ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանը միանգամայն վերջացած մարդ և քաղաքական գործիչ է, ով այլևս իր փրկությունը գտնում է միայն ամենօրյա խումհարներում».Լևոն Ջավախյան 11/25/2020 16:53 | ԼՐԱՀՈՍ

«Հիմա արդեն Արցախի անվտանգության միակ երաշխավորն, ավաղ, այլևս Հայկական բանակը չէ, այլ Ռուսաստանը։ Հետևաբար, որքան որ հարմար կգտնի ռուսական շահն, այնքան էլ կերաշխավորի Արցախից մնացած այս փոքրածավալ կրճոնի գոյությունը,- ասում է գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում վերլուծելով հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի տարածքային անվտագության թեման և հավելում, -դաշնակցական Լիլիթ Գալստյանը շատ լավ էր նկարագրել այս ամենի հեղինակի՝ Նիկոլ Փաշինյանի ներկա հոգեվիճակը՝ վիզը ծուռ, ձայնը նստած, տխրամած դեմքով, խեղճ ու անվստահ... Նման վիճակում գտնվող վարչապետը այլևս ի զորու չէ պետական նշանակության հարցեր լուծել։ Նրա այդօրինակ կերպարը, թերևս, ձեռք տա Ռուսաստանին, ով այլևս գործ ունի, փաստորեն, քաղաքական դիակի հետ, ով ոչնչով ի զորու չէ ռուսական կայսրեպաշտական նկրտումներին»։
Հարցին՝ ի՞նչ հրատապ քայլեր է պետք ձեռք առնել այսպիսի իրավիճակում առավել ցավալի և մեծ կորուստներ կամ նույնիսկ՝ պետականության կորուստ չունենալու համար, գրող, հրապարակախոսը պատասխանում է՝ պետք է գտնել, թերևս, կրկին ռուսահպատակ հայ պետական գործչի, ով կընդունի վարչապետական պոստը և ի վիճակի կլինի փրկել դեռևս պետական կարևորություն ունեցող գործոններ, որոնք իսպառ կորսված չեն. «Այս ասելով նկատի ունեմ առաջին հերթին՝ Ադրբեջանին Մեղրու վրայով խայտառակ ճանապարհի տրամադրման խոչընդոտմանը կամ Սյունիքի վրա Դամոկլյան սրի նման կախված թուրքական վտանգը։ Դա կարող է կանխել միայն չկոտրված մարդը։ Նիկոլ Փաշինյանը միանգամայն վերջացած մարդ և քաղաքական գործիչ է, ով այլևս իր փրկությունը գտնում է միայն ամենօրյա խումհարներում ։
Դա թերևս թեթևացնում է իր անձնական բեռը, սակայն ավելի ու ավելի է ծանրացնում մեր խարխուլ պետականության բեռը։ Պետությունն այսօր առաջ է շարժվում ինքնահոսի սկզբունքով, այն այլևս դուրս է վարչապետի վերահսկողությունից։ Ակնհայտորեն երկրի ներսում կառավարման ճգնաժամ է, իսկ պերմանենտ նախարարափոփոխություններ չեն կարող լուծել այս խնդիրը։ Օրվա հրամայական է դարձել՝ խեղճ ու անօգնական վարչապետի հրաժարականը»։
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը, սակայն շարունակում է լավատես մնալ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է առաջ գնալ, իսկ առաջ գնալու համար առաջ գնալու տեղ է պետք, ասում է բանախոսը «Փաստինֆո»-ի հետ զրույցում և հավելում.« Ներկա կառավարությունը՝ Նիկոլի գլխավորությամբ խցանում է ելք տանող բոլոր ճանապարհները։ Նոր ուժեր են պետք, որոնց նկատմամբ ժողովուրդը կոմպրոմատներ չունի և, որոնց քաղաքական հասունությանը կհավատա ազգայի սերուցքը։ Անհրաժեշտ է արագ կերպով ստեղծել արժանավորների իշխանություն, մերիտոկրատիայ, որոնք զերծ կլինեն դեմոկրատական խաբկանքից և արևմտյան ազատամտական հռետորաբանությունից ու հորջորջումներից։ Լինելով ռուսական ազդեցության ոլորտում և ունենալով Ռուսաստանի անվերապահ աջակցությունը, նրանք պետք է կարողանան դնել ազգային ամուր պետականություն ունեցող երկրի երկաթյա հիմքերը: Ռուսաստանի շահը պետք է որ հետապնդի Կովկասի հարավում ունենալ ռազմական հզոր դաշնակից՝ ուժեղ Հայաստան։
Դրա համար Ռուսաստանի հետ անդուլ աշխատանք պետք է տարվի՝ հարավային Կովկասում, հանձինս Հայաստանի, Իսրայելի նման ռազմական հզոր պոտենցիալով Հայաստանի ստեղծում ապահովելու համար: Սրան հասնելու համար, անշուշտ, պետք է վայելել Ռուսաստանի անվերապահ վստահությունը, ոչ թե կրկին ստեղծել սորոսական մի բաստիոն, այս անգամ արդեն նախկինի ավերակների վրա։ Մեր ունեցած դառը փորձը պետք է, որ մեզ սովորեցրած և դաստիարակած լինի։ Բոլոր գունավոր հեղափոխություններ ապրած երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը այդ պայքարից դուրս եկան բզկտված և տանուլ տված։ Ռուսական խաղաղապահ զորքերն այլևս հանգրվանել են Հարավային Կովկասում։
Հետևաբար, հանուն իր ռեգիոնալ և քաղաքական շահի, Ռուսաստանը կրկին փրկության օղակ կլինի հայ ժողովրդի համար։ Մեզ մնում է այլևս չուտել արևմտյան կուտը և մեր պետականության ամրապնդման շահը ոչ մի պարագայում բաց չթողնել մեր ձեռքից։ Այո, հանձինս Հարավային Կովկասում Հայաստանի ռազմականապես հզոր նոր պետականության ստեղծման՝ ի հեճուկս Թուրքիայի և ի հզորացումն Հայոց գալիք ապագայի…»,- եզրափակում է զրույցը գրող Լևոն Ջավախյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/15/2021 10:14 Ազգային ժողովում թեժ է լինելու. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 01/15/2021 10:10 Արթուր Դավթյանին չի հաջողվել Մոսկվայում երկու հարց լուծել. ինչպես վերադարձավ ձեռնունայն. «Ժողովուրդ»
- 01/15/2021 09:58 Դեղատներում վերահսկողությունից դուրս վիճակ է. ինչու են դեղերը թանկացել. «Ժողովուրդ»
- 01/15/2021 09:55 Առաջիկայում պաշտոնից կազատվի Արսեն Թորոսյանը. Նա դիմումն արդեն գրել է. «Հրապարակ»
- 01/15/2021 09:50 Ինչ են խոսել Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը. ՀՀ վարչապետը խոստում է տվել «Ժողովուրդ»
- 01/15/2021 08:46 Ավելի կոշտ ակցիաներ կլինեն Վազգեն Մանուկյանը կայցելի մարզեր․ «Հրապարակ»
- 01/15/2021 08:26 Հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից եւ բանակից ոչինչ չհասկացող անձանցով, «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/15/2021 18:01 Էդգար Էլբակյան. Մենք հաղթանակի ղադրը չիմացանք, ու Աստված մեզ հանեց մեր ավետյաց երկրից
- 01/15/2021 17:21 Վստահաբար չեք մարսելու, չենք թողնելու մարսեք. Կոչուբաև
- 01/15/2021 17:18 Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է. Վարդևանյանը՝ «Այբ»-ի գործի մասին
- 01/15/2021 16:49 Նման դատավորների առկայությունը կարճաժամկետ հաջողություն է ապահովելու Նիկոլի համար. փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2021 13:20 Ուշի գյուղի տարածքում 56-ամյա կնոջը միանգամից երկու մեքենա վրաերթի է ենթարկել. Նա մահացել է
- 01/15/2021 10:31 Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 34 մարդ է մահացել
- 01/14/2021 21:25 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
- 01/14/2021 20:36 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
- 10/11/2020 01:16 Քիմ Քարդաշյանը 1 միլոն դոլար նվիրաբերեց Արցախին
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները