ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020 11:14 | Մամուլ

«Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաեւ 1-ին, ապա նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին եւ մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երեւանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան եւ, բառի բուն իմաստով, առեւանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, եւ Լեւոն Երանոսյանը մեզ hraparak.am-ի հետ զրույցում բացում է փակագծերը։
«Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ որպես զորամիավորման հրամանատար՝ իմ լուման ներդնեի։ Ուրեմն, ձախ թեւում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թեւում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրայիլից, Հորադիզից մինչեւ Խնձորեսկ բոլոր տարածքներին՝ ծառ առ ծառ, թուփ առ թուփ։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։
Էդպես էլ դրական պատասխան չստացա։ Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էի ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։ 3 օր մնալուց հետո վերադարձա Հայաստան, նորից դիմեցի գլխավոր շտաբ, նորից պատասխան չեղավ։ Էսօրվա գլխավոր շտաբի 80 տոկոսը՝ պետի գլխավորությամբ, ինձ հետ ծառայել են, եղել են իմ ենթակաները։ Ուզում էի լինել նրանց մոտ, մի բանով օգտակար լինեի։ Պատասխան չեղավ։ Բայց տունը մնալով էլ չէի կարողանում, մտածեցի՝ նորից գնամ Ղարաբաղ»,- սկսեց պատմել պարոն Երանոսյանը։
Ու Ձեզ Ղարաբաղ մեկնելու ճանապարհին առեւանգեցին, եթե կարելի է այդպես ասել։ Ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում, ո՞ւր տարան, ե՞րբ բաց թողեցին Ձեզ։
Երեկոյան, երբ Երեւանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թվին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին գունդը։ Ինքը ոչ թե պիտի գար ինձ ձերբակալելու, այլ պիտի դատված լիներ 2016 թվից։ Իրեն «Տապոռ» էին ասում, բայց ես իրեն միշտ ասել եմ՝ «Քոռ տապոռ», որ թույլ տվեց զորամասը գրավեն։ Դրանից հետո չգիտեմ ոնց դարձավ ոստիկանության 6-րդ վարչության հատուկ վաշտի հրամանատար։
Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետեւից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։ Ճանապարհին մի զավեշտալի դրվագ եղավ․ Լաչինում սրանք ավտոները թողին փախան, ասին՝ անօդաչու սարք է վերեւը պտտվում։ Ես մնացի մեքենայի մեջ։ Գոռում էի, ասում էի՝ տղերք, եկեք, անօդաչու չի, աստղեր են։ Մի խոսքով, հասանք Ղարաբաղ, գնացինք ոստիկանություն, էնտեղից տարան Շուշիի բերդ։
Թղթեր լրացրեցին՝ երեք օրով, ու տվեցին մի կամեռ ու հիմարի պես ինձ ասում էին՝ արխային էղի, կողքիդ կամեռում թուրքերն են, էստեղ բամբյոժկա էլ անեն, իրենք գիտեն, որ թուրք գերիներ կան, բան չեն անի։ Լուսադեմին սկսվեց բամբյոժկեն։ Եկան, թե՝ պարոն Երանոսյան, ո՞նց ես զգում քեզ, ասի՝ նորմալ։ Ցերեկը ժամը 1-ի կողմերը եկան ինձ ծանոթ մարդիկ, բա՝ պարոն Երանոսյան, Հայաստանում սկանդալ է բարձրացել, դուրս արի, բայց ոչ մի բան չասես, որ եղել ես Շուշիում։ Ասի՝ ես չեմ ասի, թե ես ուր եմ եղել, մինչեւ պատերազմը չավարտվի։
Իսկ չասացի՞ն՝ պատճառը ո՞րն էր, ինչո՞ւ էին Ձեզ ձերբակալել, տարել Շուշիի բերդ։
Հարցրի՝ պատճառը ո՞րն է, ասացին՝ դու խոսում ես։ Ասացի՝ իրոք, ես խոսում եմ, ասում եմ, որ Նիկոլը տապալեց արտաքին քաղաքականությունը, բերեց ազգին պատերազմի դեմ, ու դա իրականություն է։ Ու ասի՝ ես ասում եմ, որ Արծրուն կոչեցյալը սուտ է խոսում հեռուստացույցով, իրականությունը դա չի։ Ասի՝ ես ասել եմ, չեմ ժխտում։ Բա՝ խնդրում ենք, ոչ մի բան մի խոսա։ Ասի՝ առայժմ ոչ մի բան չեմ խոսի, բայց հետագայում խոսելու եմ։ Բա ո՞նց չխոսեմ, երբ գցել են սայթերը, ասում են՝ գեներալը դավաճան է։ Ես ո՞նց կարող եմ դավաճան լինել, ես հող ազատագրող եմ եղել, ես փառքով թուրս դրել եմ պատյան։ Դավաճանները նրանք են, ովքեր տվեցին էս հողերը։ Ես էսօր չեմ քննադատի բանակին, ու ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին՝ հանգիստ թողնեն բանակին, բանակն էսօր խիստ լարված իրավիճակում է, 18-19 տարեկան երեխեքն էսօր 50-60 տոննանոց տեխնիկաներ են տեղափոխում, զորքերի տեղաշարժ է կատարվում, հնարավոր է՝ ունենանք զոհեր։ Դրա համար բանակին էսօր հանգիստ է պետք թողնել։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվեցին, նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։
Ես, համենայնդեպս էսօր, ոչ մեկի մասին չեմ կարող բան ասել, թե, ասենք, Տոնոյանն ինչքանով է էս ամեն ինչի հետ կապված, որ ասում են՝ վաղը, մյուս օրը քննությունը կպարզի։ Ես Տոնոյանի հետ էլ եմ ծառայել, Վաղարշակի հետ էլ եմ կարճ ժամանակ ծառայել։ Ես միայն կարող եմ Վաղարշակին ասել, որ շտապել պետք չէր էդ պաշտոնին, ում ինչ պաշտոն առաջարկում են, ասում է՝ ես եմ։ Թող մի հատ գնար բանակի հետ զրուցեր Վաղարշակը, տեսներ՝ ինչ մթնոլորտով կընդունեին իրեն, ոնց են նայում իրեն։
Պարոն Երանոսյան, 1-ին բանակային կորպուսը, որը մի քանի տարի ղեկավարել եք, ըստ պլանի՝ պատերազմի ժամանակ հարավային թեւում հստակ գործառույթ ուներ իրականացնելու։ Դուք տեղյա՞կ եք՝ կատարե՞լ է իր գործառույթները եւ որքանո՞վ։
Ես էսօր չեմ ուզում էդ փակագծերը բացել, նորից եմ կրկնում՝ բանակն էսօր ծանրաբեռնված աշխատանքի մեջ է, բայց երբ ժամանակը եկավ, փակագծերը կբացեմ։
Լավ, ո՞րն էր հիմնական խնդիրը, Շուշին պահելու, Արցախը չհանձնելու ռեսուրս մենք իսկապե՞ս չունեինք։
Ուրեմն, ես ասեմ՝ էսօր թող չասեն, թե մարդկային ռեսուրսները քիչ են եղել։ Մարդկային ռեսուրսները բավական են եղել, թե ինչու են «մոբը» կանգնեցրել․․․ Կար խնդիր, թե «մոբը» որտեղից ուր պիտի գնար։ Մի բան էլ՝ Օմարի լեռնանցքը, Վարդենիսի հատվածն անառիկ են եղել։ Թուրքերը վերցրել էին երեք ուղղություն՝ ձախ, աջ, հետո՝ մեջտեղի ուղղությունը։ Փորձեցին մեջտեղից՝ չկարողացան, ձախից փորձեցին, եկան հասան մինչեւ Տոնաշեն, դրանից հետո կանգնած էր հրամանատար։ Քելբաջարի օպերացիա սկսեցին, չկարողացան։ Ինչո՞ւ չկարողացան․ որովհետեւ հին տղաներն էին էնտեղ գտնվում, որ կարողանում էին մարտը ղեկավարել՝ երիտասարդ հրամանատարներին կողքից ցուցումներ տալով։ Սա է պատճառը։ Իսկ աջ թեւում՝ Ջաբրայիլ, Հադրութ, խառնաշփոթ իրավիճակ էր։ Էսօր ես ասացի՝ չեմ ուզում փակագծեր բացել, որովհետեւ գլխավոր շտաբին հանգիստ է պետք տալ, որովհետեւ գերլարված գործողության մեջ են իրենք։
Ենթադրենք՝ բանակին հանգիստ թողեցին, իսկ կառավարությանը, իշխանությանը նույնպե՞ս հանգիստ թողնենք, թե՞ պահանջենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նիկոլի խելքը որ մի տոկոս էլ հասներ, ինքը պիտի հրաժարվեր, ամսի 10-ին ինքը պիտի հրաժարական տար։ Էս ամենի գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն իրեն ասաց՝ ես եմ գերագույն հրամանատարը։ Գերագույն հրամանատարը տանուլ է տվել պատերազմը, ինչի՞ մասին է խոսքը։ Ինքը ազգին էս ի՞նչ դարձրեց, ի՞նչ պիտի ասենք։ Առաջ ասում էինք՝ հաղթած բանակ, բանակի կենացն էինք խմում հոտնկայս, հիմա ո՞ւմ կենացը պիտի խմենք՝ Նիկոլի՞»,-գրում է թերթը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/22/2021 08:24 Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից «Հրապարակ»
- 01/22/2021 08:17 Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:15 Բարդ թեստ պատգամավորների համար «Հրապարակ»
- 01/22/2021 08:12 Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:08 Փաշինյանը փորձում է բանակցել ընդդիմության հետ․կոալիցիա կազմելու առաջարկներ արվել են ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ԼՀԿ-ին «Հրապարակ»
- 01/21/2021 09:58 «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը
- 01/21/2021 09:55 «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/21/2021 23:51 Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը, երեւակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան
- 01/21/2021 22:57 Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- 01/21/2021 22:51 Շուշիի մասին հայտարարությունը՝ Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է. Էլբակյան
- 01/21/2021 22:40 Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2021 21:02 Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
- 01/20/2021 23:31 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները