ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am 11/28/2020 23:26 | ԼՐԱՀՈՍ
Ես հանդիսանում եմ «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը եւ նրա զինակիցը, ում թողեցի որդու հետ միասին Հադրութում ընկան։ Aravot.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանը, որը նոր է եկել առաջնագծից, ապշելու դրվագներ է ներկայացրել Արցախից ու պատերազմական օրերից։
«Առաջին օրը, որ լուր ստացանք, մի գումարտակ պայմանագրայինները «Սեւ հովազ» ջոկատի 300 հոգով պահում էին դիրքերը։ Հենց առաջին օրը կապ հաստատեցին, ասեցին, որ մի դիրք թուրքերը գրավել են, մենք ունենք 5 զոհ եւ չենք կարողանում դիակները դուրս հանել։ Ախպերս՝ Ռուստամ Գասպարյանը կապվեց ՊՆ, անուններ չեմ տալիս, բայց իրենք կլսեն, կիմանան, խնդրում էինք, աղերսում էինք, նորից մի վաշտ հավաքել էինք կամավորների ու ասում էինք, որ մեզ հասցնեն այդ դիրքերը հետ վերցնենք, դիակները հանենք։ Թույլ չտվեցին, բայց մենք ունեինք երկու վաշտ այստեղ պայմանագրային։ Ուղարկել ենք, մինչեւ հասել են Քարվաճառ դիրքերը, այդքան ոչ մի օգնություն չի բարձրացել, մի քանի ժամ։ Մեր տղերքն են հասել օգնության: Երրորդ օրը արդեն այդ դիրքերը հետ վերցնելուց մեր տղաները՝ «Հովազի» տղաները նորից տվեցին 3 զոհ։ Ընդհանուր առմամբ Քարվաճառում ինքնաթիռներ, հրետանի, անօդաչուներ էին ու մենք ունեցանք 16 զոհ։ Ու մեզ թույլ չտվեցին գնանք մեր տղերքին օգնության»:
Թե ինչ պատճառաբանությամբ, Գասպարյանի հաղորդմամբ՝ այսպես են բացատրել. «Ձեր կարիքը չկա, մոբ ենք հավաքում, բայց այդ մոբը հավաքում էին առաջին օրը, հետ էին ուղարկում։ Երկրորդ օրը արդեն մենք ստիպեցինք կատաղած, որ մեզ հանեն սահման։ «Հասնում ենք տեղ, գիշերվա կեսին մեզ հանում են, որ տանեն դիրքեր։ Սամասվալ կամազներով տղերքին բարձրացնում են դիրքերը, ու այդ դիրքերում մենք ոչ մեկին չենք տեսնում։ Հասկանում ենք, որ միտումնավոր ինչ- որ բան է կատարվում, մեր կողքերը չկա ոչ ոք, մեկը չկա, որ մեզ բացատրի՝ մենք որտեղ ենք։ Մեր հին անցած ճանապարհը հիշելով՝ հասկանում ենք, որ մեր դիմացը երեւի Օմարն է, մեր այս կողքը կլինի Քարվաճառը, մյուս կողքը Թալիշը ու չենք հասկանում, թուրքը հետեւի՞ց է գալու, թե՞ դեմից։ Հետեւը՝ ձոր, դիմացը չգիտենք ովքեր են»։
Գասպարյանը նշել է՝ առաջնագծում պայմաններ էին ստեղծում, որպեսզի մարդիկ մտածեն, որ ծախված է, պետք է հետ փախչեն։ «Առաջին օրը չարաբաստիկ թղթի ստորագրումից հետո վարչապետը ելույթ ունեցավ, ասաց՝ դավաճաններ կային, խուճապ էր, չգնացին կռվելու։ Ես ձեզ արգելում եմ կռվող տղաների մասին բան ասեք, պարո՛ն վարչապետ։ Ճիշտ է, 90-ականներին էլ կային փախչողներ, բայց հիմա դուք ստեղծեցինք այն իրավիճակը, որ մարդիկ փախչեն։ Մարդիկ չգիտեին՝ որտեղ են գտնվում ու որտեղից սպասեն թուրքին։ Մենք չունեինք կապի միջոց ընդհանրապես, պոստից պոստ պետք է վազելով գնայիր հարցնեիր՝ էդ ո՞ր կողմ կրակեցիք ու ինչի՞ համար կրակեցիք, դեմից տեխնիկա՞ է, թե՞ հասարակ մարդուժ»։
Գասպարյանը նշել է՝ երբ որ վարչապետի ելույթը լսել է, իր համար արդեն պարզ է եղել՝ որպես գերագույն հրամանատար նա չկա, գոյություն չունի. «Ոչ մի ձեւով չկարողացան կազմակերպեն պատերազմ։ Մենք, մեր տղաները մի սանտիմետր անգամ հետնատանջ չենք ունեցել։ Մեզ ընդամենը պետք էր ապահովել զենքով, որի կարիքն ունեինք, չկար։ Իսկ մենք անտառների մեջից էինք զենքեր գտնում, հողի տակից չոռնի ստրելա ենք գտել։ Չկար կազմակերպող։ Մենք ասում ենք Հադրութ վերցնենք, ասում էին՝ նահանջ, մեր կողքերի զինվորներին, ոստիկանությանը, մեզ պահում,ասում են՝ սպասեք այստեղ, երկու վաշտ գալիս է ու մի սուտկա… ես ախպորս իջեցնում եմ Ստեփանակերտ հոսպիտալ, հետ եմ ուզում գնամ, որ եղբորս որդին, բժիշկը, հանկարծ դիակները չմնան թուրքերի մոտ, մեր տղաները զանգում են, ասում են՝ բերում ենք, հետ մի արի ու հանդիպում եմ հետախուզության տղաներին հոսպիտալում, ասում են՝ մենք արդեն 4 ժամ առաջ զեկուցել ենք, որ թուրքերը ձեզ շրջափակել են։ Ու դա մեզ չեն ասել։ Դիտավորյալ։ Խուճապ ստեղծելու համար»:
Սերոբ Գասպարյանն ասել ՝ տեսել է բաներ, որոնք իրեն ապշեցրել են. «Ես բան եմ տեսել, որ ապշել եմ, տեղանքի անուններ չտամ, բայց հետեւից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի հրետանին, սա ապշելու բան է։ Կապ ենք հաստատում մեր հրետանու հետ, ասում ենք ինչ է կատարվում, ասում են՝ նավոդկա են տվել, էդտեղ ենք կրակում»:
Սերոբ Գասպարյանը զինվորներից մեկի վերջին խոսքը փոխանցեց, որն ասել էր զոհվելուց առաջ. «Մատաղիսում նահատակված մի հերոս տղայի խնդրանքն եմ հիմա ուզում ուղղեմ մեր կառավարությանը։ Նա շրջափակման մեջ էր ու հեռախոսով խնդրում էր փոխանցել իր խոսքերը վարչապետին։ Ոչ մի օգնություն չէին հասցնում իրեն, եղբորս ասաց՝ խնդրում եմ, կամանդիր, որ Հայաստան կգնաս, մեր ղեկավարությանն ասեք ինչի՞ համար մեզ չեն սիրում… ու ինքը զոհվեց։ Հաստատ համոզված եմ, ինքը հիմա երկնքից լսում է, որ ես իր ուղերձը փոխանցել եմ»: Ինչու էր զինվորը զոհվելուց առաջ հասկացել, որ իրեն ղեկավարությունը չի սիրում, իսկ ինքը կյանքն է տալիս հայրենիքի համար՝ Սերոբ Գասպարյանն այսպես է բացատրել. «Որովհետեւ իրենք շրջափակման մեջ էին ու լավ գիտեին՝ մեր հրետանին որ աշխատեր, իրենք դուրս կգային, բայց… չաշխատեց»:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել