ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ավելի աղքատացող հասարակություն ենք ունենալու, դրամի արժեզրկումը կհանգեցնի էներգակիրների գների բարձրացման. Տնտեսագետ 11/25/2020 21:16 | Տնտեսություն

Դրամի արժեզրկումն անխուսափելի է, սակայն այն պետք է լիներ կառավարելի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով հետպատերազմյան շրջանում արժութային շուկային։
Տնտեսագետի խոսքով մեր արտարժութային շուկայի վրա ազդել են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ տնտեսական ակտիվությունը նվազել է 6.7 տոկոսով, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել տնտեսական ցուցանիշների վրա։ Մասնավորապես նվազել է արտահանումը, առևտրի, ծառայության, շինարարության ոլորտներում է շրջանառության կտրուկ անկում գրանցվել։ Այս ոլորտների բացասական միտումներն ուղղակիորեն ազդել են արտարժույթի շուկայի, տնտեսական ցուցանիշների վրա։ Սուրեն Պարսյանի խոսքով նվազել են նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները. «Այս տարվա 9 ամիսների հաշվարկով շուրջ 70 մլն դոլարի չափով ավելի շատ գումար է գնացել Հայաստանից, քան եկել է։ Այսինքն Հայաստանում ներդրում կատարած օտարերկրյա կազմակերպություններն իրենց գումարը ոչ թե վերաներդրել, այլ ուղղակի Հայաստանից դուրս են հանել, քանի որ չեն վստահել մեր երկրի քաղաքական, տնտեսական կայունությանը»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Վերջինս նկատեց՝ տարածաշրջանի բոլոր երկրներում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Ռուսաստանում արժեզրկվել են ազգային արժույթները, ինչն իր ազդեցությունը պետք է թողներ նաև Հայաստանի արժույթի վրա, հակառակ դեպքում հայկական ապրանքները կթանկանային. «Այս տարվա ընթացքում արդեն զգացվում էր այդ բացասական ազդեցությունը։ Քանի որ մեր դրամը կայուն էր մնացել և փոխարժեքով պայմանավորված՝ Ռուսաստանում, Վրաստանում մեր ապրանքներն ավելի էին թանկացել»,-նշեց տնտեսագետը։
Ըստ Սուրեն Պարսյանի՝ դրամի արժեզրկումը բացասական հետևանքներ է առաջացնելու, մասնավորապես գների թանկացում, հատկապես ներկրվող ապրանքների մասով։ Տնտեսագետը գտնում է, որ կառավարությունը պետք է համապատասխան քայլեր մշակեր և 2021 թվականի պետբյուջեում նախատեսեր որոշակի ծախսեր և միջոցառումներ, որոնք թույլ կտային մեղմել կամ վերացնել այդ գնաճային ճնշումները, մասնավորապես վերանայվեին գնաճի տեմպի չափով վերանայվեին թոշակները, աշխատավարձերը կամ խրախուսվեր տեղական արտադրությունը. «Ունենք իրավիճակ, որ մարդկանց եկամուտները ճգնաժամով պայմանավորված նույնն են մնում կամ նույնիսկ կտրուկ նվազում, մինչդեռ ապրանքների գները կտրուկ աճում են։ Այս պայմաններում մարդկանց կենսամակարդակը զգալի անկում է գրանցում։ Մենք ավելի աղքատացող հասարակություն ենք ունենալու»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Դրամի արժեզրկումը վտանգավոր է նաև էներգակիրների թանկացման առումով։ Հայաստանն էներգակիրներից աղքատ երկիր է, հիմնականում ներկրում է այն, հետևաբար դրամի արժեզրկումը կհանգեցնի էներգակիրների գների բարձրացման։ Տնտեսագետի կարծիքով հատկապես մտահոգիչ է բնական գազի հնարավոր բարձրացումը. «Քանի որ Ռուսաստանից գազը գնում ենք դոլարով, այնուհետև բնակիչներին վաճառում դրամով և փոխարժեքի հաշվարկի մեջ օրինակ դրված է 490 դրամ, երբ դառնա 530-540 դրամ, բնականաբար Գազպրոմը դիմելու է վերահաշվարկի համար։ Դա կանխելու համար պետք է ռուսական կողմի հետ բանակցություններ սկսենք, որ հունվարի 1-ից սահմանի վրա նվազեցվի գազի գինը, որը թույլ կտա գոնե պահպանել այս տարվա սակագները։ Սրանք քայլեր են, որոնք պետք է արվեին գործող իշխանության կողմից, հատկապես տնտեսական բլոկի ներկայացուցիչների կողմից, որոնք ուղղակի անգործությանն էին մատնված»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Անդրադառնալով հարցին՝ ինչպես կարող ենք արտարժութային շուկայում կայունություն ապահովել, տնտեսագետը նկատեց՝ նախ պետք է մեր ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործենք, այդ թվում փոխենք հարկային քաղաքականությունը՝ անցնելով պրոգրեսիվ համակարգի. «Այն թույլ կտա շատից շատ, քչից քիչ սկզբունքի համաձայն լրացուցիչ գումարներ գեներացնել պետբյուջե և ավելացնել մեր հարկային մուտքերը։ Բացի այդ պետք է նաև կրճատել բոլոր ոչ հասցեական և անարդյունավետ ծախսերը։ Այս իրավիճակում կարևոր եմ համարում սառեցնել պարտադիր կուտակային վճարների վճարումները, որ տարեկան կազմում է 70մլրդ դրամ»,-նշեց տնտեսագետը։
Վերջինս ընդգծեց՝ մենք չունենք համակարգված ֆինանսական, տնտեսական քաղաքականություն, և այս ամենն ավելի ցայտուն է երևում հատկապես ճգնաժամային իրավիճակում. «Սա ևս մեկ անգամ փաստում է, որ վերջին տասնամյակների ընթացքում վարվող ծայրահեղ լիբերալ տնտեսական քաղաքականությունն իրեն սպառել է։ Պետք է հրաժարվել դրանից, անցնել նոր տնտեսական, ֆինասական քաղաքականության մոդելի և նոր կադրերով»։
Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրաժարականին, ապա Սուրեն Պարսյանի կարծիքով նախարարի լինել կամ չլինելն էական ազդեցություն չի թողնի մեր տնտեսության, տնտեսական ցուցանիշների կամ կազմակերպությունների ֆինանսական վիճակի վրա. «Ինչպես վարչապետն էր անցած տարի նշում Հայաստանի տնտեսական գործունեությունը կամ տնտեսական ցուցանիշները տեղի են ունենում ի հեճուկս կառավարության և նախարարների։ Նրանք իրենց կաբինետներում նստած անհաղորդ էին տնտեսական խնդիրների հետ, ուղղակի զբաղված են իրենց ընթացիկ փաստաթղթային աշխատանքով»,-ամփոփեց Սուրեն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/24/2021 18:13 Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի գործարքը. Ավետիք Իշխանյան
- 01/24/2021 17:37 Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ. Հովհաննես Ավետիսյան
- 01/24/2021 12:54 Կայսրություննների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը. Անդրանիկ Թևանյան
- 01/24/2021 12:22 Եռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2021 18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր
- 01/24/2021 11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել
- 01/24/2021 11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է
- 01/24/2021 10:53 ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները