Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

«Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ոդիսականը 11/26/2020   19:20  |  ԼՐԱՀՈՍ

Բաց աղբյուրներից տեղեկանալով «Սու-30 ՍՄ» ծանր կործանիչ ինքնաթիռների  տակտիկատեխնիկական բնութագրերին՝  պարզում ենք, որ դրանք նախատեսված են օդային մարտ վարելու և երկնքում հակառակորդի նկատմամբ գերակայություն ստանալու համար։ Այս մասին  իր «Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարության մասին հոդվածում նշել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Այս ինքնաթիռները մինչև 3500 կմ հեռավորությամբ թռիչքներ կատարելու, իսկ օդում լիցքավորվելու դեպքում՝ մոտ 5200 կմ (ունի օդում լիցքավորման համակարգ), և 1500 կմ շառավղով մարտեր վարելու հնարավորություն ունեն։ Բարձրության վրա ունակ են զարգացնելու մինչև 2125 կմ/ժ, իսկ գետնին մոտ՝ 1350 կմ/ժ արագություն։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության օդային և ցամաքային առավելագույն հեռավորությունը կազմում է մոտ 350 կմ՝ «Սու 30 ՍՄ»-ն ՀՀ տարածքի առավելագույն հեռավորությունը կանցնի մոտ 10 րոպեում, իսկ Էրեբունի օդանավակայանից մինչև Իրանի սահման թռչելու դեպքում կանցնի 5-6 րոպեում։ Նշենք նաև, որ հակառակորդի ամենահեռավոր կետը՝ Բաքուն, գնվում է մեր օդանավակայաններից մոտավորապես 460 կմ հեռավորության վրա։

Անհասկանալի է դառնում սույն ինքնաթիռների մարտական խնդիրը և գործածության նպատակահարմարությունը։ Նշենք, որ ՀՀ տարածքի դեպքում ինքնաթիռը չի կարողանալու զարգացնել գերձայնային արագություն (ձայնի արագությունը՝ 1191 կմ/ժ)։

Ակնհայտ է նաև, որ այս ինքնաթիռների ձեռքբերման դեպքում հակառակորդը պետք է մշակի դրանց դեմ պայքարելու միջոցներ։ Ընդունված է, որ օդուժի դեմ ամենաարդյունավետ պայքարի եղանակը դրանց հարվածելն է գետնի վրա, քանի դեռ անշարժ են։

Մենք գիտենք, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա են բելառուսական «Полонез», իսրայելական «LORA» և թուրքական «SOM» հրթիռային համակարգերը, որոնք ունակ են խոցել Հայաստանի տարածքը ողջ խորությամբ՝ մինչև 300 կմ։  Նշեմ  նաև, որ այս մասին հարցադրում եմ արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, երբ քննարկվում էր այդ ինքնաթիռների ձեռքբերման նպատակահարմարությունը, ինչին ի պատասխան՝ նախարարը հաստատել է, որ մեր բոլոր օդանավակայանները խոցելի են հակառակորդի համար։ Նույնիսկ Google Eearth հավելվածի օգնությամբ հնարավոր է հեշտությամբ գտնել ինքնաթիռների տեղակայման վայրը և խոցել դրանք։

Տե´ս նկարները «Էրեբունի» օդանավակայանից և Գանձակի օդանավակայանից։
Պետք է նկատի ունենալ նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հագեցած է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով։

Այսպիսով, ադրբեջանական ԶՈւ-ն ունակ է թույլ չտալ, որ այդ ինքնաթռիռներն օդ բարձրանան, իսկ օդ բարձրանալու դեպքում՝ խոցել։

Անդրադառնանք նաև ինքնաթիռների գնման ֆինանսական խնդրին․ 4 միավոր «Սու-30 ՍՄ» ձեռք բերելու համար մենք վճարել ենք մոտավորապես 130 մլն ԱՄն դոլար։ Ըստ տակտիկատեխնիկական բնութագրերի՝ յուրաքանչյուր ինքնաթիռի անձանակազմը (մարտական հաշվարկ) բաղկացած է երկու օդաչուից։ Պատերազմական դրության ժամանակ ամեն ինքնաթիռի համար անհրաժեշտ է ունենալ 3 մարտական հաշվարկ։ Այսինքն՝ ընդհանուր մեզ պետք է 24 օդաչու։

Առաջին կարգի օդաչու պատրաստելու համար անհրաժեշտ է, որ մեկ օդաչուն 10 տարի անընդմեջ կատարի տարեկան 100-120 ժամ թռիչք։ Թռիչքային ժամի միջին արժեքը կազմում է մոտավորապես 40 հազար ԱՄՆ դոլար, 5 տարի շահագործելուց հետո անհրաժեշտ է իրականացնել ինքնաթիռների միջին նորոգում, որը մոտավորապես կարժենա ինքնաթիռի գնի մոտավորապես 30-40%-ը, իսկ 10 տարի շահագործելուց հետո անհրաժեշտ կլինի իրականացնել հիմնանորոգում և արդիականացում, որը կկազմի ինքնաթիռի գնի մոտավորապես 50-60%-ը։

Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնաթիռների ձեռքբերման, պահպանման և շահագործման համար 10 տարում մենք կծախսենք ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ տարեկան մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար։

Անհրաժեշտ է անդրադառնալ նաև ինքնաթիռների կիրառման արդյունավետությանը կամ առհասարակ՝ հնարավորություններին։ Ժամանակակից աշխարհում հարվածային ինքնաթիռը հանդիսանում է հետախուզահարվածային համալիրի ընդամենը մի տարրը։ Հետախուզահարվածային համալիրների հետախուզական տարր են հանդիսանում ամերիկյան E-2 «ՀՈԿԱՅ», E-3 «ՍԵՆՏՐԻ», թուրքական  E-7, չինական KJ-2000, ռուսական A-50 և այլ «հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման (AWACS)» ինքնաթիռները (տե´ս ինքնաթիռների լուսանկարները), որոնց գինը տատանվում է 500 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։ Նշված ինքնաթիռերի խնդիրն է հակառակորդի օդային և ցամաքային տարածքի հետախուզությունը և թիրախների հայտնաբերումը, տեղեկատվության փոխանցումը ԶՈւ ղեկավարման կետերին՝ դրանց վրա ուղղելով հարվածային ինքնաթիռները։

Ելնելով այն իրողություններից, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական հնարավորություննները և օդային տարածքների չափերը թույլ չեն տալիս ունենալ հետախուզական նման համակարգեր, որոնք կուղղորդեն հարվածային ինքնաթիռներին՝ պետք է արձանագրել, որ «Սու-30 ՍՄ» կործանիչները հետախուզահարվածային համալիրի մաս չեն և չեն կարող արդյունավետ իրականացնել իրենց առջև դրված խնդիրը, միաժամանակ, հեշտ խոցելի թիրախ են հանդիսանում։

Ամփոփելով, կարող ենք վստահորեն նշել, որ ի սկզբանե պարզ էր՝  «Սու-30 ՍՄ» ինքաթիռների շահագործման ու պահպանման ֆինանսական բեռը ՀՀ պետական բյուջեի վրա կազմում է տարեկան մոտավորապես 90 մլն ԱՄն դոլար, միաժամանակ, դրանք գտնվում են հակառակորդի խոցման տիրույթում, իսկ  լայնածավալ պատերազմական գործողությունների դեպքում կկարողանան իրականացնել խիստ սահմանափակ խնդիրներ, եթե մինչ այդ չխոցվեն հակառակորդի ՀՕՊ ուժերի կողմից։

Եվ ի վերջո, հաշվի առնելով վերոգրյալ բոլոր հանգամանքները՝ ՀՀ օդային տարածքի չափերը, մեր բոլոր օդանավակայանների խոցելիությունը, ինքնաթիռների խիստ սահմանափակ կիրառությունը, շահագործման և պահպանության մեծ ծախսերը, ի սկզբանե ակնհայտ էր, որ մենք չենք կարողանալու կիրառել այդ ինքնաթիռները պատերազմի ժամանակ։

Հետևաբար, դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ Գագիկ Ասլանյանը պիտի պատասխան տան, թե ինչ հաշվարկներով է իրականացվել  «Սու-30 ՍՄ» ինքնաթիռների  ձեռքբերումը, որոնք կիրառելի չէին լինելու պատերազմական դրության ժամանակ, բայց ՀՀ պետական բյուջեի վրա տարեկան ծախսը կազմելու էր  մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար»,-գրել է նա։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]