Թեմաներ
Երեքշաբթի 01 / 26 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2021   12:49 Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել 01/26/2021   12:42 Իրանը հաշվի է առնում նոր իրողություններում իր շահերի պաշտպանության նոր վեկտորները, որոնք արդեն Հայաստանի տիրույթից գրեթե դուրս են. Դանիելյան 01/26/2021   12:40 Արխիվային փաստաթղթերից ակնհայտ է՝ եթե սահմանային հարցերը լուծվեն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով,ապա առաջ կգան վեճեր ու ընդհարումներ․ Մարդու իրավունքների պաշտպան 01/26/2021   12:33 Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին. Ղազինյան 01/26/2021   12:23 Արցախի նախագահը Ներքին գործերի նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին 01/26/2021   12:18 Զանգիր Բայդենին, խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել․ Սարգսյանը՝ Փաշինյանին 01/26/2021   12:16 Մարդկությունը դեռ երկար տարիներ կպայքարի կորոնավիրուսի դեմ․ ԱՀԿ 01/26/2021   12:09 Բայդենը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել խնդրահարույց հարցերը 01/26/2021   12:07 Անհետ կորած զինվորների ծնողները տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չունեն.գործով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան 01/26/2021   12:04 Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունները պետք է բացառվեն. Դեսպանություն 01/26/2021   11:57 Մենք չենք իմանա, թե ինչ էին զգում նրանք, որոնք խոզերի առաջ ուլունքներ էին շաղ տալիս. Մինասյան 01/26/2021   11:53 Ադրբեջանցիներն իմ պատվերով, փողի դիմաց, ձեռք են բերել Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը․ Ա․Հովհաննիսյան 01/26/2021   11:51 Հայկական կողմը դիմել է խաղաղապահներին՝ Վարդենիս-Քարվաճառ մայրուղու վերագործարկման հարցով 01/26/2021   11:36 Նոր իրադրություն, նոր սպառնալիքներ, սակայն այդ ամենին զուգահեռ բարեխիղճ զինծառայողներ, համազգեստի և ուսադիրների գինն իմացող մարդիկ. Աբրահամյան 01/26/2021   11:31 ՊԲ-ն հրապարակել է արցախյան պատերազմում նահատակված ևս 65 հայորդու անուն 01/26/2021   11:25 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 138 դեպք 01/26/2021   11:23 Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. Մեկի ինքնությունը հայտնի է 01/26/2021   11:00 «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ «Հրապարակ» 01/26/2021   10:54 Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ 01/26/2021   10:49 Նիդերլանդներում առաջին անգամ կորոնավիրուսի դեմ կպատվաստեն 90 տարեկանից բարձր մարդկանց 01/26/2021   10:46 Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը կքննարկեն երեք երկրների փոխվարչապետերը 01/26/2021   10:42 Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է 01/26/2021   10:35 Տոնոյանի այդ «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է «դե բան էր՝ ասեցի». Մելիքյան 01/26/2021   10:07 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա 01/26/2021   10:03 Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար«Ժողովուրդ» 01/26/2021   10:01 «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Փաստ» 01/26/2021   09:56 Որն է Իրանի իրական նպատակը «Ժողովուրդ» 01/26/2021   08:57 Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ» 01/26/2021   08:45 Մերոնք Եվրոպայում․ «Հրապարակ» 01/26/2021   08:43 ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն. հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը «Փաստ» 01/26/2021   08:41 Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել «Փաստ» 01/26/2021   08:39 Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին «168 ժամ» 01/26/2021   08:36 Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել «Հրապարակ» 01/26/2021   08:34 Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին «Ժողովուրդ» 01/26/2021   08:32 Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է, կլինեն տարբեր հանդիպումներ «Փաստ» 01/26/2021   08:11 Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները. Կարեւոր փորձություն է «Հրապարակ» 01/26/2021   00:11 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ 01/25/2021   23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով 01/25/2021   23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան 01/25/2021   23:32 Գերմանիայում բրիտանական շտամով վարակվելու կրկնակի դեպք է գրանցվել 01/25/2021   23:17 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումներ 01/25/2021   23:06 Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը 01/25/2021   22:52 ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան 01/25/2021   22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան 01/25/2021   22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան 01/25/2021   22:07 Գունավոր հեղափոխության երրորդ էշելոնն է գալիս՝ շագրենի կաշվի նման փոքրացող մեր երկիր 01/25/2021   21:43 ՈՒնենք փաշինյանական խառնախորտիկ․ բաղադրիչները՝ Մակունց, Խառատյան, Սադոյան, Թորոսյան և ուրիշներ 01/25/2021   21:35 Հայկական զինված ուժերի ներկայությունը Արցախում բացառելու որոշումը երկկողմ պայմանավորվածության արդյունք է. Փաշինյանն Արցախն ու Սյունիքը հայաթափելու նպատակ ունի. Նահապետյան 01/25/2021   21:28 Նիկոլը մեռել է. Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան 01/25/2021   21:13 Հադրութի շրջանից կա 99 զոհ. 47 անհայտ կորած. Նրանցից շատերին չէին հասցրել տարհանել
01/25/2021   14:17 Հազարավոր նորակոչիկներ առանց ռազմական պատրաստվածություն, տեղափոխվել են առաջնագիծ եւ դատապարտվել անխուսափելի մահվան. նոր նախաձեռնություն է ստեղծվում 01/25/2021   20:58 Ով կարող է ղեկավարել Հայաստանը՝ այս փուլում. Քոչարյան, Փաշինյան, Մինասյան. քվեարկության արդյունքները 01/24/2021   21:06 Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. Շատերը սկսել են հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով 01/24/2021   19:31 Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ Կուրղինյան 01/25/2021   15:07 Yereva.Today. Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար 01/25/2021   12:43 «Խմբագիր» կեղծանունով Ն.Փ-ն հավաքագրվել է բրիտանական հետախուզության МИ-6-ի կողմից. նախատեսել էր 10 օրում ամեն ինչ հանձնել 01/25/2021   20:35 Եթե այդ կարգի թյուրիմացությանը դարձնում ես քո պետության ներկայացուցիչն այդ երկրում, դրանով հայհոյում ես այդ երկրին․ Էդգար Ղազարյան 01/25/2021   15:04 Աեպտեմբերի 27-ից Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել 17 հայի նկատմամբ 01/25/2021   16:02 Քրդերը պատրաստվել են Թուրքիայի դեմ պատերազմել Սիրիայի սահմանի ամբողջ երկայնքով 01/24/2021   20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան 01/25/2021   23:06 Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը 01/24/2021   21:27 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/25/2021   10:09 Մակունցի` ԱՄՆ դեսպան նշանակմանը ԱԳՆ-ում դեմ են. Սարգսյան 01/25/2021   18:35 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport 01/25/2021   11:30 «Ներսիսյան Վարուժան, դուրդ եկա՞վ, որ Մակունցի համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին» 01/25/2021   14:26 Փորձում են ՆԳ նախարար նշանակել իրենց ուսապարկերից մեկին. Համբարձումյան 01/25/2021   19:14 Քննչականը «ծածկադմփոց» է անում կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների գործը 01/25/2021   10:26 Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը, դրանից առաջացող խոչընդոտները. Տոնոյան 01/24/2021   15:52 Իսրայելում կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամմ են հայտնաբերել 01/24/2021   15:17 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նախագահ Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 11/24/2020   17:24  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հորդանանի հայ համայնքի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Ավետիս վրդ. Իփրաճյանը ողջունել է Հայաստանի նախագահի այցը՝ նշելով, որ համայնքը հետևում է հայրենիքում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ է արցախյան պատերազմի մանրամասներին: Նա տեղեկացրել է, որ այդ դժվարին օրերին Հորդանանի համայնքը նույնպես ձգտել է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի հայրենակիցներին: «Հաջողություններ եմ մաղթում մեզ բոլորիս, որ գործենք խոհեմ՝ հաղթահարելու այս ճգնաժամային դժվար օրերը, որպեսզի կարողանանք ամենամոտ ապագայում դիմավորենք փայլուն հաղթանակներ, որոնց նախանձով կնայի ամբողջ աշխարհը, և մենք կհպարտանանք այդ գործերով,-ասել է հոգևոր հովիվը։ -Հիմա պետք է գործենք միասնական, ուս ուսի, ձեռք ձեռքի տված և իրար հանդուրժելով։ Հայրենիքը մեծագույն սրբություն է, որի պաշտպանությունը համայն հայության պարտականությունն է։ Բոլորս պետք է պայքարենք հանուն հայրենիքի ապահովության և բարգավաճման»։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության ու դժվարին պահին հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Նա խոսել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի, երկրում ստեղծված իրավիճակի, Հորդանան կատարած այցի նպատակների մասին, ինչպես նաև պատասխանել համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Հայաստանի նախագահը նշել է, որ դժվարություններն ու խնդիրները բազմաթիվ են. «Պատերազմի անփառունակ ավարտը, Արցախի այսօրվա կարգավիճակի հետ կապված խնդիրները, այն, որ բազմաթիվ արցախցիներ այսօր իրենց տունն են գտել Հայաստանում, և Աստված գիտի՝ այդ տունը ժամանակավոր է, թե մշտական։ Հազարավոր հայ երիտասարդներ կյանք են կորցրել, հազարավոր երեխաներ ծնող են կորցրել, հազարավոր հայ երիտասարդներ վիրավոր են, հազարավոր զինվորներ վերադառնում են տուն, իսկ տանը մեծ տնտեսական դժվարություններ կան, որոնք խորացել են նաև կորոնավիրուսի հետ կապված։ Սրանք իրականություն են, որոնց առաջ չես կարող աչքերը փակել»։

Արմեն Սարգսյանն ասել է, որ դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական արժեքներն ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է։

Նախագահն ընդգծել է, որ այս դժվարին օրերին մենք նորովի ենք գտնում մեր բարեկամներին։ «Հորդանանը մեր բարեկամ երկիրն է։ Երբ այս դժվարին օրերին Նորին Մեծությունից հրավեր ստացա պաշտոնական այցով այցելել Հորդանան, ուրախությամբ ընդունեցի։ Այս հրավերը վկայում է այն մասին, որ Հայաստանի համար ամենադժվարին պահին Հորդանանը ձեռք է մեկնում մեր երկրին, ցույց է տալիս ողջ աշխարհին, նախ և առաջ, մահմեդական աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ,-ասել է Հայաստանի նախագահը։ -Միաժամանակ, նա ցույց է տալիս, որ այս պատերազմը չի եղել և երբեք չի կարող գնահատվել որպես կրոնական պատերազմ։ Հակառակը, իսլամական աշխարհի առաջնորդն առաջիններից է, որ մեզ ձեռք է մեկնում»։

Խոսելով ապագայի անելիքների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Չնայած մենք այսօր պարտվել ենք, բայց մեր բարեկամները, կարծում եմ, հավատում են, որ մենք կկարողանանք ոտքի կանգնել և ցույց տալ, որ մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետև ճակատամարտում պարտվելը մի բան է, բայց դրանից հետո ոտքի կանգնելը, ուժ գտնելը, պատրաստվելը կյանքի հաջորդ մարտահրավերներին, ուղղակի անհրաժեշտություն է։ Մենք ճանապարհ ունենք, և այդ ճանապարհը դժվարին է, բայց այդ ճանապարհը կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված՝ սևերի-սպիտակների, իշխանության-ընդդիմության և այլն։ Դադարենք իրար հայհոյել, իրար վրա կեղտ լցնել։

Առավոտից գիշեր պետք է աշխատենք՝ առանց կանգնելու, բոլորս միասին։ Եթե չենք աշխատելու, իրար ենք հայհոյելու, սպասելու ենք, որ ինչ-որ մեկը գա, պաշտպանի…Եթե պատրաստ չես, ամենամոտիկ բարեկամն էլ քեզ չի պաշտպանի, որովհետև ինչո՞ւ պետք է պաշտպանի, եթե ինքդ չես ուզում պաշտպանել։ Իսկ դրա համար շատ էական է ազգային միասնությունը։ Սա այս պահին ուղղակի անհրաժեշտություն է»։

Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած հանդիպումներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ հանդիպումների առանցքում համագործակցության խորացման հարցերն են եղել: «Այս երկիրը փորձ ունի այնպիսի մարդկանց հետ աշխատել, որոնք զրկվել են իրենց տնից։ Այս երկիրը նաև ժամանակակից բանակ կառուցելու պատմություն ունի։ Այս երկիրը պատմություն ունի՝ արժևորելու մշակույթը և կրթությունը։

Այցի ընթացքում մենք խոսեցինք կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում գործակցության մասին։ Բոլորիս համար պետք է պարզ լինի, որ հաջորդ պատերազմն արդեն լինելու է այնպիսի դրոններով, որոնց արհեստական բանականությունն է կառավարելու։ Այդ պատերազմին պետք է պատրաստ լինենք, որին հասնելու ճանապարհն անցնում է հետևյալ ուղիով՝ կրթություն, համալսարան, գիտություն, բնական գիտություններ, արհեստական բանականություն,-նշել է նախագահը: -Խոսեցինք նաև շատ էական խնդրի մասին, ինչպիսին սննդի անվտանգությունն է։ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի։ Մեր քննարկումները բավականին լայն էին և արդյունավետ»։

Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ թագավոր Աբդալլահ Երկրորդը կաջակցի Հորդանան գետի ափին՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում վեր խոյացող, հայ-հորդանանյան բարեկամություն խորհրդանշող, Հորդանանում հայոց պատմության շարունակական ներկայությունն ապահովող Սուրբ Կարապետ հայկական առաքելական եկեղեցին ամբողջովին ավարտուն տեսքի բերելուն։ Հորդանանի թագավորի հետ խոսել են նաև հայկական մշակութային և հոգևոր արժեքների պահպանության վերաբերյալ։

Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին՝ կարևորելով ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելը: Խոսելով իր ներկայացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկությունների մասին՝ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ճգնաժամի լուծման ճանապարհը միշտ եղել են արտահերթ ընտրությունները։ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման գաղափարը նույնպես նոր չէ։ «Ցանկացած այսպիսի իրավիճակում, երբ մեծ դժվարություններ կան, դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը, միասին լինելը,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Իմ առաջարկությունը հենց դա է՝ որ իշխանությունը և ընդդիմությունը երկխոսեն, դրա համար կարող են գալ նախագահի մոտ։ Նախագահի ինստիտուտը հենց դրա համար է, նախագահը պետք է լինի այն մարդը, որը կաջակցի երկրի համար ամենակենսական և ամենակարևոր խնդիրների լուծմանը»։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:44 24/11/2020  |  ՄամուլԼեւոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. «Հրապարակ»
14:24 23/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների հետ
10:09 23/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
16:47 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը
14:15 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
14:12 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը 20 զինծառայողների հետմահու պարգեւատրել է մեդալներով
09:33 20/11/2020  |  ՄամուլՆախագահ Արմեն Սարգսյանը Փաշինյանի վերարտադրությունն է ուզում է ապահովել. «Իրատես»
13:45 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահի հրամանագրով ռուս օդաչուները հետմահու պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով
16:21 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍՈղջունում ենք ՀՀ նախագահի հակաճգնաժամային ծրագիրը «Ժառանգություն» Ւ ՀԴԿ կուսակցության հայտարարությունը
20:08 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների

Արխիվ

[]