Թեմաներ
Կիրակի 01 / 24 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2021   20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան 01/24/2021   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է 01/24/2021   19:39 Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ 01/24/2021   19:31 Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան 01/24/2021   18:50 Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը․ Շարմազանով 01/24/2021   18:42 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 491 հիվանդ է մահացել 01/24/2021   18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր 01/24/2021   18:13 Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի գործարքը. Ավետիք Իշխանյան 01/24/2021   17:49 Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը 01/24/2021   17:37 Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ. Հովհաննես Ավետիսյան 01/24/2021   17:13 Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության. Մինասյան 01/24/2021   16:57 Եվս մեկ երկիր հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կիրառմանը 01/24/2021   16:23 «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել Ոստիկանության Կենտրոնի բաժնից 01/24/2021   16:13 Ամերիկյան հետախուզությանը բռնել են իրենց քաղաքացիների մասին տվյալների բազաների գնման գործում 01/24/2021   15:52 Իսրայելում կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամմ են հայտնաբերել 01/24/2021   15:30 Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում և Արարատի մարզում ջրանջատում կլինի 01/24/2021   15:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 01/24/2021   14:54 Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր 01/24/2021   14:49 Ավտոերթին մասնակցելու համար բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը 01/24/2021   14:37 Ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում ավտոերթին մասնակցող մեքենաները․ Հայկ Մամիջանյան 01/24/2021   14:28 Ֆրանսիան պատրաստվում է թվով երրորդ կարանտինը մտցնել 01/24/2021   14:18 Մայրաքաղաքի գլխավոր հրապարակ տանող ճանապարհը փակ էր ավտոերթ իրականացնողների համար․ Փոխոստիկանապետի հետ բանակցելուց հետո ճանապարհները բացվեցին 01/24/2021   13:55 Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձուն գյուղում 01/24/2021   13:40 Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ 01/24/2021   13:22 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների 01/24/2021   13:13 Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին 01/24/2021   12:54 Կայսրություննների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը. Անդրանիկ Թևանյան 01/24/2021   12:37 Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու 01/24/2021   12:29 Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում 01/24/2021   12:22 Եռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան 01/24/2021   11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել 01/24/2021   11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է 01/24/2021   11:08 50 658 փախստական է վերադարձել Արցախ 01/24/2021   11:00 Հաստատվել է կորոնավիրուսով վարակվման 127 դեպք. 9 մարդ մահացել է 01/24/2021   10:53 ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած 01/24/2021   10:38 Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը. Մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾ 01/24/2021   10:28 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 01/23/2021   23:59 Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել. Կորած զինծառայողի հորեղբայր 01/23/2021   23:10 Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական 01/23/2021   22:29 Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում AntiFake.am 01/23/2021   22:00 Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մեքենան 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 1 վիրավոր 01/23/2021   21:20 Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ 01/23/2021   21:10 Կարծում եմ, որ Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ նավալնիի ձեռամբ. Արփինե Հովհաննիսյան 01/23/2021   20:20 Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է 01/23/2021   20:09 Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում 01/23/2021   19:53 Ազոխ եւ Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը. Հադրութի վարչակազմի ղեկավար news.am 01/23/2021   19:36 Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում 01/23/2021   17:57 Աշխատուժի պակաս է զգացվում.Ստեփանակերտի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում ակնկալում է քաղաքացիների օգնությունը 01/23/2021   17:50 Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան 01/23/2021   17:44 Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ
01/22/2021   21:05 Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել 01/23/2021   20:20 Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է 01/23/2021   12:21 Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.am 01/23/2021   14:59 Իշխանության նոր նախագծով փորձ է արվում իրավապահ համակարգն «իրենց բռունցքի մեջ կուտակել», որ իրենց կատարած հանցագործությունները կարողանան արդարացնել. Թաթուլ Պետրոսյան 01/22/2021   21:25 Հայաստանի վարչապետը շարունակում է խաղալ եւ խաբել Կրեմլին եւ անձամբ Պուտինին 01/23/2021   13:11 Փաշինյանը պատրաստվում է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Միքայել Մինասյան 01/23/2021   12:52 «Նիկոլ Փաշինյանի՝ հայերին ատելու բոլոր պատճառները պետք է փնտրել նրա դառն ու դաժան մանկության տարիներում». հոգեբան Կարինե Նալչաջյան 01/23/2021   19:53 Ազոխ եւ Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը. Հադրութի վարչակազմի ղեկավար news.am 01/23/2021   16:22 Միայն մեկ կուսակցություն է ազնվորեն պայքարում․ Վազգեն Մանուկյանը մենակ է մնացել․ Շիրինյան 01/23/2021   21:20 Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ 01/23/2021   14:17 Երեւանում 29-ամյա երիտասարդին կրակահերթով սպանել են՝ մեջքով կանգնելու համար 01/23/2021   17:20 Նիկոլ, կանգնի պարզ ասա՝ ով չի թույլ տալիս, որ դու հրաժարական տաս. Նազարյան 01/23/2021   17:50 Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան 01/24/2021   12:37 Տարածաշրջանում պատերազմի բռնկման ցանկացած սցենարով Հայաստանն ակտիվ թատերաբեմ է լինելու. Խուսափել մեզ չի հաջողվելու 01/23/2021   13:17 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամրապնդվելու է` պետականության հաշվին 01/23/2021   12:32 Դավաճան Նիկոլը "կարմիր" տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ). քաղաքագետ 01/22/2021   20:33 «Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, նա չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները». Դավիթ Շահնազարյան. 168.am 01/23/2021   22:29 Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում AntiFake.am 01/23/2021   14:32 Հնարավոր է հարձակում ՀՀ-ի վրա. Ռուբեն Մելքոնյան 01/23/2021   15:54 Թշնամին, մեզ հետ հայերեն խոսելով, բաժանելով սև ու սպիտակների, դրեց մեր պարտության հիմքը․ Հովհաննիսյան

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք խոշտանգվել են, դաժան վերաբերմունքի արժանացել կան սպանվածներ. դատախազություն 11/25/2020   14:52  |  Քրեական խրոնիկոն

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին: Մասնավորապես, խախտվել է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության 44-րդ, 45-րդ, 47-րդ հոդվածների, 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ մասի, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը, այն է՝ առկա են տվյալներ Ադրբեջանի զինված ուժերի մոտ գտնվող և վերոնշյալ կոնվենցիաներով պաշտպանության իրավունք ունեցող ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմզաթիվ դեպքերի մասին:Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Մասնավորապես՝

2020թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին և հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են և նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում:

Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին և իր կամքին հակառակ տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:

Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց Ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին,  կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաև պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ոտքը դնելով տանկի վրա վիրավոր ընկած ռազմագերու գլխին, ստիպել է ադրբեջաներեն հնչեցնել «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» արտահայտությունը:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված մեկ այլ տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գերեվարել են երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947 թվականին ծնված Բ.Հ.-ին և Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Յ.Ա.-ին, իսկ հաջորդող տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով կրակոցներ արձակելով սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հիշյալ երկու անձանց:

2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցիալական ցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են և ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին:


2020թ. հոկտեմբերի 16-ին առավոտյան Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ներխուժել են Հադրութ քաղաքի բնակչուհի Ժ.Բ.-ի բնակարան և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերից քարշ տալով, իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան և բացահայտ առևանգելու եղանակով տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու: Բռնություն գործադրելու եղանակով շուրջ 12 օր պահելուց հետո՝ հոկտեմբերի 28-ին Կարմիր Խաչի միջոցով նրան հանձնել են ՀՀ-ին:

«Hraparak.am» էլեկտրոնային կայքում առկա տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հարվածներ են հասցրել թվով 3 ռազմագերիներին:


Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման և քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:

Արդեն իսկ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով ՀՀ դատախազությունը, ինչպես նաև քրեական գործի վարույթն իրականցնող մարմինը մշտական կապի և գործակցության մեջ են նաև ռազմագերիների և գերության մեջ գտնվող ՀՀ և ԱՀ քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ:

 
 

 


 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:52 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍՇուշիում գերեվարված 80-ամյա Ջոնիկ Թևոսյանին Ադրբեջանում անվանել են «Խոջալուի դահիճ»
10:26 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ գերեվարված զինվորների վերաբերյալ տեսանյութերի տարածումից
15:45 23/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում և Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին, քաղաքացիական անձանց
13:51 23/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արտակ Զեյնալյանը հրապարակել է գերության մեջ հայտնված 17 անձի անուն
11:31 21/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի
13:30 12/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աջակցել գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին
19:03 05/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան պլանավորված է եղել դեռեւս օգոստոս ամսին. Վարդանյան
18:23 05/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայկական կողմին հանձնված 29 զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել. Վարդանյան
17:59 05/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այս պահին 21 հայ ռազմագերու վերաբերյալ հաստատված տվյալներ կան. Վարդանյան
20:37 02/11/2020  |  Քրեական խրոնիկոնԵրևանի բնակիչը ներկայացել է ԱԱԾ պաշտոնյա՝ խոստանալով զբաղվել անհետ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով․ ԱԱԾ

Արխիվ

[]