Թեմաներ
Հինգշաբթի 08 / 11 / 2022
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/11/2022   00:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 08/10/2022   23:55 Ձեռագիրը նույնն էր, կատարումը` պրոֆեսիոնալ. ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ 08/10/2022   23:42 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը 08/10/2022   23:31 Ծառերն ապօրինի հատել էր անտառապահը. ոստիկանության բացահայտումը 08/10/2022   23:19 ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է «ծանր հետեւանքներով» 08/10/2022   23:06 Մինչև չլինի գրավոր եռակողմ փաստաթուղթ, որ միջանցքը տեղափոխվում է նոր կառուցված ճանապարհի շուրջ, իշխանությունները պարտավոր են ատամներով պահել Աղավնոն ու Բերձորը․ Գալստյան 08/10/2022   22:50 Մեր սերունդը իրավունք չունի մսխելու այդ ձեռքբերումը, զիջելու այն և մատնելու անտերության․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը 08/10/2022   22:37 Ալիևը խնդիր է դրել, որ Հայաստան վերադառնան այն ադրբեջանցիները, որոնք 88-ից հետո լքել են իրենց բնակավայրերն ու տները․ Ալավերդյան (տեսանյութ) 08/10/2022   22:22 Ինչու՞ եք հեռացնում խաչքարերը․ Ալվինա Աղաբաբյան 08/10/2022   22:03 Փելոսին հայտնել է Թայվան իր այցի նպատակը 08/10/2022   21:49 Թբիլիսահայ օպերային երգչուհի Անի Ղուշչյանը եվրոպական բեմերում 08/10/2022   21:38 Հայոց պատմության ամոթի և խարանի այս ժամանակը․․․ 08/10/2022   21:24 Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել 08/10/2022   21:13 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08/10/2022   21:00 Մեկ բան չեմ հասկանում. ինչու՞ են Արցախի իշխանություններն ակտիվ այս գործընթացում․ Ղազինյան 08/10/2022   20:49 Գիգզայի նախկին ընկերուհին հայտարարել է, որ եղել է «նրա ցանկությունների ստրկուհին» 08/10/2022   20:34 Սննդաբանը պատմել է, թե ում չի կարելի սունկ ուտել 08/10/2022   20:20 «Լեքսուսի» 49-ամյա վարորդը մահացել է 08/10/2022   20:11 Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 08/10/2022   19:55 Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր 08/10/2022   19:40 Հնդկաստանը հրաժարվում է դոլարից՝ ռուսական վառելիք գնելիս. Reuters 08/10/2022   19:25 Գյումրիում կանցկացվի ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» համերգը 08/10/2022   19:12 Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան 08/10/2022   19:02 Թրամփը հրաժարվել է պատասխանել Նյու Յորքի գլխավոր դատախազի հարցերին 08/10/2022   18:47 Արցախի նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների 08/10/2022   18:43 ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայը հացադուլի մեջ է.նրան պահում են բարձր անվտանգային գոտում 08/10/2022   18:40 Թուրքիայի նպատակն է Հայաստանին ամբողջությամբ զրկել էներգետիկ անկախությունից, դրա համար էլ ատոմակայանի փակման պահանջ է ներկայացնում.Հայկ Նահապետյան 08/10/2022   18:34 Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 08/10/2022   18:30 «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար. դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է 08/10/2022   18:25 Հունիսի 3–ի գործով կալանավորված ազատամարտիկ Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել 08/10/2022   18:22 Թուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրել 08/10/2022   18:17 Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ. Զոհրաբյան 08/10/2022   17:54 Քաշաթաղից տարհանվում են հուշարձանները 08/10/2022   17:49 Հայաստանի շախմատի հավաքականի անդամները ժամանեցին Հայաստան. նրանց դիմավորեցին ծափողջույններով 08/10/2022   17:44 Երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 08/10/2022   17:30 Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով.ՊՆ 08/10/2022   17:22 Հրամանատարական հավաքներ 08/10/2022   17:16 Ձեռագիրը նույնն էր, կատարումը` պրոֆեսիոնալ. ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ 08/10/2022   17:09 ՀՀԿ-ի տարածած հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին 08/10/2022   17:02 Սա դատավարություն է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ավետիք Չալաբյանի». Չալաբյան 08/10/2022   16:36 Հայաստան են ժամանում Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնները.ուղիղ 08/10/2022   16:28 Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ 08/10/2022   15:55 Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ, ու կգան այստեղ որոշում ընդունող մարդիկ կամ նրանց ներկայացուցիչներն այլ տեղերից․ Գեղամ Բաղդասարյան 08/10/2022   15:51 Մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ, թող գնան և իշխանափոխություն անեն.Վահե Հակոբյան 08/10/2022   15:37 Հայաստանը կառուցողական մոտեցումներ ունի եռակողմ հայտարարության իրականացման առումով.Բայրամով 08/10/2022   15:35 ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված է. զոհված զինծառայողների ծնողները մտել են նախարարության ընդունարան 08/10/2022   15:26 Արցախը ՀՀ-ից օտարվում է ՀՀ-ի և Արցախի իշխանությունների համաձայնությամբ. Խոսրով Հարությունյան 08/10/2022   15:25 Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ 08/10/2022   15:25 Վեհափառի դատախազ եղբորորդին կմնա կալանավորված. Պաշտպանը պնդում է՝ դատարանի որոշումն աբսուրդ է 08/10/2022   15:23 ՀՀ ԳԱԱ-ն հյուրընկալեց Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակությանը
08/09/2022   15:38 Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ. aravot.am 08/09/2022   14:07 Երեկ գնում էի տուն, պարզվեց տաքսիստը ադրբեջանցի է. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) 08/09/2022   21:00 «800 հեկտար հետ բերող «ծռեր»,«սորոսականներ»,«նիկոլիստներ» ու «հաճախորդներ», ու՞ր եք հիմա»․ Շարմազանով 08/10/2022   21:38 Հայոց պատմության ամոթի և խարանի այս ժամանակը․․․ 08/09/2022   20:21 Դատարանը դարձել է գործիք ոմանց ձեռքին և այդ մուրճի օգնությամբ ոմանց վրեժխնդրություն է իրականացնում. Աղվան Հովսեփյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ` միջանկյալ հրատապ ակտ կիրառելու համար 08/09/2022   09:11 Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ» 08/09/2022   16:28 Զանգվածային թունավորում՝ բռնազավթված Ակնայում 08/09/2022   22:35 Oդը բաց է, Ադրբեջանն անարգել առաջ է գալիս. Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ մենք պատրաստվում ենք խաղաղության. Վան Համբարձումյան (տեսանյութ) 08/09/2022   19:13 Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով 08/09/2022   19:30 Բալասանյանը չի շրջել Բերձորով, այլ եռակողմ հանդիպում է եղել ռուսական խաղաղապահի կայանատեղիում․ Կարեն Հովհաննիսյան 08/10/2022   09:53 Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում. «Ժողովուրդ» 08/10/2022   23:06 Մինչև չլինի գրավոր եռակողմ փաստաթուղթ, որ միջանցքը տեղափոխվում է նոր կառուցված ճանապարհի շուրջ, իշխանությունները պարտավոր են ատամներով պահել Աղավնոն ու Բերձորը․ Գալստյան 08/10/2022   12:33 Օգոստոսի 23-ին պետք է մեկնարկի անկախության շարժումը և սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չպետք է լինի․ Էդգար Ղազարյան 08/10/2022   11:07 ՊՆ-ն՝ Վայոց ձորի ուղղությամբ կրակոցների մասին 08/10/2022   17:30 Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով.ՊՆ 08/10/2022   15:51 Մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ, թող գնան և իշխանափոխություն անեն.Վահե Հակոբյան 08/10/2022   13:21 Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր 08/10/2022   10:59 «Նվիրվում» է մերօրյա Նիկոլներին.Ալեն Ղուլյան 08/09/2022   17:18 Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել 08/09/2022   23:12 Զելենսկին պատրաստվում է Ուկրաինան վաճառել Արեւմուտքին․ ԶԼՄ-ներ

Անգամ չեն բանակցել՝ մարդասիրական կամուրջի անցկացման համար, որ այդ տարածքներում գտնվող զինվորականներին հնարավոր լիներ դուրս բերել. սահմանադրագետ 11/24/2020   20:27  |  ԼՐԱՀՈՍ

Շուրջ 45 օր տևած Արցախյան երկրորդ պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն արդեն երկար ժամանակ է փնտրում են իրենց զավակներին։ Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո թվում է, թե հրադադար է և մինչ այդ անհնարին թվացող դիակների, գերիների փոխանակումը և անհետ կորածների որոնողական աշխատանքները պետք է հիմա լայն թափով ընթանան, բայց խնդիրները միայն էլ ավելի են խորանում։ Բանն այն է, որ հայտարարության համաձայն՝ նախ պետք է իրականացվեն դիակների և անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների և դիակների փոխանակումը, ապա միայն տարածքների հանձնումը, մինչդեռ այսօր շտապում ենք հանձնել տարածքները, ինչի մասին ահազանգում են նաև անհայտ կորած զինվորների հարազատները։ Այլ կերպ ասած՝ որոնողական աշխատանքները դեռ չավարտած շտապում ենք հայտարարությամբ ամրագրված սեղմ ժամկետներում հանձնել տարածքները, որից հետո Ադրբեջանը պարզապես թույլ չի տալիս իրականացնել աշխատանքներ, իսկ ՀՀ կառավարությունը և պատկան մարմինները լռում են։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հենց առաջին օրվանից բարձրաձայնել է այս կարևորագույն խնդիրը, թե ինչու է այս փաստաթուղթը «ազգադավ», ինչու է տպավորություն, թե կարծես թե Հայաստանի կողմից ադրբեջանցի կամ թուրք է ստորագրել այդ փաստաթուղթը, քանի որ, բացի այն, որ փաստաթղթում առկա չէ որևէ հայանպաստ կետ, այն ամբողջությամբ թերի կազմված։ Մեզ համար պարտավորեցնող դրույթներ է պարունակում և որևէ մեխանիզմ նախատեսված չէ այդ կետերի իրականացման համար, որոնք երաշխիք կհանդիսանային։ Մելոյանն արձանագրեց, որ հիմնականում մեզ վրա է պարտավորություններն ամրագրված՝ բացասական իմաստով, հայաստանյան կողմի ներկայացուցիչը՝ այս դեպքում գործադիր իշխանության ղեկավարը, որը թույլ է տվել ներպետական օրենսդրության խախտմամբ միանձնյա նմանաբնույթ օրենք ստորագրել, գոնե պետք է ինչ-որ բանակցություն փորձեր վարել՝ երաշխիքների համար։ Մելոյանի խոսքով՝ խնդիրը միայն այն չէ, որ տարածքները հանձնվում են՝ առանց անհայտ կորածների որոնողական աշխատանքների, կարելի էր որպես մինիմալ պահանջ բանակցել մարդասիրական կամուրջի անցկացման համար, թեկուզ, այդ տարածքներում գտնվող զինվորականների դուրս բերման համար։

«Երկրի ղեկավարը՝ դեյուրե փաստերի հիման վրա հիմնված դեպքեր էին ի հայտ եկել, որ մի խումբ զինվորականներ թաքնվել են անտառներում, հետո դուրս են եկել։ Այսինքն՝ հնարավոր է, որ նմանաբնույթ դեպքեր առկա լինեին։ Բացի դա՝ երաշխիքները բացակայում էին նաև այդ տարածքների ազատագրման առումով։ Պատկերացնում եք՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով նախատեսվում էր նոյեմբերի 15-ին տարածքի ազատագրում։ Որևէ կերպ երաշխիք նախատեսված չէր և դրա հիման վրա օպերատիվ կերպով այդպես էլ չընդունվեց որևէ իրավական ակտ, որով կկարգավորվեր, թե ինչպես այդ մարդիկ պետք է դուրս գային այդ տարածքից, արդյոք իրենց համար որևէ անվտանգության երաշխիք նախատեսվում էր, արդյոք պետությունը որևէ կերպ պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերեր՝ տրանսպորտի տեսքով քաղաքացիների գույքի դուրս բերման համար »,- ասաց սահմանադրագետը՝ նշելով, որ ինքնակազմակերպման տեսանկյունից էլ մարդիկ տներն այդպես թողել և դուրս են եկել, գուցե ֆինանսական հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն ինքնակազմակերպվելու համար, որ իրենց պատկանող իրերը կարողանան իրենց հետ վերցնել, արդյո՞ք որևէ փոխհատուցում նախատեսվելու է այդ գույքի դիմաց կամ պետությունը գոնե մինիմալ աջակցություն կցուցաբերի՞։

Սահմանադրագետը նշեց, որ հարյուրավոր հարցեր են բաց և անտերության մատնված, քաղաքացիները պետք է իրենց գոյատևման հնարը տեսնեն։

«Բարեբախտաբար մեր հանրությունն ինքնակազմակերպվեց և խոշոր աջակցություն է ցուցաբերում մարդկանց, բայց դա բնականաբար երկար չի կարող տևել և մենք մի շարք սոցիալական ճգնաժամային իրավիճակների ենք բախվելու, թեև կարծում եմ, որ մեր պետությունը ճգնաժամային իրավիճակում է հայտնվել բոլոր բնագավառներում՝ և քաղաքական, և տնտեսական, և իրավական, և սոցիալական, և առողջապահական։ Սա ողբերգական իրավիճակ է՝ չհաշված ամենակարևոր՝ հոգեբանական ճգնաժամը, որ այս պահին տիրում է, որովհետև շատ զոհեր ունենք և գրեթե ընտանիք չկա, որ ձեռնպահ մնա այդ ողբերգությունից»,- նշեց Մելոյանը՝ ընդգծելով, որ ամենավատն այն է, որ որևէ կերպ աշխատանք չի տարվում։ Մելոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ չարաբաստիկ հայտարարության ստորագրման փաստից արդեն երկու շաբաթ է անցել և իշխող ուժի կողմից մեկնարկող միակ օպերատիվ գործողությունները, որոնք տեսնում ենք, իրենց աթոռակռիվն է։

«Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեկ զինվորի համար, որը, հնարավոր է մոլորվել է, ունենք հազարավոր անհայտ կորած կարգավիճակով զինվորներ։ Որևէ հրատապ, օպերատիվ աշխատանք չի մեկնարկել այդ ուղղությամբ, մենք ամեն օր ականատես ենք լինում այդ պատկերին՝ ինչպես են անհայտ կորած զինվորների հարազատները այստեղից այնտեղ գնում՝ փորձելով իրենց զինվորի կարգավիճակի հետ կապված նորություն իմանալ»,- ասաց Մելոյանը՝ արձանագրելով, որ, երբ հանրության ուշադրությունը սևեռվեց այդ հարցին, քայլեր են սկսել ձեռնարկել՝ ունենալով մանիպուլյատիվ նպատակ, այն է՝ հանրությունն իրենց դեմ չտրամադրելը։

Դա չպետք է կրի ձևական բնույթ, ըստ Մելոյանի, պետք է բոլոր հնարավոր մեխանիզմներով ծեծենք բոլոր միջազգային կառույցների պաշտոնատար անձանց դռները, որ թեկուզ միջազգային հանրության միջոցով բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառվեն՝ ադրբեջանական կողմին պարտավորեցնելու՝ նախ գերիների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու և գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Մելոյանը կարևորեց, որ այսքան բարձրաձայնելուց հետո կառավարությունը նախաձեռնի և երկու կողմերի հետ բանակցություն իրականացնի՝ ռազմավարական դաշնակից ՌԴ-ին խնդրելով, որ խաղաղապահներն ապահովեն տարածքներում որոնողական աշխատանքների իրականացումը, որ հնարավոր լինի վիրավոր զոհված զինվորների մարմինները դուրս բերել կամ, եթե անգամ չնչին հնարավորություն կա ողջ մնացած զինվորներին գտնել և տեղահանել այդ հանձնված տարածքներից։

Վերոգրյալից բացի խնդրահարույց է նաև այն, որ հայտարարության ստորագրումից միայն երկու շաբաթ անց է ներկայացվել ցուցակ, ընդ որում, ոչ պաշտոնական, թե որ բնակավայրերն են անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ստացվում է, որ Ադրբեջանի պնդմամբ իրենց վերահսկողության ներքո պետք է գտնվեն, օրինակ, խորհրդային տարիների կազմով Աղդամի այն բնակավայրերը, որոնք վերջերս Արցախում վարչատարածքային բաժանման հետևանքով միացել են այլ շրջաններին։

Գոհար Մելոյանը գտնում է, որ դա ևս լրջագույն խնդիր է և փաստաթղթի պատասխանատու անձը պետք է բանակցեր, որովհետև անցել էր բավականին երկար տարիներ, ունենք արդեն ձևավորված, կազմավորված պետություն՝ իր վարչատարածքային կազմավորմամբ և միավորումներով, իսկ Ադրբեջանն առաջնորդվում է նախկինում գծագրված քարտեզի և, հնարավոր է, չի ճանաչում առկա ԱՀ վարչատարածքային բաժանումը։

«Նմանաբնույթ հարցերը չպետք է ինքնահոսի տրվեն, նմանաբնույթ հարցերը պետք է բանակցությունների ընթացքում բանակցող կողմերը հստակեցնեն։ Այս պարագայում ինչպես տեսնում ենք՝ ուժն է հարց լուծում, ուժն է լուծում իրավունք։ Երկու կողմը փորձելու են ի նպաստ իրենց այս դրույթը մեկնաբանել և այս պարագայում ադրբեջանական կողմն իր պատկերացումներով փորձելու է մեկնաբանել դրույթը և լրացուցիչ տարածքներ գրավել՝ հիմնվելով այդ փաստաթղթի վրա»,- ասաց Մելոյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի հրաժարականն օրվա պահանջ է, քանի որ խնդիրները դեռևս շարունակվելու են, դրանք օրհասական են, իշխող ուժն իր ապիկարությամբ հանդես պետք է հեռանան, փորձառու մարդիկ գան և փորձեն բեկում մտցնելով բանակցել և գոնե հայանպաստ լուծումների հանգել թե՛ տարածքային կորուստների տեսանկյունից փորձել հայանպաստ լուծումների հանգել, թե՛ բնակչության աջակցության տեսանկյունից։

Մելոյանը նշեց, որ ներպետական օրենսդրության տեսանկյունից այդ ակտն արդեն առոչինչ է, որովհետև պետական օրենսդրության տեսանկյունից չեն պահպանվել մեխանիզմներ, հարցին լուծում տալ հնարավոր է միայն բանակցային եղանակով։

Սահմանադրագետը պարզաբանեց, որ, թեև փաստաթուղթը ներպետական օրենսդրության համատեքստում առոչինչ է, դրա իրականությունից հրաժարվել չենք կարող, որովհետև առկա է դե յուրե ստորագրված փաստաթուղթ և դա չկատարելու համար մեզ պետք է համապատասխան հնարավորություններ՝ համապատասխան ռազմական ուժի դրսևորման հնարավորություն, որովհետև, եթե ձեռնպահ մնանք դրա իրականացումից, հակառակորդը կրկին դիմելու է ռազմական գործողությունների, իսկ հետագա կառավարության, թեկուզ, անցումային կառավարության կազմով ներքին իրավական ակտով կարող են տրվել երաշխիքները կամ փորձել առկա միջազգային գործիքակազմերից, իրավակարգավորումներից օգտվել՝ ռազմագերիների հարցի, մարդասիրական միջանցքների, տնտեսական երաշխիքների հարցերի լուծման համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթին, ապա անհրաժեշտ է հարցը բանակցային սեղան վերադարձնելու փորձ կատարել՝ դիվանագիտական եղանակներով նոր պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ներպետական մեխանիզմներով գործընկերների վրա ազդելու միջոց սահմանադրագետը չի տեսնում, անհրաժեշտ է հմուտ դիվանագետների աշխատանք՝ բանակցային սեղանի շուրջ։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է ստորագրել՝ համաձայնելով Արցախի փաստացի կապիտուլյացիային, Ադրբեջանին տալով Արցախի մեծ մասը՝ հայկական կողմին թողնելով միայն մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից որոշ տարածքներ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:16 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը չի մասնակցել Ծառուկյանի մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստին
20:11 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը վաղը կքննարկի ռազմական դրությունը վերացնելու մասին ԼՀԿ-ի նախագիծը
20:05 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ունի իր քինախնդիր առաջնահերթությունները. Նաիրա Զոհրաբյան
20:01 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե ՔՊ-ի անդամները շարունակեն չեզոք կեցվածք դրսևորել, դրան կհետևեն ավելի հստակ և համարժեք գնահատականներ. Քրիստինե Վարդանյան
19:54 24/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. Թաթոյան
19:51 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Սա ցույց է տալիս ամենամեծ փոքրոգության մասին». Միքայել Մելքումյան
19:45 24/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքօմոններ վերաբնակեցնել. Կարեն Հովհաննիսյան
19:35 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻրենք սարսափում են Ծառուկյանից, վախեցեք ձեր ժողովրդից, որդեկորույս մայրերից. Արման Աբովյանը՝ իշխանություններին
19:24 24/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հիմա բոլորը Հայաստանի թիվ մեկ դավաճան Նիկոլ Փաշինյանի շնիկներն են, ի՞նչ եք կարծում այդ շնիկներին ես պետք է բացատրություն տա՞մ. Իսագուլյան
18:25 24/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պուտինը պատմել Է ղարաբաղյան կարգավորման նախադրյալների մասին

Տեսանյութեր

08/09/2022   11:40 Փաշինյանը խաբել է. կեղծ են եղել ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները. մաս 64

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]