ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը 11/28/2020 17:12 | ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տաճար բերվեց Սուրբ Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և խոնարհվելու համաքրիստոնեական նվիրական սրբության առջև:
Սրբազան արարողության ընթացքում, Հայր Սուրբն անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար նշեց. «Մանավանդ այս օրերին, երբ մեզ շրջապատել են հուսահատական զգացումները, դժվարությունները, անորոշությունը, ուզեցի վերստին համոզվել ու համոզեցնել, որ Աստծո խոսքն անսուտ է, որ Աստված մեզ չի լքել, որ Աստված միշտ մեզ հետ է, ինչպես իր Ավետարանում է ասում՝ յուրաքանչյուր մարդու հետ է։ Սակայն ուզեցի համոզվեք, որ Աստված հենց իր փոքրիկ հոտի՝ հայոց ազգի հետ է։ Եվ նախախնամական է, որ այս ողբերգության, այս արհավիրքի մեջ մենք կանգնում ենք մեր Եկեղեցու հիմնադիր առաքյալների՝ առաջին լուսավորիչների տոնի խորհրդի առջև, որպեսզի այս անորոշության, այս ցավի, այս հուսահատության մեջ չկորցնենք մեզ՝ իբրև ազգ, այլ կարողանանք մեր մեջ ուժ գտնել, վեր հառնել և Աստծո անսուտ խոստմանը հենվելով՝ մեր հավիտենական երթը շարունակել։ Քրիստոսի այս խոսքերը գոտեպնդել են մեզ շուրջ երկու հազար տարիներ և այդ խոսքերը մեզ զորացնելու են նաև մինչև աշխարհի վախճանը՝ անհատապես և հավաքականապես։ Առաքյալները հայտվեցին Հայաստան աշխարհում Արարիչ Աստծո տնօրինությամբ և նախախնամությամբ, որպեսզի ոչ միայն անհատի անձի կյանքում սահմանեն ճշմարտությունը, այլ հավաքականապես այն սահմանեն ողջ ժողովրդի համար։ Բայց երբեմն հավաքական անձերը, ազգերը շեղվում են իրենց նպատակի ուղուց, ավելի ճիշտ՝ շեղում են նրանց։ Սակայն մեր հայոց ազգը, որքան էլ փորձել են շեղել նրան, որքան էլ փորձել են կասեցնել նրա երթը, խորտակել է ամեն պարիսպ, ջախջախել է ամեն ուժ և առաջ է ընթացել։ Ինչու՞ համար և ինչպե՞ս։ Հանուն Աստծո և Աստծո զորության, որովհետև Քրիստոս Աստված իր առաքյալին խոստացել և ասել է, իսկ ինչ-որ Աստված խոստանում է, դա մարդու խոստում չէ և չի կարող սուտ լինել, և Աստված իր խոստման տերն է, որ՝ Իմ սեփական ժողովուրդն եմ դարձնելու և Իմ աստվածության հույսով եմ վերափոխելու՝ ամրացնելով ու պատսպարելով։ Մնում է մեզ, որ մենք այդ գիտակցությունն ունենանք անհատապես և այդ գիտակցությամբ զոդվենք որպես հավաքական անհատականություն, որպես ազգ»։
Հայր Ասողիկն ընդգծեց նաև, որ սուրբ առաքյալներն իրենց հոգևոր ներկայությամբ զորացնում են հայորդիներին՝ վերստին Ավետարանի խոսքերը նրանց բաշխելով, որպեսզի Քրիստոսով գոտեպնդվեն, սիրով պայծառակերպվեն, վանեն ամեն տեսակ չարություն և կարողանան շարունակել իրենց հավիտենական երթը։
«Սուրբ առաքյալներն անդադար բարեխոս են մեզ համար այժմ և միշտ, բայց այդ բարեխոսությունը ներգործություն և բարիք կլինի յուրաքանչյուրիս կյանքում, եթե մեր գիտակցությունը միշտ հաստատուն լինի, երբեք չտարուբերվենք, երբեք չհուսահատվենք, չհուսաբեկվենք կյանքի այն փոթորիկներից, որոնք բարձրանում են մեզ վրա և հավաստիացնում եմ ձեզ՝ պատմությունը քննելով, որ ավելի են բարձրանալու, ավելի են սաստկանալու։ Բայց մեր հույսն Աստված է և Աստծո զորությամբ հայոց ազգը, ինչպես որ Աստված խոստացել է մեր հայրերին, անպարտելի և անսասանելի է լինելու, և ինչպես Արարատն է վեհափառ կանգնած, այդպես էլ մեր ազգն է վեհափառ կանգնելու սուրբ Էջմիածնով և իր բյուրավոր եկեղեցիներով»,-ասաց Հայր Սուրբը՝ հորդորելով հավատացյալներին որպես ոգեղեն եկեղեցի երբեք չխոնարհվել և հաստատելով, որ իրենց Մայր Եկեղեցին իր առաքելությամբ, իր աղոթքներով, իր տքնությամբ միշտ այնպես է անում, որ այդ ոգեղեն եկեղեցին չխոնարհվի։
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/20/2021 10:34 Նոր նախարարի ամուսնու ՓԲԸ-ն 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որից 43%-ը ԱՆ-ի հետ «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:57 Էդմոն Մարուքյանն իր ծրագրերն ունի. խորհրդարանի լուծարման համար խոչընդոտներ կան. «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:55 «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ»
- 01/20/2021 09:48 Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:39 Քարվաճառի ճանապարհով Արցախ մեկնելը պետք է հնարավոր լինի. շրջափակումն անթույլատրելի է «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:35 Ովքեր են կողմ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:32 Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. Այն գրեթե ամբողջությամբ ձեւավորված է․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
Մեկնաբանություն
- 01/20/2021 11:20 Իրենք շատ են ու իրենցից որևէ մեկի գործակալ լինելու մասին ձեզ երբեք չեն ասի. Գոգյան
- 01/19/2021 23:33 Դժվար է ասել, թե հայ ժողովրդի ուրիշ որ թշնամուն կհաջողվեր դատարանի նույն դահլիճում միաժամանակ հավաքել Արցախի երեք Հերոսի. Էդգար Ղազարյան
- 01/19/2021 21:49 Երեսպաշտություն. ինչպիսին որ կա. Արմեն Աշոտյան
- 01/19/2021 19:22 Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
- 01/19/2021 16:13 Ականի պայթյունից տուժած փրկարարներ Արտյոմ Շահնազարյանը և Արամ Նավասարդյանը Կապանի հիվանդանոցում են. Նրանցից մեկի վիճակը ծանր է
- 01/19/2021 15:17 Սյունիքում դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ 2 փրկարար վնասվածք է ստացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները