 01/19/2021 16:13 Ականի պայթյունից տուժած փրկարարներ Արտյոմ Շահնազարյանը և Արամ Նավասարդյանը Կապանի հիվանդանոցում են. Նրանցից մեկի վիճակը ծանր է
- 01/19/2021 15:17 Սյունիքում դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ 2 փրկարար վնասվածք է ստացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները