ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր 11/27/2020 18:10
«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի, կռիվն այս օրերին վիրահատարանում է: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ-ի պաշտոնական կայքը։
«Համալսարանական մասնագետների՝ վնասվածքաբանների, ռեանիմատոլոգների, դիմածնոտային վիրաբույժների, ուրոլոգների թիմային և համակարգված աշխատանքի արդյունքում փրկվել են հարյուրավոր կյանքեր: Մեկ ամիս շարունակ համալսարանական հիվանդանոցի կլինիկաների ղեկավարներն աշխատել են 20-24 ժամյա աշխատանքային ռեժիմով: «Արդյունքը գոհացնող է. քիչ մահեր արձանագրվեցին և անդամահատումների թիվն էլ մեծ չէ»,- ասում է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարը:
Գնահատելով այս օրերին այլ կլինիկաների կատարած հսկայածավալ աշխատանքը՝ Արտավազդ Սահակյանը նշում է, որ վիրավորների լիրաժեք, ֆունկցիոնալ վերականգնման համար անհրաժեշտ է փուլային բուժում: «Ի բարօրություն մեր վիրավորների ապագայի, որոնց թվում են՝ 18-20 տարեկան զինվորներ, սպաներ և քաղաքացիական բնակչություն, ես ինչպես համալսարանական մասնագետներին, այնպես էլ մյուս բժշկական կենտրոնների գործընկերներին կոչ եմ անում համագործակցել: Պատերազմի ժամանակ տուժած մեր հայրենակիցները չպետք է խեղանդամված ապրեն, մենք պետք նրանց լիարժեք կյանք վերադարձնենք»,- ասում է փորձառու վիրաբույժն՝ ավելացնելով, որ պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք և նրանց հարազատներն իրավունք ունեն իրազեկվել, թե որ կլինակներում պետք է շարունակեն իրենց բուժումը:
Նրա խոսքով՝ 1992-1994 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ Արցախում և Հայաստանում ունեցել ենք բազմաթիվ խեղանդամված վիրավորներ՝ արտաքին՝ գեղագիտական և ֆունկցիոնալ խնդիրներով: «Այս օրերին խորհրդակցություններ եմ ունեցել գործընկերներիս հետ և կարծում եմ, որ համալսարանական հիվանդանոցը լավագույն կենտրոններից է, որտեղ կիրառելով բուժման երկրորդ փուլը հնարավոր է բարելավել ողջ մնացած հերոսների կյանքի որակը»,- ընդգծում է վիրաբույժը՝ հավելելով, որ ադրբեջանցիների կողմից կիրառված զինատեսակներից տուժածների զգալի մասն այս պատերազմի ժամանակ ստացել են մեխանիկական վնասվածքներ և հսկայածավալ այրվածքներ, որոնք հետագայում հանգեցնում են դեֆորմացվող սպիերի:
Կարևորելով բուժման վերականգնողական փուլն՝ Արտավազդ Սահակյանն անդրադարձավ տարածաշրջանում եզակի համարվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: «Ելնելով իմ փորձից կարող եմ ասել, որ լավագույն վիրահատությունը դատապարտված է անհաջողության, եթե դրան չի հաջորդում հետվիրահատական ֆունկցիոնալ վերականգնում, որը ներառում է հոգեբանների, նյարդաբանների, կինեզիոլոգների համատեղ աշխատանք»,-փաստում է բժիշկը՝ ավելացնելով, որ հետվիրահատական բուժումը՝ հատկապես նյարդային հանգույցների հետ կապված, պետք է իրականացնել անհապաղ:
Բազմամյա փորձ ունեցող մասնագետը, որն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի հետևանքով տուժած բազմաթիվ հիվանդների վերադարձրել է լիարժեք կյանքի՝ փրկելով հաշմանդամությունից, հանրապետության բժշկական էլիտային կոչ է անում համախմբվել մեկ գաղափարի շուրջ: «Կարևոր է հիվանդների ճիշտ և ժամանակին ախտորոշումը և առաջնահերթությունների սահմանումը: Մենք շարունակում ենք կապի մեջ լինել մեր արտերկրի գործընկերների հետ՝ առցանց օգտվելով նրանց խորհրդատվությունից, սակայն պետք է փաստեմ, որ հիվանդներին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջանում»,-եզրափակում է Արտավազդ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ երկար ժամանակ չի պահանջվի հերոս հայորդիներին ոտքի կանգնեցնելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել