ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդը արժեք չէ, զինվորն արժեք չէ, հողն արժեք չէ․․․ 11/25/2020 17:10 | Վերլուծություններ
Հայ ժողովրդի զգալի հատված՝ շինականից ու հողի աշխատավորից սկսած, իր ապրուստը պարզ առևտորի միջոցով հոգացողը, իրենց մտավորական համարողները՝ հումանիտար և ֆունդամենտալ գիտությունների մեջ, և մյուսների կողմից երևելի մտավորական համարվողները, բոլորը, բոլորը, ովքեր խաբվել են 2․5 տարի առաջ իրենց առջև «սիրտն ու հոգին» բաց անող և հրապարակում կանգնածներին ոսկե սարեր և արդարություն խոստացող ոչ սովորական ստահակից, պիտի այսօր մեղավոր զգան մեր վիճակի համար։ Բայց նրանց մեջ դեռ կան համառորեն նույն՝ նիկոլակռապաշտական գիծը տանողներ․․․
Իրենք, վերևում թվարկվածներն են մեր այսօրվա վիճակի մեղավորը, հենց իրենք, այլ ոչ թե՝ նախկինները, քանի որ նախկինները նախկին էին արդեն, առանց արյունահեղության, առանց ժողովրդի գլխից մի մազ պակասեցնելու 2018-ի ապրիլին հեռացան։ Նիկոլ եք ուզու՞մ, ստացե՛ք։
Ստացան, սիրեցին ու փարեցին, որքան սա ատեց իրենց և ատելության դոզան ավելացրեց, ընկերներ և ընտանիքներ բաժանեց, սևեր և սպիտակներ հորինեց՝ կարմիր կխմերների դաժան առաջնորդ Պոլ-Պոտի հանգույն, ամբոխային մտածողությանը գերի ժողովուրդը, ավելի ու ավելի հիվանդագին ու կռապաշտորեն սիրեց։ Հետո այդ ժողովրդից անհամար կոտորակված, կրկնօրինակ ֆեյքեր բուծեցին ու նետեցին մարտադաշտ։ Ի դեպ, Պոլ Պոտին էլ անցավ՝ հող ու հայրենիք թշնամուն նվիրեց․․․
Իրատեսության իսպառ բացակայությամբ, ինքնապահպանական բնազդները կորցրած ժողովուրդ, ե՞րբ ես հասկանալու, որ քո իսկ ձեռքով ես քո վերջը տալիս․․․։
Կուռքը իր ընտանիքի և իր շրջապատի բարեկեցությունն էր ապահովում, կռապաշտները նայում և ուրախանում էին՝ մերն է, մեզնից մեկն է, արժանի է․․․Իսկ նա, պարզվում է՝ հրապարակում իրեն իշխանության բերողներին երբ ճնշելու ու սաստելու կարիք էր ունենում, հոնքն էլ չթարթելով կարող էր ասել՝ պատժեք, ուզում եմ արյան գետեր տեսնել․․․
Կուռքը ընտրական օրենսգիրք էր խոստացել փոխել, բայց քանի որ դա իրեն ձեռնտու չէր, առանց դրա արագ-արագ խորհրդարանական ընտրության գնաց՝ ստեղծելով սեփական՝ 88 կռապաշտների բանակը և նրանց որպես բազմեցնելով ԱԺ աթոռներին, որոնք մինչ օրս՝ պլյուս-մինուս 1-2 հոգի, պաշտում են իրենց ռասպուտինին։ Աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, կուռքն իր կռապաշտ -ժողովրդին գյուղ առ գյուղ ընկած՝ քարոզում էր, թե՝ նրանց դժբախտության հեղինակը Սահմանադրական դատարանն է։ ՈՒ վիրուս էր տարածում գյուղ առ գյուղ․․․
Կուռքը հարձակվում էր դատական համակարգի վրա, կռապաշտները հրճվում էին, հարձակվում էր եկեղեցու վրա՝ կռապաշտները հրճվում էին, ոտնակոխ էր անում հայ ընտանիքն ու ընտանեկան ավանդույթները, կռապաշտները հրճվում էին, արդարացնում, հետո՝ հերթը հասավ հայոց լեզվին, հայոց պատմությանն ու հայ գրականությանը, պատմության կեղծարարությունն արդեն մի քանի տարի առաջ էին սկսել, գրականությունը հայ չպիտի լիներ, քանի որ հայն ո՞վ էր, որ առանձին գրականություն ունենար․․․ Պատմությունը դրվագ առ դրվագ թուրքերին էր հարմարեցվել և ադրբեջանցիներին։ Նախ՝ պատմությունն էին կեղծել անհայրենիքները, հետո՝ իրենց կեղծիքը իրականություն դարձրին։
Եվ ուզում էին դարձնել զինվորի ձեռամբ, «պատիվ ունեմ»-ը՝ կենսակերպ դարձրած սպաների ձեռամբ։ Բայց զինվորն ու սպան կռվում էին, դավաճանները՝ վերից վար իրենց սև գործն էին անում՝ որտեղ պետք էր նահանջել, հարձակման և առաջ գնալու հրաման էր տրվում, որտեղ հահարձակումն էր անխուսափելի, նահանջելու հրաման էր տրվում։
Եվ զինվորները բաց, տափաստանային հատվածներում առանց կասկա և զրահաբաճկոն, հնձվում էին անօդաչուների հարվածներից։ Մարդը արժեք չէր, զինվորն արժեք չէր, սպան արժեք չէր։ Հողն արժեք չէր, Շուշին դժգույն էր ու դժբախտ՝ արժեք չէր, Արցախն արժեք չէր․․․Հայաստանն էլ՝ արժեք չէ։ Վկա՝ մեր այսօրը, Հայաստանի հարավային սահմանի վրա թշնամու կուտակումները։ Մեծ վտանգը դեռ առջևում է, քանի դեռ ամենամեծ վտանգը՝ աթոռին կպած է։
Ով, ով՝ ինքը հո գիտի, որ ի սկզբանե Հայաստանին, Արցախին ու հայությանը դավաճանել է։ Հոգով, սրտով, մտքով և ուղնուծուծով։ Ինքը գիտի, իսկ կռապաշտների, աղանդավորների մի զանգված կա՝ կոտորակված ֆեյքերով հանդերձ, որ դեռ արդարացնում է, արդարացումներ հորինում։
Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է ասել. «Իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել»։
Այլընտրանք միշտ կա, միշտ․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ