ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը թուրքի սահմանը բերեց մտցրեց ձեր տուն, դուք ամեն օր ապրելու եք թուրքի սպառնալիքի տակ. Նաիրա Զոհրաբյան 11/27/2020 16:22 | ԼՐԱՀՈՍ

Հանրապետության հրապարակում հացադուլ հայտարարած հինգ քաղաքացիներին հանդիպելու էին եկել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հացադուլավորներն իրենց ընկերներն են։ Նրանց և ՀՀ մտածող բնակչության գերակշիռ մասի հետ ունեն առաջնային խնդիր՝ պահել Հայաստանի պետականությունը, չկորցնել այն, ինչ դեռ մնացել է Արցախից։
«Քանի դեռ այս շենքում նստում է ՀՀ գերագույն գլխավոր պատրվողը, մենք ամեն օր պետք է անհանգիստ լինենք, որ պիտի կորցնենք Հայաստանի անվտանգությունը, սուվերենությունը»։
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ գործընկերների հետ ուղևորվելու են Սոթք, ինքն ուղիղ կապի մեջ է սոթքեցիների հետ, հանդիպելու են համայքապետին, բնակիչներին, ռուս խաղաղապահներին։ Ըստ պատգամավորի՝ խոշոր հարկատուներից մեկը վտանգված է, վտանգված է նաև Վարդենիսը։
«Իրենք շարունակում են լկտի սուտը. «Արծրուն Հովհաննիսյանական» սուտը հիմա էլ շարունակում է գեներալի ուսադիրներով, Արցախի հերոսի կարգավիճակով մի անձնավորություն։ Բնակիչներն ասում են՝ թուրքերը եկել մտել են կողպեքը ջարդել են և ասում են՝ «քարտեզով սա մեր տարածքն է, մենք էստեղ պիտի առաջ գանք» և պարզվում է՝ Հայաստաի իշխանություններից էնտեղ որևէ մեկը չկա բանակցությունների մասնակցող։ Ինչպես այնուհետև նշեց ՊՆ սույն գեներալը, ասել են՝ հեռու գնացեք, դե իրենք էլ հեռու են գնացել»,- ասաց Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի՝ «գերագույն գլխավոր պարտվողին անգամ թույլ չեն տալիս տեղյակ լինել քարտեզագրումներից, թե որտե՞ղ է ի վերջո իրենց հանձնած հայրենիքի սահմանը»։
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Արցախի որոշ գյուղերի ու շրջանների բնակիչներին ժամեր առաջ են հայտնել, որ պետք է լքեն տները։ Պատգամավորը դիմեց վարչապետին.
«Ինչքա՞ն ես կառչելու քո աթոռից։ Ի՞նչ պարտավորություն ես ստանձնել քեզ իշխանության բերածների առջև և հանկարծ չհամարձակվես տալ ժողովրդի անունը։ Արդեն իսկ հսկայական փաստեր են բացվում, թե դու ինչպե՞ս և ի՞նչ ցանցերի միջոցով ես եկել իշխպանության։ Ինչը պիտի հանձնես՝ Հայաստա՞նը, Սյունի՞քը, Շիրա՞կը։ Արդեն խոսում են Քյարքիի ոլորանների մասին»։
Պատգամավորն ասում է՝ օր առաջ պետք է ազատվել Նիկոլ Փաշինյանից, օր առաջ պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, նշանակվի ադեկվատ բանակցող, որի միջոցով կկարողանանք փրկել Հայաստանը։
«Թուրքը արդեն մեր տանն է։ Նիկոլը թուրքի սահմանը բերեց մտցրեց ձեր տունը, հիշեք՝ դուք ամեն օր ապրելու եք թուրքի սպառնալիքի տակ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով
- 01/25/2021 23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան
- 01/25/2021 22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան
- 01/25/2021 22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները