ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ոդիսականը 11/26/2020 19:20 | ԼՐԱՀՈՍ

Բաց աղբյուրներից տեղեկանալով «Սու-30 ՍՄ» ծանր կործանիչ ինքնաթիռների տակտիկատեխնիկական բնութագրերին՝ պարզում ենք, որ դրանք նախատեսված են օդային մարտ վարելու և երկնքում հակառակորդի նկատմամբ գերակայություն ստանալու համար։ Այս մասին իր «Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարության մասին հոդվածում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Այս ինքնաթիռները մինչև 3500 կմ հեռավորությամբ թռիչքներ կատարելու, իսկ օդում լիցքավորվելու դեպքում՝ մոտ 5200 կմ (ունի օդում լիցքավորման համակարգ), և 1500 կմ շառավղով մարտեր վարելու հնարավորություն ունեն։ Բարձրության վրա ունակ են զարգացնելու մինչև 2125 կմ/ժ, իսկ գետնին մոտ՝ 1350 կմ/ժ արագություն։
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության օդային և ցամաքային առավելագույն հեռավորությունը կազմում է մոտ 350 կմ՝ «Սու 30 ՍՄ»-ն ՀՀ տարածքի առավելագույն հեռավորությունը կանցնի մոտ 10 րոպեում, իսկ Էրեբունի օդանավակայանից մինչև Իրանի սահման թռչելու դեպքում կանցնի 5-6 րոպեում։ Նշենք նաև, որ հակառակորդի ամենահեռավոր կետը՝ Բաքուն, գնվում է մեր օդանավակայաններից մոտավորապես 460 կմ հեռավորության վրա։
Անհասկանալի է դառնում սույն ինքնաթիռների մարտական խնդիրը և գործածության նպատակահարմարությունը։ Նշենք, որ ՀՀ տարածքի դեպքում ինքնաթիռը չի կարողանալու զարգացնել գերձայնային արագություն (ձայնի արագությունը՝ 1191 կմ/ժ)։
Ակնհայտ է նաև, որ այս ինքնաթիռների ձեռքբերման դեպքում հակառակորդը պետք է մշակի դրանց դեմ պայքարելու միջոցներ։ Ընդունված է, որ օդուժի դեմ ամենաարդյունավետ պայքարի եղանակը դրանց հարվածելն է գետնի վրա, քանի դեռ անշարժ են։
Մենք գիտենք, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա են բելառուսական «Полонез», իսրայելական «LORA» և թուրքական «SOM» հրթիռային համակարգերը, որոնք ունակ են խոցել Հայաստանի տարածքը ողջ խորությամբ՝ մինչև 300 կմ։ Նշեմ նաև, որ այս մասին հարցադրում եմ արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, երբ քննարկվում էր այդ ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը, ինչին ի պատասխան՝ նախարարը հաստատել է, որ մեր բոլոր օդանավակայանները խոցելի են հակառակորդի համար։ Նույնիսկ Google Eearth հավելվածի օգնությամբ հնարավոր է հեշտությամբ գտնել ինքնաթիռների տեղակայման վայրը և խոցել դրանք։
Տե´ս նկարները «Էրեբունի» օդանավակայանից և Գանձակի օդանավակայանից։
Պետք է նկատի ունենալ նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հագեցած է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով։
Այսպիսով, ադրբեջանական ԶՈւ-ն ունակ է թույլ չտալ, որ այդ ինքնաթռիռներն օդ բարձրանան, իսկ օդ բարձրանալու դեպքում՝ խոցել։
Անդրադառնանք նաև ինքնաթիռների գնման ֆինանսական խնդրին․ 4 միավոր «Սու-30 ՍՄ» ձեռք բերելու համար մենք վճարել ենք մոտավորապես 130 մլն ԱՄն դոլար։ Ըստ տակտիկատեխնիկական բնութագրերի՝ յուրաքանչյուր ինքնաթիռի անձանակազմը (մարտական հաշվարկ) բաղկացած է երկու օդաչուից։ Պատերազմական դրության ժամանակ ամեն ինքնաթիռի համար անհրաժեշտ է ունենալ 3 մարտական հաշվարկ։ Այսինքն՝ ընդհանուր մեզ պետք է 24 օդաչու։
Առաջին կարգի օդաչու պատրաստելու համար անհրաժեշտ է, որ մեկ օդաչուն 10 տարի անընդմեջ կատարի տարեկան 100-120 ժամ թռիչք։ Թռիչքային ժամի միջին արժեքը կազմում է մոտավորապես 40 հազար ԱՄՆ դոլար, 5 տարի շահագործելուց հետո անհրաժեշտ է իրականացնել ինքնաթիռների միջին նորոգում, որը մոտավորապես կարժենա ինքնաթիռի գնի մոտավորապես 30-40%-ը, իսկ 10 տարի շահագործելուց հետո անհրաժեշտ կլինի իրականացնել հիմնանորոգում և արդիականացում, որը կկազմի ինքնաթիռի գնի մոտավորապես 50-60%-ը։
Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնաթիռների ձեռքբերման, պահպանման և շահագործման համար 10 տարում մենք կծախսենք ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ տարեկան մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար։
Անհրաժեշտ է անդրադառնալ նաև ինքնաթիռների կիրառման արդյունավետությանը կամ առհասարակ՝ հնարավորություններին։ Ժամանակակից աշխարհում հարվածային ինքնաթիռը հանդիսանում է հետախուզահարվածային համալիրի ընդամենը մի տարրը։ Հետախուզահարվածային համալիրների հետախուզական տարր են հանդիսանում ամերիկյան E-2 «ՀՈԿԱՅ», E-3 «ՍԵՆՏՐԻ», թուրքական E-7, չինական KJ-2000, ռուսական A-50 և այլ «հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման (AWACS)» ինքնաթիռները (տե´ս ինքնաթիռների լուսանկարները), որոնց գինը տատանվում է 500 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։ Նշված ինքնաթիռերի խնդիրն է հակառակորդի օդային և ցամաքային տարածքի հետախուզությունը և թիրախների հայտնաբերումը, տեղեկատվության փոխանցումը ԶՈւ ղեկավարման կետերին՝ դրանց վրա ուղղելով հարվածային ինքնաթիռները։
Ելնելով այն իրողություններից, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական հնարավորություննները և օդային տարածքների չափերը թույլ չեն տալիս ունենալ հետախուզական նման համակարգեր, որոնք կուղղորդեն հարվածային ինքնաթիռներին՝ պետք է արձանագրել, որ «Սու-30 ՍՄ» կործանիչները հետախուզահարվածային համալիրի մաս չեն և չեն կարող արդյունավետ իրականացնել իրենց առջև դրված խնդիրը, միաժամանակ, հեշտ խոցելի թիրախ են հանդիսանում։
Ամփոփելով, կարող ենք վստահորեն նշել, որ ի սկզբանե պարզ էր՝ «Սու-30 ՍՄ» ինքաթիռների շահագործման ու պահպանման ֆինանսական բեռը ՀՀ պետական բյուջեի վրա կազմում է տարեկան մոտավորապես 90 մլն ԱՄն դոլար, միաժամանակ, դրանք գտնվում են հակառակորդի խոցման տիրույթում, իսկ լայնածավալ պատերազմական գործողությունների դեպքում կկարողանան իրականացնել խիստ սահմանափակ խնդիրներ, եթե մինչ այդ չխոցվեն հակառակորդի ՀՕՊ ուժերի կողմից։
Եվ ի վերջո, հաշվի առնելով վերոգրյալ բոլոր հանգամանքները՝ ՀՀ օդային տարածքի չափերը, մեր բոլոր օդանավակայանների խոցելիությունը, ինքնաթիռների խիստ սահմանափակ կիրառությունը, շահագործման և պահպանության մեծ ծախսերը, ի սկզբանե ակնհայտ էր, որ մենք չենք կարողանալու կիրառել այդ ինքնաթիռները պատերազմի ժամանակ։
Հետևաբար, դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ Գագիկ Ասլանյանը պիտի պատասխան տան, թե ինչ հաշվարկներով է իրականացվել «Սու-30 ՍՄ» ինքնաթիռների ձեռքբերումը, որոնք կիրառելի չէին լինելու պատերազմական դրության ժամանակ, բայց ՀՀ պետական բյուջեի վրա տարեկան ծախսը կազմելու էր մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար»,-գրել է նա։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2021 09:58 Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից «Ժողովուրդ»
- 01/27/2021 09:35 «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում «Իրավունք»
- 01/27/2021 08:52 Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ «Ժողովուրդ»
- 01/27/2021 08:49 Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում «Հրապարակ»
- 01/27/2021 08:42 «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին «Հրապարակ»
- 01/27/2021 08:35 Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան «Հրապարակ»
- 01/27/2021 08:30 Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն և ում հետ է մտերիմ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/27/2021 20:16 Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ դեմ չի լինի ԱԺ-ն ինքնալուծարման տանելու «Իմ քայլի» օրենսդրական փաթեթին
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
Մեկնաբանություն
- 01/27/2021 22:19 «Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային». Արմեն Աշոտյան
- 01/27/2021 22:06 Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար. Անդրանիկ Թևանյան
- 01/27/2021 21:41 Իրանի, ԱՄՆ, Թուրքիայի, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասի համար մրցակցություն է սկսվել. Ստեփան Դանիելյան
- 01/27/2021 18:48 «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները