Թեմաներ
Ուրբաթ 01 / 22 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2021   10:02 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա 01/22/2021   09:55 Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք 01/22/2021   09:47 Վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին «Հրապարակ» 01/22/2021   09:44 Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից 01/22/2021   09:42 Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը «Ժողովուրդ» 01/22/2021   08:24 Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից «Հրապարակ» 01/22/2021   08:17 Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել «Ժողովուրդ» 01/22/2021   08:15 Բարդ թեստ պատգամավորների համար «Հրապարակ» 01/22/2021   08:12 Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ» 01/22/2021   08:08 Փաշինյանը փորձում է բանակցել ընդդիմության հետ․կոալիցիա կազմելու առաջարկներ արվել են ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ԼՀԿ-ին «Հրապարակ» 01/22/2021   00:23 18-ամյա Մխիթարը 11 օրվա զինծառայող էր, երբ հայտնվեց Ջաբրայիլում` պատերազմի թեժ կետում ու զոհվեց. Չհասցրեց նորածին եղբոր անունն ընտրել 01/22/2021   00:01 Նիկոլը Ալիևի քարտուղարուհու հրահանգներն էլ կկատարի հանուն իշխանության. Կարեն Վրթանեսյան 01/21/2021   23:51 Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը, երեւակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան 01/21/2021   23:35 Հայկական հետքը ոչնչացնելուն լծված ադրբեջանցիները կքանդեն նաև Բաքու՞ն, ուր լավագույն շենքերը հայերն են կառուցել 01/21/2021   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/21/2021   22:57 Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան 01/21/2021   22:51 Շուշիի մասին հայտարարությունը՝ Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է. Էլբակյան 01/21/2021   22:40 Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 01/21/2021   22:24 Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ. ՄԻՊ 01/21/2021   21:49 Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը. Էդուարդ Շարմազանով 01/21/2021   21:35 Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են 01/21/2021   21:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարևորել է գերեվարված անձանց անվտանգ վերադարձը 01/21/2021   21:15 Ըստ իս՝ անիմաստ և մանիպուլյատիվ համեմատություն է. Կարեն Վրթանեսյան 01/21/2021   21:02 Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել 01/21/2021   20:55 Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Սոցապ նախարար Մանե Թանդիլյանին 01/21/2021   20:39 Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ 01/21/2021   20:16 Հաղթանակն ու պարտությունը մոտավորապես նույն քանակի մարդկային կորուստներ է ունեցել. Արա Վարդանյան 01/21/2021   20:01 Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս, որ նույն ձևով պահանջի նաև հայկական մյուս շրջանները. պատմաբան 01/21/2021   19:53 Սպանություն՝ Աշտարակում. սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ու սպանել են 19-ամյա երիտասարդի 01/21/2021   19:44 «Ադրբեջանում տոն է՝ այն, թե Շուշին իբր ադրբեջանական հող է, հաստատում է ո´չ ավել, ո´չ պակաս ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը». Ռուբեն Մելքոնյան 01/21/2021   19:34 Իսագուլյանն ունի ապացույց. ձեռքի տակ է ադրբեջանցիներին բաժանված հայկական անձնագրերի օրինակը 01/21/2021   19:13 Ռուսաստանում բենզինի պաշարները պարզվել է՝ վերջին վեց տարվա ընթացքում նվազագույն պաշարներն են 01/21/2021   18:59 Փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը 01/21/2021   18:20 Փաշինյանը Հայաստանի գլխավոր ամբիոնից հայտարարում է փաստեր, որոնք երկար տարիներ եղել են ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերից մեկը. փորձագետ 01/21/2021   18:11 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին 01/21/2021   17:57 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/21/2021   17:50 Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային 01/21/2021   17:48 Մերկելը հայտարարել է՝ Գերմանիան համաճարակի բարդ փուլում է 01/21/2021   17:40 ԲԴԽ կազմում «Իմ քայլը» խմբակցության երկրորդ թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է.պաշտոնական 01/21/2021   17:37 Շուշիի վերաբերյալ վարչապետի հայտարարությունն ակտիվորեն տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցներում․ քաղաքագետ 01/21/2021   17:23 ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին. Զոհրաբյան 01/21/2021   17:21 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել 01/21/2021   17:18 Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ, քննարկել գերիների և պատանդների վերադարձին առնչվող հարցեր 01/21/2021   17:13 Վարչապետի որոշմամբ՝ Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն 01/21/2021   17:10 «Շիշ բռնող» ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսայի կողմից քննիչին ծեծի ենթարկելու գործով կան մեղադրյալներ. Քննիչը տուժող է ճանաչվել 01/21/2021   16:50 Չենք կարողանում հասնել այն իրավիճակին, որ պատգամավորները հասկանան՝ որն է իրենց հոգսը․ Աղասի Ենոքյան 01/21/2021   16:45 Ամատունի Վիրաբյանին ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանը դատարանն անվավեր է ճանաչվել, նա կվերականգնվի պաշտոնում 01/21/2021   16:43 Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անհայտ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ն այն հայտարարել է. Միքայել Մինասյան 01/21/2021   16:35 Նիկոլ Փաշինյանը հենց այնպես «զուտ փողոցից» չի եկել. նման մարդկանց փնտրում էին. Ալավերդյան 01/21/2021   16:30 Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում իր երեք ամիս առաջ ընդունած որոշումը
01/20/2021   22:01 Ռուսաստանը հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախում արգելված կասետային զինամթերքի օգտագործումը 01/20/2021   20:25 Շուշին ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն,հիմա դուք դա համարու՞մ եք հայկական. Փաշինյան 01/20/2021   16:31 340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում․ politik.am 01/21/2021   08:24 Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա «Հրապարակ» 01/21/2021   19:44 «Ադրբեջանում տոն է՝ այն, թե Շուշին իբր ադրբեջանական հող է, հաստատում է ո´չ ավել, ո´չ պակաս ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը». Ռուբեն Մելքոնյան 01/21/2021   19:53 Սպանություն՝ Աշտարակում. սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ու սպանել են 19-ամյա երիտասարդի 01/21/2021   16:43 Մինչ Ավինյանը փորձում էր թաքցնել անհայտ կորածների թիվը, ՌԴ ՊՆ-ն այն հայտարարել է. Միքայել Մինասյան 01/21/2021   19:34 Իսագուլյանն ունի ապացույց. ձեռքի տակ է ադրբեջանցիներին բաժանված հայկական անձնագրերի օրինակը 01/21/2021   20:01 Վարդենիսում, Երևանում էլ են շատ ադրբեջանցիներ ապրել. Փաշինյանը թշնամու ջրաղացին ջուր է լցնում և նրան ուղղություն տալիս, որ նույն ձևով պահանջի նաև հայկական մյուս շրջանները. պատմաբան 01/21/2021   14:26 Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է․ Yerevan Today 01/21/2021   10:49 Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել եւ հարցնել նիստը նախագահող Արարատ «Օմեգա» Միրզոյանից. «Մեծարգո պարոն ԱԺ նախագահ, Դուք գործակա՞լ եք». Միքայել Մինասյան 01/21/2021   12:41 1925 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին. Հատուկ Փաշինյանի համար 01/21/2021   10:11 Զրահաբաճկոնով ԱԺ ժամանած գերագույն վախկոտ, գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել. Սեյրան Օհանյանը` Նիկոլ Փաշինյանին 01/21/2021   16:30 Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում իր երեք ամիս առաջ ընդունած որոշումը 01/21/2021   16:18 98 տարեկան Ադրբեջանը եկել, դարձել է պետություն, մենք հայտարարում ենք, թե Շուշին ադրբեջանցիներով բնակեցված է եղել, մի օր էլ կասեն հայ ազգ չի եղել, սա դավաճանություն է. Շուշիի նախկին քաղաքապետ 01/20/2021   13:27 Աննա Հակոբյանը Մոսկվա է մեկնել մասնավոր այցով. Քաղաքացիության և տուն ձեռք բերելու հարց չկա. Հրաչյա Հակոբյան 01/20/2021   14:05 Ադրբեջանը, հրավիրվել է G-20 գագաթնաժողովին Իտալիայի կողմից. Նիկոլը, ԱԳՆ-ն լռում են. Միքայել Մինասյան 01/20/2021   13:00 Կեղտոտ խաղեր․ Փաշինյանի բոլոր պարտությունները փորձ է արվում բանակին, զինված ուժերին վերագրել 01/21/2021   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/20/2021   18:06 Ողբերգություն է տեղի ունեցել, հրաժարական տալու եք, թե ոչ. Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Սամվել Բաբայանը նորովի է մտել խաղի մեջ. միացել է նախկինների վրա սլաքներ ուղղելու Փաշինյանական գծին 11/25/2020   11:52  |  ԼՐԱՀՈՍ

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը տարածել է նոր հաղորդագրություն, որով, ըստ էության, Սամվել Բաբայանը փորձել է  նախորդ իշխանությունների ուղղությամբ ուղղորդել Փաշնինյանի դավաճանական գործողությունների հետեւանքով ոչ միայն Արցախի հողերը Ադրբեջանին նվիրելու, այլեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ դնելու պատասխանատվությունը։

Մասնավորապես հրապարակվել է յոթ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գրված նամակը, որտեղ, իբր, զգուշացրել էր, որ հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի ու հայտարարել, թե ունենք 10 ամիս ժամանակ՝ իրադրությունը փրկելու համար։ Նշենք, որ այս նամակից երեք տարի հետո՝ 2016 թվականին, Ադրբեջանը փորձեց «կայծակնային» արագությամբ հասնել արդյունքի ու ջախջախվեց, իսկ Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ միայն հաջողեցին, այլ նաեւ առանց պատերազմի հողեր նվեր ստացան՝ Փաշինյանի ստորագրությամբ։

Իսկ, թե ինչու է հիմա հանկարծ որոշել հրապարակել 7 տարվա վաղեմության նամակը՝ գիտեն թերեւս Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին»։ «Արայիկ Հարությունյանը հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել էր ՌԴ՝ կանխելու իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրել ռուսական կողմից՝ համոզելով, որ ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար»,- գրել էր տելեգրամ ալիքը։

Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

Արցախյան 44-օրյա պատերազմը, ըստ էութայն, հետևանք էր հայկական երկու հանրապետությունների նախկին և ներկա իշխանությունների անգործության կամ էլ գուցե  ճիշտ հակառակը՝ գործունեության: Դեռ երկար ժամանակ հայկական և միջազգային հանրությունը շարունակելու է դատողություններ անել այն մասին, թե ինչու և ինչպես եռակողմ համաձայնությամբ ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը:

Հայկական միջավայրում ետպատերազմյան շրջանում ծավալված հասարակական-քաղաքական գործընթացներն ակամա անհրաժեշտություն առաջացրեցին հրապարակելու 2013 թվականի հունիսին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հղված Սամվել Բաբայանի ՆԱՄԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ, որում վերջինս ներկայացնում է հայկական երկու հանրապետությունների ազգային անվտանգության սպառնալիքները, այդ համատեքստում զինված ուժերում առկա խնդիրները, ինչպես նաև դրանք հաղթահարելու ուղիները: Նամակը կարելի է որակել որպես ռազմական գործչի, փորձագետի վերլուծություն և դրա հիման վրա գծված ճանապարհային քարտեզ, որին պարտավոր էին արձագանքել իշխանությունները և որի անտեսումը հանգեցրեց ներկա իրավիճակին:

Նամակի տեքստը ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության նախագահ

պարոն Սերժ Սարգսյանին

Հարգելի´ Սերժ Ազատի,

Ազգի շահերն ու Հայրենիքի ճակատագիրն են ինձ հարկադրում դիմել Ձեզ սույն ուղերձով: Մեր հարաբերություններն այսօր կապված են միմյանց ներուժի և ծառայությունների թերըմբռնման հետ: Սակայն, գնահատելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության առջև ծառացած սպառնալիքները, մենք պարտավոր ենք մի կողմ թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել միմիայն բարձրագույն ազգային շահերով, հայոց պետության պաշտպանական ներզորության ամրապնդման նկատառումներով:

Վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն ու անցկացվող զորավարժությունները`գալիս եմ այն եզրահանգման, որ ներկայում մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը նշանակալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի:

Իմ կարծիքը հիմնվում է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հագեցվածության մասին գնահատականի վրա: Ղարաբաղյան հակամարտության գոտում ենթադրաբար 2014 թվականի ապրիլ-մայիսին ռազմական գործողությունների վերսկսման անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ`

1.     Ներկայում Ադրբեջանի իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ պահանջելով ստիպել Հայաստանին մինչև 2013թ. վերջը ստորագրել փաստաթուղթ ղարաբաղյան հարցում զիջումների վերաբերյալ` ընդսմին գիտակցելով, որ Երևանը չի կարող համաձայնել առաջարկված «փոխզիջման» տարբերակին:

ԵԱՀԿ շրջանակային փաստաթղթի համապատասխան նախագիծը Ձեզ է փոխանցվել ստորագրման և դրանում հայտարարված սկզբունքների համաձայն բանակցային գործընթացի հետագա շարունակման համար.

2.    2013 թվականին ավարտվում են մի շարք արտասահմանյան պետությունների հետ Ադրբեջանի՝ սպառազինության և մարտական տեխնիկայի գնման ռազմական պայմանագրերի ժամկետները:

3.    Մինչև 2014 թվականի փետրվարը պլանավորվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության բացում` Վրաստանի տարածքով:

4.    Նույն 2014 թվականի փետրվարին Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ կարձակի, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները:

Ըմբռնելով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ (փաստացի 10 ամիս) իրադրությունը փոխելու համար:

Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (ցուցակը կցվում է), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները:

Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի ռազմական պարտության, Արցախում մեր ձեռքբերումների կորստյան, մի քանի հազար նոր փախստաակնների և տնտեսական կոլապսի Հայաստանում:

Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով, ապա մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող քաղաքական զիջումների տարբերակը, որով հնարավոր կլինի խուսափել անիմաստ արյունահեղությունից, անթիվ-անհամար զոհերից, ազգային տնտեսության քայքայումից և ռազմական ամբոջական պարտությունից:  Այսպիսի կարծիքը հիմնավորված է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի օբյեկտիվ գնահատականով, ոչ թե պարտվողական տրամադրություններով:

Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներով տանել 100%-անոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռք բերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը: Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային զորահավաք:

Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել ԼՂՀ Պաշտպանության բանակի հակահարձակմանը:

Ես պատրաստ եմ, Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` հայոց բանակի արդիականացման և ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100%-ով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայությունը կարող է կորցնել իմաստը:

Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն կարիերային աճի անձնական մտահոգությամբ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատանքով և ազգի շահերով: Օբյեկտիվորեն գնահատելով Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակը `կարծում եմ նպատակահարմար է օգտագործել Ձեր` որպես Հայաստանի պետության ղեկավարի հեղինակությունը` համախմբելու հայկական Սփյուռքի և հայկական բիզնես-միջավայրի ֆինանսական ներուժը` վերը նշված խնդիրները լուծելու համար: Հակառակ դեպքում, մեր կողմի պարտությունը հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար կհանգեցնի ֆինանսական և անձնական կորուստների:

Հիշյալ հիմնահարցերի լուծման ձգձգումն ու անվճռականությունը կանդրադառնան ազգային աղետով:

Հուսով եմ և ապավինում եմ ստեղծված իրավիճակի խորության Ձեր ըմբռնմանը և քաղաքական ողջամտությանը»:

Սամվել Բաբայան

26 հունիսի, 2013թ.

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:19 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՍամվել Բաբայանը հանդիպման է եկել վարչապետի հետ. Lurer.com
09:01 17/11/2020  |  ՄամուլԱրայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթացի կեսից Սամվել Բաբայանի թիմը հետ է քաշվել. «Իրատես»
19:20 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՍամվել Բաբայանի կուսակցությունը դադարեցրել է «Ազատ հարենիք-ՔՄԴ»-ի հետ համագործակցության հուշագիրը
04:41 10/11/2020  |  ԼՐԱՀՈՍՇտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը. Սամվել Բաբայան
09:31 24/09/2020  |  ՄամուլԱրկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է «Հրապարակ»
09:06 11/09/2020  |  ՄամուլՍամվել Բաբայանի հայտարարությունն Արցախում անհանգստության ալիք է բարձրացրել. «Փաստ»
09:44 09/09/2020  |  ՄամուլՀայաստանից զանգել են, ու Սամվել Բաբայանի սկանդալային հայտարարությունը հեռացվել է. «Հրապարակ»
09:36 25/08/2020  |  ՄամուլԻնչո՞ւ հենց Սամվել Բաբայանի միջոցով. «Փաստ»
21:29 07/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ
13:00 27/07/2020  |  ԼՐԱՀՈՍՎճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը. Սամվել Բաբայան

Տեսանյութեր

01/21/2021   11:19 Փաշինյանը Պուտինին զեկուցել է ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է գնա արա

Տեսադարան

01/16/2021   11:49 Երևանի մայրամուտը

Մամուլ

Արխիվ

[]