Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   10:44 Ցեղասպանության 109-րդ տարելիցն է. տարբեր գործիչներ, հազարավոր քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ. ուղիղ 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

«Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ոդիսականը 11/26/2020   19:20  |  ԼՐԱՀՈՍ

Բաց աղբյուրներից տեղեկանալով «Սու-30 ՍՄ» ծանր կործանիչ ինքնաթիռների  տակտիկատեխնիկական բնութագրերին՝  պարզում ենք, որ դրանք նախատեսված են օդային մարտ վարելու և երկնքում հակառակորդի նկատմամբ գերակայություն ստանալու համար։ Այս մասին  իր «Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարության մասին հոդվածում նշել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Այս ինքնաթիռները մինչև 3500 կմ հեռավորությամբ թռիչքներ կատարելու, իսկ օդում լիցքավորվելու դեպքում՝ մոտ 5200 կմ (ունի օդում լիցքավորման համակարգ), և 1500 կմ շառավղով մարտեր վարելու հնարավորություն ունեն։ Բարձրության վրա ունակ են զարգացնելու մինչև 2125 կմ/ժ, իսկ գետնին մոտ՝ 1350 կմ/ժ արագություն։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության օդային և ցամաքային առավելագույն հեռավորությունը կազմում է մոտ 350 կմ՝ «Սու 30 ՍՄ»-ն ՀՀ տարածքի առավելագույն հեռավորությունը կանցնի մոտ 10 րոպեում, իսկ Էրեբունի օդանավակայանից մինչև Իրանի սահման թռչելու դեպքում կանցնի 5-6 րոպեում։ Նշենք նաև, որ հակառակորդի ամենահեռավոր կետը՝ Բաքուն, գնվում է մեր օդանավակայաններից մոտավորապես 460 կմ հեռավորության վրա։

Անհասկանալի է դառնում սույն ինքնաթիռների մարտական խնդիրը և գործածության նպատակահարմարությունը։ Նշենք, որ ՀՀ տարածքի դեպքում ինքնաթիռը չի կարողանալու զարգացնել գերձայնային արագություն (ձայնի արագությունը՝ 1191 կմ/ժ)։

Ակնհայտ է նաև, որ այս ինքնաթիռների ձեռքբերման դեպքում հակառակորդը պետք է մշակի դրանց դեմ պայքարելու միջոցներ։ Ընդունված է, որ օդուժի դեմ ամենաարդյունավետ պայքարի եղանակը դրանց հարվածելն է գետնի վրա, քանի դեռ անշարժ են։

Մենք գիտենք, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա են բելառուսական «Полонез», իսրայելական «LORA» և թուրքական «SOM» հրթիռային համակարգերը, որոնք ունակ են խոցել Հայաստանի տարածքը ողջ խորությամբ՝ մինչև 300 կմ։  Նշեմ  նաև, որ այս մասին հարցադրում եմ արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, երբ քննարկվում էր այդ ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը, ինչին ի պատասխան՝ նախարարը հաստատել է, որ մեր բոլոր օդանավակայանները խոցելի են հակառակորդի համար։ Նույնիսկ Google Eearth հավելվածի օգնությամբ հնարավոր է հեշտությամբ գտնել ինքնաթիռների տեղակայման վայրը և խոցել դրանք։

Տե´ս նկարները «Էրեբունի» օդանավակայանից և Գանձակի օդանավակայանից։
Պետք է նկատի ունենալ նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հագեցած է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով։

Այսպիսով, ադրբեջանական ԶՈւ-ն ունակ է թույլ չտալ, որ այդ ինքնաթռիռներն օդ բարձրանան, իսկ օդ բարձրանալու դեպքում՝ խոցել։

Անդրադառնանք նաև ինքնաթիռների գնման ֆինանսական խնդրին․ 4 միավոր «Սու-30 ՍՄ» ձեռք բերելու համար մենք վճարել ենք մոտավորապես 130 մլն ԱՄն դոլար։ Ըստ տակտիկատեխնիկական բնութագրերի՝ յուրաքանչյուր ինքնաթիռի անձանակազմը (մարտական հաշվարկ) բաղկացած է երկու օդաչուից։ Պատերազմական դրության ժամանակ ամեն ինքնաթիռի համար անհրաժեշտ է ունենալ 3 մարտական հաշվարկ։ Այսինքն՝ ընդհանուր մեզ պետք է 24 օդաչու։

Առաջին կարգի օդաչու պատրաստելու համար անհրաժեշտ է, որ մեկ օդաչուն 10 տարի անընդմեջ կատարի տարեկան 100-120 ժամ թռիչք։ Թռիչքային ժամի միջին արժեքը կազմում է մոտավորապես 40 հազար ԱՄՆ դոլար, 5 տարի շահագործելուց հետո անհրաժեշտ է իրականացնել ինքնաթիռների միջին նորոգում, որը մոտավորապես կարժենա ինքնաթիռի գնի մոտավորապես 30-40%-ը, իսկ 10 տարի շահագործելուց հետո անհրաժեշտ կլինի իրականացնել հիմնանորոգում և արդիականացում, որը կկազմի ինքնաթիռի գնի մոտավորապես 50-60%-ը։

Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնաթիռների ձեռքբերման, պահպանման և շահագործման համար 10 տարում մենք կծախսենք ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ տարեկան մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար։

Անհրաժեշտ է անդրադառնալ նաև ինքնաթիռների կիրառման արդյունավետությանը կամ առհասարակ՝ հնարավորություններին։ Ժամանակակից աշխարհում հարվածային ինքնաթիռը հանդիսանում է հետախուզահարվածային համալիրի ընդամենը մի տարրը։ Հետախուզահարվածային համալիրների հետախուզական տարր են հանդիսանում ամերիկյան E-2 «ՀՈԿԱՅ», E-3 «ՍԵՆՏՐԻ», թուրքական  E-7, չինական KJ-2000, ռուսական A-50 և այլ «հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման (AWACS)» ինքնաթիռները (տե´ս ինքնաթիռների լուսանկարները), որոնց գինը տատանվում է 500 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։ Նշված ինքնաթիռերի խնդիրն է հակառակորդի օդային և ցամաքային տարածքի հետախուզությունը և թիրախների հայտնաբերումը, տեղեկատվության փոխանցումը ԶՈւ ղեկավարման կետերին՝ դրանց վրա ուղղելով հարվածային ինքնաթիռները։

Ելնելով այն իրողություններից, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական հնարավորություննները և օդային տարածքների չափերը թույլ չեն տալիս ունենալ հետախուզական նման համակարգեր, որոնք կուղղորդեն հարվածային ինքնաթիռներին՝ պետք է արձանագրել, որ «Սու-30 ՍՄ» կործանիչները հետախուզահարվածային համալիրի մաս չեն և չեն կարող արդյունավետ իրականացնել իրենց առջև դրված խնդիրը, միաժամանակ, հեշտ խոցելի թիրախ են հանդիսանում։

Ամփոփելով, կարող ենք վստահորեն նշել, որ ի սկզբանե պարզ էր՝  «Սու-30 ՍՄ» ինքաթիռների շահագործման ու պահպանման ֆինանսական բեռը ՀՀ պետական բյուջեի վրա կազմում է տարեկան մոտավորապես 90 մլն ԱՄն դոլար, միաժամանակ, դրանք գտնվում են հակառակորդի խոցման տիրույթում, իսկ  լայնածավալ պատերազմական գործողությունների դեպքում կկարողանան իրականացնել խիստ սահմանափակ խնդիրներ, եթե մինչ այդ չխոցվեն հակառակորդի ՀՕՊ ուժերի կողմից։

Եվ ի վերջո, հաշվի առնելով վերոգրյալ բոլոր հանգամանքները՝ ՀՀ օդային տարածքի չափերը, մեր բոլոր օդանավակայանների խոցելիությունը, ինքնաթիռների խիստ սահմանափակ կիրառությունը, շահագործման և պահպանության մեծ ծախսերը, ի սկզբանե ակնհայտ էր, որ մենք չենք կարողանալու կիրառել այդ ինքնաթիռները պատերազմի ժամանակ։

Հետևաբար, դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ Գագիկ Ասլանյանը պիտի պատասխան տան, թե ինչ հաշվարկներով է իրականացվել  «Սու-30 ՍՄ» ինքնաթիռների  ձեռքբերումը, որոնք կիրառելի չէին լինելու պատերազմական դրության ժամանակ, բայց ՀՀ պետական բյուջեի վրա տարեկան ծախսը կազմելու էր  մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար»,-գրել է նա։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]