ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն անգամ համաձայնություն է տվել, որ մարդիկ մտնեն գործ անեն, հիմա էլ Կարմիր խաչն է ձգձգում. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020 20:22 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Անհետ կորած զինծառայողների հարազատներն Արցախում հանդիպումներ են ունեցել Արայիկ Հարությունյանի, ռուս խաղաղապահների հրամանատարի և ԱԻՊԾ պետի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորներից մեկի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
Նրա փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, թե ադրբեջանական կողմը որոնողական աշխատանքների և գերիների փոխանակման հարցերի շուրջ պայմանավորվածության են հասնում ռուս խաղաղապահների ներկայությամբ, իսկ երբ ռուս սպան դուրս է գալիս տարածքից, ադրբեջանցիները միանգամից խոչընդոտում են աշխատանքներին՝ թույլ չտալով հայկական կողմին մտնել այդ տարածքները, պնդում են, որ միայն մեկ ԱԻՊԾ ծառայող մտնի, ընդ որում՝ սահմանափակումներ են մտցնում տարածքի վերաբերյալ՝ արգելելով աշխատանքներ իրականացնել տարածքի տարբեր հատվածներում։ Ա.Ղուկասյանը մտահոգություն հայտնեց՝ թելադրողի կարգավիճակում եղել է Ադրբեջանը։
Զինծառայողների հարազատները երեկ երեկոյան, և այսօր առավոտյան հանդիպում են ունեցել Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո ծնողներով տարբեր ուղղություններով փորձել են որոնողական աշխատանքներ կատարել։ Այսօր հանդիպել է նաև բանակցություններ վարող սպային և հետաքրքրվել, թե ինչ աշխատանքներ են տարվում, քանի որ ադրբեջանցիների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 10։30-ի սահմաններում պետք է արդեն որոնողական աշխատանքներ իրականացվեին, սակայն պարզվել է, որ գործողություններ չեն կատարվում, քանի որ Կարմիր խաչի անձնակազմը կորոնավիրուսով է վարակվել, իսկ առանց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցչի մասնակցության՝ գործողություններ չեն կարող կատարվել։
«Այսօր Ադրբեջանն անգամ համաձայնություն է տվել, որ մարդիկ մտնեն գործ անեն, հիմա էլ Կարմիր խաչն է այդպես ձգձգում։ Միթե՞ ԿՄԽԿ-ում մեկ-երկու առողջ աշխատակից չկա, որ չհետաձգեն այս աշխատանքները։ Ամեն ինչ ԿՄԽԿ-ի թելադրանքով արվում է՝ ապահովեք մեր անվտանգությունը, այս կամ այն հարցերը, հիմա էլ բոլոր գործողություններն արված են, իրենք են հիվանդ։ Ինչն է խնդիրը, ինչու են նոր խնդիրներ առաջացնում։ Արդեն սկսում ենք ամեն ինչ մտածել, թե խնդիրն ինչում է »,- ասաց նա։
Նա հայտնեց, որ որոնողական աշխատանքները պետք է իրականացվեին Հադրութում, որին պետք է հաջորդեր Ֆիզուլին և Ջաբրայիլը, դրանք եղել են ամենածանր տարածքները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/17/2021 15:55 Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը. Սոս Հակոբյան
- 01/16/2021 23:17 Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան
- 01/16/2021 23:07 Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մ. Մինասյան
- 01/16/2021 21:53 ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի. Մակինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները