ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք վերահսկել հայկական մնացած Արցախի հատվածում ադրբեջանցիների տեղաշարժերն ու կանխել հայության հանդեպ ուժի կիրառման դեպքերը. Արցախի նախկին ԱԳ նախարար 11/27/2020 20:17 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

«Հասկանալի է, որ նույնիսկ ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք կերպով վերահսկել հայկական մնացած Արցախի հատվածում ադրբեջանական զինվորականների տեղաշարժերն ու կանխել տեղի հայ բնակչության հանդեպ նրանց կողմից ուժի կիրառման և ծանակելու դեպքերը: Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք նաև, որ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում կարգուկանոն ապահովելու խնդիրը վերապահված է ոչ թե խաղաղապահներին, այլ հայ զինվորականներին, ոստիկաններին, ԱԱԾ և ԱԻՆ աշխատակիցներին, - ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Հասկանում եմ նաև, որ տեղի իշխանական և ուժային կառույցները պատերազմի ընթացքում մեծապես քայքայվել ու կազմալուծվել են: Այդուհանդերձ, հենց այդ կառույցները, դրանց ստորաբաժանումները տեղերում, բնակիչների հետ համատեղ, պետք է ապահովեն բնակավայրերի անվտանգությունն ու տարածքի անձեռնմխելիությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժ կիրառեն»,- ասաց նա:
Վերլուծելով վերջին շաբաթներին Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած տարածքներում տեղի ունեցող զարգացումները, արտակարգ և լիազոր դեսպանը նկատում է՝եթե քաղաքական իշխանությունները կորցրել են վերահսկողությունը, ապա զինվորականները դրա իրավունքը չունեն, որքան էլ դա հոգեբանորեն ծանր ու ֆիզիկապես դժվար լինի: Իհարկե, շատ կարևոր է, որ արդյունավետ համագործակցություն հաստատվի ռուսների հետ, սակայն չի կարելի նրանց վրա բարդել հայ բնակչության պաշտպանության ողջ պատասխանատվությունը, կարծում է Արման Մելիքյանը:
Անդրադառնալով հետպատերազմյան Հայաստանում առկա ներքաղաքական վիճակին, Արման Մելիքյանը նկատում է՝ գործող իշխանությունը դեռևս որևէ երաշխիք ապահովելու ունակություն չի դրսևորել, առայժմ միայն խոսքեր ենք լսում. «Ստեղծված իրավիճակում վարչապետ Փաշինյանի և իր քաղաքական թիմի առաջնային պարտականությունն է ներազգային համերաշխության վերականգնման ապահովումը: Առանց դրա ոչ մի կառավարություն չի կարողանալու արդյունավետ գործել: Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմի հանդեպ վստահությունը գրեթե զրոյացած է: Այս որակի կառավարման շարունակումը չի հանդուրժվի, իսկ հեղափոխական կամ ուժային ճանապարհով իշխանափոխությունն էլ կարող է վերջնականապես ոչնչացնել մեր պետականությունը»:
Հարցին՝ ինչպե՞ս պետք է վարվել ստեղծված իրավիճակում, Արցախի նախկին Արտաքին գործերի նախարարը նշում է՝ որպես առաջին քայլ, ճիշտ կլինի, որ հենց Փաշինյանն ինքը նախաձեռնի դեռևս քաղաքականապես չեզոք մնացած և հանրության շրջանում վստահություն վայելող տարբեր անհատների հետ խորհրդակցությունների շրջափուլ, որի ընթացքում այս քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհային քարտեզը ստեղծելու հեռանկար գուցե բացվի: Մի բանում վստահ եմ, ասում է Արման Մելիքյանը, եթե ներազգային համերաշխության վերականգնումը հնարավոր կլինի իրականացնել Փաշինյանի հրաժարականի գնով, ապա այդ հրաժարականը պետք է տեղի ունենա: Բայց այլևս ոչ մի զգացմունքային գործողություն` ամեն բան պետք է արվի սառը բանականությունը գործի դնելով:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/17/2021 15:55 Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը. Սոս Հակոբյան
- 01/16/2021 23:17 Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան
- 01/16/2021 23:07 Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մ. Մինասյան
- 01/16/2021 21:53 ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի. Մակինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները