ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ում է պատկանում Սոթքը. Կառավարությունը պատգամավորի հարցին այդպես էլ չի պատասխանել 11/26/2020 19:21 | ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո ադրբեջանցիները հասել են Գեղարքունիքի մարզի երբեմնի անառիկ դարպասներին։ Ստորագրված հայտարարության համաձայն՝ նախօրեին Ադրբեջանի վերահսկողությանն է հանձնվել Քարվաճառը, որի դարպասները հայ-ադրբեջանական նոր սահմանն են գծել։
Այսօր Գեղարքունիքի մարզի բնակիչներն ահազանգել են՝ ադրբեջանցիները Սոթքի հանքավայրի մատույցներում են և հանքավայրի աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել՝ տարածքն ազատելու համար։ Թեև ՀՀ ՊՆ-ն և վարչապետի մամուլի խոսնակը հերքել են այդ լուրը, սակայն այդ մասին վկայող մի շարք փաստեր են առկա, մասնավորապես, առկա են նաև տեսանյութեր, որոնցից մեկը հրապարակել է նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Սոթքի հանքավայրի հարցը, ինչպես և այլ բազմաթիվ հարցեր, այդպես էլ մնացել են օդում կախված, քանի որ հայտարարության ստորագրման պահին ստորագրող անձինք չեն հստակեցրել ո՛չ տարածքային հստակ բաժանման, ո՛չ հայ փախստականների և տեղահանված անձանց վերադարձի հարցերը, այդ թվում՝ անհայտ է մնացել Սոթքի հանքավայրի ճակատագիրը, քանի որ այն իր աշխարհագրական դիրքով, թեև գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, ինչ-որ չափով սահմանակից է նաև Քարվաճառին։ Ստացվում է՝ հայկական կողմը որևէ կերպ չի կարգավորել Սոթքի հանքավայրի հարցը։
Այդ հարցը բարձրաձայնվել է դեռևս նոյեմբերի 18-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ այդ օրերին իշխանական խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից (նա հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին)։ Պատգամավորը հետաքրքրվել էր, թե հայտնի փաստաթղթից հետո, երբ Քարվաճառ շրջանն ամբողջությամբ դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջան, ինչ ճակատագիր է սպասվում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքին՝ հետագա գործունեության մասով։
«Ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ի՞նչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ, քանի որ հանքի տարածքի մի մասը գտնվում է Քելբաջարի շրջանում»,- հայտնել է Թովմասյանը։ Պատգամավորի բարձրացրած հարցին ի պատասխան ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշեց, որ պատգամավորի հարցին կառավարությունը գրավոր կպատասխանի։ «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունից պատգամավորը պատասխան ստացել է, ինչին ի պատասխան Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ որևէ պատասխան առ այսօր չի ստացել։
Մայր Աթոռի միաբան Զաքարիա վարդապետ Բաղումյանն այսօր հայտարարել է, որ ազերիները սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը.։ «Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք»,- նշել է նա, իսկ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ խորհրդարանում հայտարարել է. «մենք անտեր ենք մնացել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/18/2021 22:58 Կասկած չունեմ, որ պետք է ունենանք ազգային պետություն. Հովհաննես Ավետիսյան
- 01/18/2021 18:57 Անահիտ Ավանեսյանին հաջողություն եմ մաղթում և հայտնում իմ պատրաստակամությունը աջակցել նրան. Թորոսյան
- 01/18/2021 18:10 Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Ալինա Նիկողոսյան
- 01/18/2021 17:55 Բայց էս կարգի ոլորտը չպետք է ծաղրել . Հովսեփյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2021 23:10 ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/17/2021 23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին
- 01/17/2021 20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի
- 01/17/2021 18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները