ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրամաբանական չէ անընդհատ ասել, որ իշխանությունը պարտվել է և պետք է հեռանա. Արփի Դավոյան 11/26/2020 16:41 | ԼՐԱՀՈՍ
Ռազմական դրության պահպանումը որևէ կերպ ինքնանպատակ չի կարող լինել և կապված չէ որևէ ներքաղաքական իրադարձության հետ, ընդամենը կապված է հետպատերազմյան գործողությունների հետ, որոնք պետք է կատարվեն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Դիտարկմանը, որ ընդդիմադիրների կարծիքով այսպես փորձ է արվում կանխարգելել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որը կարող է մեկնարկել, եթե ռազմական դրությունը չեղարկվի, Արփի Դավոյանն ասաց. «Ես կարծում եմ՝ եթե ընդդիմադիրներն ունեն նման ցանկություն, ապա իրենց ոչինչ չի խանգարում ռազմական գործողության ավարտից հետո իրենց գործողությունները կատարել։ Մատնանշել, որ դա կատարվում է միայն դրա համար, չեմ ուզում դա որևէ կերպ մեկնաբանել։ Ինձ որևէ կերպ այդ փաստարկները հիմնավորված չեն թվում, հետևաբար ռազմական դրության պահպանումը քաղաքական ենթատեքստ չունի»,-ասաց Արփի Դավոյանը։
Հարցին՝ կարծու՞մ է արդյոք, որ կառավարությունը, վարչապետը պետք է հրաժարական տա, Արփի Դավոյանը նշեց, որ չի կարծում՝ կառավարությունը և վարչապետը պետք է հրաժարական տա, որովհետև հետպատերազմյան իրավիճակում նման գործելաոճն անպատասխանատվություն է. «Կառավարությունը չի կարող հրաժարական տալ։
Կառավարությունը պարտավոր է կատարել այն բոլոր քայլերը, որոնք նախանշվել են վարչապետի ուղերձում, և այդ քայլերը կատարելն այս պահին ավելի առաջնահերթ է, քան ասել, որ կառավարությունը պետք է հրաժարական տա։ Հանրային դժգոհությունը մի քանի կուսակցությունների առաջարկած դժգոհությունների թեզերը չեն։ Հանրային դժգոհությունն այլ բան է, երբ ամբողջ հանրությունը պահանջում է մի բան, սակայն մենք տեսնում ենք կոնկրետ քաղաքական ուժերի կողմից ուղղորդված դժգոհություն»,-ասաց պատգամավորը։
Դիտարկմանը ի՞նչն է իրենց խանգարում այսօր գնալ հանրաքվեի ճանապարհով և հասկանալ հանրային տրամադրությունները, պատգամավորը նշեց, որ այս պահին ունենք բազմաթիվ այլ խնդիրներ. «Մենք ունենք գերիների հարց, ունենք անհայտ կորածներ, ունենք բազմաթիվ անտուն մնացած քաղաքացիներ։ Հասկանու՞մ եք ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում այս պահին ինչ իրավիճակ է և գալիս են ինչ-որ մարդիկ ու ասում, որ վարչապետը պետք է հեռանա։ Կան ինչ-որ մարդիկ, որոնք և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո ունեն նույն օրակարգը, ուղղակի այսօր այդ օրակարգն իրենք այլ կոնտեքստով են ուզում լցնել, որն այս պահին սխալ եմ համարում»,-ասաց պատգամավորը։
Հարցին՝ քաղաքական և ռազմական իշխանությունը պարտվե՞լ է, թե՞ ոչ, Արփի Դավոյանը նշեց, որ ՀՀ-ն պատերազմի ավարտի օրը ստորագրել է այս հայտարարության տեքստը, որը ստորագրվել է Պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության նախագահի, պաշտպանության բանակի տված զեկույցների հիման վրա. «Մենք ասել ենք՝ այս պատերազմի ընթացքում մենք պարտվել ենք»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով հարցին, թե պարտվածի հաջորդ գործողությունը, որը պետք է լինի, Արփի Դավոյանը նկատեց՝ նայած ով ինչպես է ուզում դա մեկնաբանել. «Կան մարդիկ, որոնք ասում են՝ պարտված իշխանությունն այլևս չի կարող լինել իշխանություն։ Համաձայն չեմ։ Իշխանությունն ունի անելիք, պետք է շարունակի այս գործընթացն այնքան ժամանակ մինչև կարողանա հստակ հասկանալ իր գործողությունները։ Մենք բազմաթիվ անելիքներ ունենք և անընդհատ ասել, որ իշխանությունը պարտվել է և պետք է հեռանա, տրամաբանական չէ»,-ասաց Արփի Դավոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ