ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմամթերք և պայթուցիկ սարքեր են Արցախից բերել Հայաստան. հարուցվել է քրեական գործ 11/27/2020 17:34 | ԼՐԱՀՈՍ

Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«2020թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ղ.-ի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահված հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 16 նռնակ, 7.62 մմ տրամաչափի 30 և 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, սառը զենք հանդիսացող 1 սվին-դանակ, որոնք վերցվել են ավտոմեքենայի զննության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում 2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննությունն կատարելու համար ուղարկվել է Սիսիանի քննչական բաժին, իսկ նշված երկու անձինք ձերբակալվել են:
Նույն օրը նշված անձանց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա. Մ-ին մեղադրանքն առաջադրվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու և փոխադրելու շուրջ Հ. Ղ.-ի հետ նախնական համաձայնության գալով՝ Արցախի Հանրապետությունից գործով չպարզված հանգամանքներում վերոնշյալ զենք զինամթերքն ապօրինի ձեռք բերելու, «Վազ 2121» մակնիշի նշված ավտոմեքենայում ապօրինի պահելով ԱրՀ-ից ՀՀ տեղափոխելու համար: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է:
Հ. Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու և փոխադրելու շուրջ նախնական համաձայնության գալով Ա.Մ-ի հետ, վերջինիս կողմից ապօրինի ձեռք բերված զենք զինամթերքը Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ապօրինի փոխադրել է դեպի Վաղարշապատ քաղաք, որը նույն օրը հայտնաբերվել և վերցվել է ավտոմեքենայի սրահի զննությամբ: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ինչպես հայտնաբերված զենք զինամթերքի ձեռբերման հանգամանքները, դրանում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, գործի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամաքներ պարզելու, այնպես էլ նշված անձանց կողմից այլ զենք, զինամթերքի ձեռքբերման, պահման հնարավորություններն ստոգելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/17/2021 15:55 Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը. Սոս Հակոբյան
- 01/16/2021 23:17 Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան
- 01/16/2021 23:07 Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մ. Մինասյան
- 01/16/2021 21:53 ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի. Մակինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները