Թեմաներ
Երկուշաբթի 01 / 18 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/17/2021   23:49 Զինված ամերիկացիները մոտեցել են Միչիգանի խորհրդարանի շենքին 01/17/2021   23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին 01/17/2021   22:53 Պետք է հարուցվի քրեական գործ, ու մինչեւ քննության ավարտը կասեցվի Արարատ Միրզոյանի լիազորությունները. փաստաբան 01/17/2021   22:41 Արարատ Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքները հերքելու համար թուղթը պետք է ուղարկի ձեռագրաբանական փորձաքննության. Մալյան 01/17/2021   22:34 Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ճաշել է Ալիևի հետ 01/17/2021   22:28 Դավիթ Բաղդասարյանն ազատ է արձակվել 01/17/2021   22:15 Ադրբեջանի իշխանությունը ողջ հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ 01/17/2021   22:07 Ժողովրդի թշնամիներն ու մեր պայքարը. Մինասյան 01/17/2021   21:36 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար 01/17/2021   21:36 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/17/2021   20:54 ԱՄՆ-ում Բայդենի որոշման մեջ Ռուսաստանի համար վատ նշան են տեսել 01/17/2021   20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան 01/17/2021   20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի 01/17/2021   20:02 Այս պատերազմում մենք չպարտվեցինք, այս պատերազմում մենք դավաճանվեցինք. Վահագն Վարագյան 01/17/2021   19:35 Facebook-ն արգելել է Բայդենի երդմնակալության ժամանակահատվածում ռազմական աքսեսուարների գովազդը 01/17/2021   19:09 Բացահայտվել է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի ձայնագրությունների ճակատագիրը 01/17/2021   18:47 Ավստրիան կորոնավիրուսի պատճառով կերկարաձգի լոկդաունը մինչեւ փետրվարի 7-ը 01/17/2021   18:32 Նավալնին Բեռլինից մեկնել է Մոսկվա 01/17/2021   18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին 01/17/2021   18:14 «Նեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին ոչ միայն Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու թուրքերին. Էլիբեգովա 01/17/2021   17:57 Թուրքիայի ափերի մոտ խորտակված բեռնանավի անձնակազմի զոհված անդամների թիվը հասել է 4-ի 01/17/2021   17:34 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 01/17/2021   17:06 Ինչ է հայտնի Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնանավի հետ կապված միջադեպի մասին 01/17/2021   16:54 Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններին 01/17/2021   16:43 Յուրաքանչուր աշակերտ կարող է անվճար հիմունքներով հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ 01/17/2021   16:33 Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն 01/17/2021   16:15 Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր 01/17/2021   16:06 Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ Հարությունյան 01/17/2021   15:55 Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը. Սոս Հակոբյան 01/17/2021   15:48 Հրդեհ Էջմիածին քաղաքում 01/17/2021   15:34 Ադրբեջանցիների հետ ցանկացած համատեղ ծրագրի մասնակցած մարդ նկատած կլինի՝ միշտ իրենց խմբում հատուկ ծառայությունների ներկայացուցիչ կար. Էլիբեգովա 01/17/2021   15:28 Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/17/2021   15:20 Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթն ավարտվեց՝ Հանրապետության Հրապարակում 01/17/2021   15:11 Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն Աշոտյան 01/17/2021   15:01 Այսուհետ բոլոր գործողությունները, որոնք սրանց դեմ կատարվում են պետք է որակվեն ոչ թե իշխանության դեմ ընդդիմության կատարված քայլեր, այլ թուրք ստահակների դեմ հայերի գործողություն. Արփինե Հովհաննիսյան 01/17/2021   14:58 Գնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա Հակոբյանին 01/17/2021   14:29 Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երեք զինծառայողի դի. աշխատանքներին միացել են կամավորներ 01/17/2021   14:24 Սյունիքի մարզում 30 մ բարձրության վրա հսկայական հայկական դրոշ է բարձրացվել 01/17/2021   14:04 «Մենք կվերադարձնենք Շուշին». Դավիթ Սահակյանց 01/17/2021   13:44 Լյուստրացիայի ժամանակը. Զոհրաբյան 01/17/2021   13:40 Ինչո՞ւ է կշեռքի նժարի վրա դրվում հայրենիքն ու զինվորը. Հոխիկյան 01/17/2021   13:20 Հայաստանն ընդունու՞մ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ».ԱՀ նախկին պատգամավորը՝ Փաշինյանին 01/17/2021   13:04 Ցավոք, ես տեսել եմ, թե ինչպես էին Արցախում ոմանք շողոքորթում «արարատներին». Աբրահամյան 01/17/2021   13:00 Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Հովսեփյան 01/17/2021   12:46 Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. Mediaport 01/17/2021   12:35 Ինչ կանի Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանի հետ` իմանալով նրա թուրքական լրտես լինելու մասին. Միքայել Մինասյանը սոցհարցում է սկսել 01/17/2021   12:13 Անհնազանդության ավտոերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով 01/17/2021   12:03 Նիկոլը հեքիաթի Գնդիկ Բոքոնիկի պես բոլորից թռավ և իշխանությունը զավթեց՝ թողնելով նշածս «մերժիստներին» խաղից դուրս. Վրթանեսյան 01/17/2021   11:57 Թասիբի ճգնաժամ. Տիգրան Աբրահամյան 01/17/2021   11:35 Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. Հարությունյան
01/16/2021   18:47 Սենսացիոն փաստաթուղթ. Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. mediaport 01/16/2021   21:45 Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան 01/17/2021   22:34 Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ճաշել է Ալիևի հետ 01/16/2021   18:20 Արտաշատում երթուղայինի գինը թանկացրել են, իսկ սպասարկման որակը չի փոփոխվել․ բնակիչները բողոքում են երթուղայինների անմխիթար վիճակից 01/17/2021   14:58 Գնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա Հակոբյանին 01/17/2021   22:53 Պետք է հարուցվի քրեական գործ, ու մինչեւ քննության ավարտը կասեցվի Արարատ Միրզոյանի լիազորությունները. փաստաբան 01/17/2021   12:35 Ինչ կանի Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանի հետ` իմանալով նրա թուրքական լրտես լինելու մասին. Միքայել Մինասյանը սոցհարցում է սկսել 01/16/2021   12:56 Լենա Նազարյան, մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում...Սենոր Հասրաթյան 01/16/2021   21:53 ԱԱԾ-ն պետք է Արարատ Միրզոյանին զրկի անձեռնմխելիությունից ու կալանավորի. Մակինյան 01/16/2021   10:50 Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն. Դիերն անճանաչելի են 01/16/2021   21:14 «Արարատ Միրզոյանը Հայաստանում Թուրքիայի գործակալ է».Միքայել Մինասյան՝ «Requiem 8. Սփյուռք» 01/16/2021   13:24 Բլեֆը բացահայտվեց. Մոսկվան աշխարհաքաղաքական հարված հասցրեց Նիկոլ Փաշինյանին. Վիգեն Հակոբյան 01/17/2021   21:36 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 01/17/2021   12:46 Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. Mediaport 01/16/2021   12:06 1-2 օրից թուրքը սոված կսատկեր Շուշիում, անձրևներն էլ հետը իրոք «դժոխքի ձորում» կլինեին. չդիմացանք 01/16/2021   17:17 Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը». Politik.am 01/17/2021   14:04 «Մենք կվերադարձնենք Շուշին». Դավիթ Սահակյանց 01/16/2021   14:20 ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն 01/17/2021   13:00 Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Հովսեփյան 01/17/2021   15:55 Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը. Սոս Հակոբյան

Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված․ Արմեն Սարգսյանը Ամմանում հանդիպել է հայ համայնքի հետ 11/24/2020   22:28  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հորդանանի հայ համայնքի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Ավետիս վրդ. Իփրաճյանը ողջունել է Հայաստանի նախագահի այցը՝ նշելով, որ համայնքը հետևում է հայրենիքում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ է արցախյան պատերազմի մանրամասներին: Նա տեղեկացրել է, որ այդ դժվարին օրերին Հորդանանի համայնքը նույնպես ձգտել է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի հայրենակիցներին: «Հաջողություններ եմ մաղթում մեզ բոլորիս, որ գործենք խոհեմ՝ հաղթահարելու այս ճգնաժամային դժվար օրերը, որպեսզի կարողանանք ամենամոտ ապագայում դիմավորենք փայլուն հաղթանակներ, որոնց նախանձով կնայի ամբողջ աշխարհը, և մենք կհպարտանանք այդ գործերով,-ասել է հոգևոր հովիվը։ -Հիմա պետք է գործենք միասնական, ուս ուսի, ձեռք ձեռքի տված և իրար հանդուրժելով։ Հայրենիքը մեծագույն սրբություն է, որի պաշտպանությունը համայն հայության պարտականությունն է։ Բոլորս պետք է պայքարենք հանուն հայրենիքի ապահովության և բարգավաճման»։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության ու դժվարին պահին հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Նա խոսել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի, երկրում ստեղծված իրավիճակի, Հորդանան կատարած այցի նպատակների մասին, ինչպես նաև պատասխանել համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Հայաստանի նախագահը նշել է, որ դժվարություններն ու խնդիրները բազմաթիվ են. «Պատերազմի անփառունակ ավարտը, Արցախի այսօրվա կարգավիճակի հետ կապված խնդիրները, այն, որ բազմաթիվ արցախցիներ այսօր իրենց տունն են գտել Հայաստանում, և Աստված գիտի՝ այդ տունը ժամանակավոր է, թե մշտական։ Հազարավոր հայ երիտասարդներ կյանք են կորցրել, հազարավոր երեխաներ ծնող են կորցրել, հազարավոր հայ երիտասարդներ վիրավոր են, հազարավոր զինվորներ վերադառնում են տուն, իսկ տանը մեծ տնտեսական դժվարություններ կան, որոնք խորացել են նաև կորոնավիրուսի հետ կապված։ Սրանք իրականություն են, որոնց առաջ չես կարող աչքերը փակել»։

Արմեն Սարգսյանն ասել է, որ դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական արժեքներն ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է։

Նախագահն ընդգծել է, որ այս դժվարին օրերին մենք նորովի ենք գտնում մեր բարեկամներին։ «Հորդանանը մեր բարեկամ երկիրն է։ Երբ այս դժվարին օրերին Նորին Մեծությունից հրավեր ստացա պաշտոնական այցով այցելել Հորդանան, ուրախությամբ ընդունեցի։ Այս հրավերը վկայում է այն մասին, որ Հայաստանի համար ամենադժվարին պահին Հորդանանը ձեռք է մեկնում մեր երկրին, ցույց է տալիս ողջ աշխարհին, նախ և առաջ, մահմեդական աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ,-ասել է Հայաստանի նախագահը։ -Միաժամանակ, նա ցույց է տալիս, որ այս պատերազմը չի եղել և երբեք չի կարող գնահատվել որպես կրոնական պատերազմ։ Հակառակը, իսլամական աշխարհի առաջնորդն առաջիններից է, որ մեզ ձեռք է մեկնում»։

Խոսելով ապագայի անելիքների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Չնայած մենք այսօր պարտվել ենք, բայց մեր բարեկամները, կարծում եմ, հավատում են, որ մենք կկարողանանք ոտքի կանգնել և ցույց տալ, որ մեզ հաղթել հնարավոր չէ, որովհետև ճակատամարտում պարտվելը մի բան է, բայց դրանից հետո ոտքի կանգնելը, ուժ գտնելը, պատրաստվելը կյանքի հաջորդ մարտահրավերներին, ուղղակի անհրաժեշտություն է։ Մենք ճանապարհ ունենք, և այդ ճանապարհը դժվարին է, բայց այդ ճանապարհը կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված՝ սևերի-սպիտակների, իշխանության-ընդդիմության և այլն։ Դադարենք իրար հայհոյել, իրար վրա կեղտ լցնել։

Առավոտից գիշեր պետք է աշխատենք՝ առանց կանգնելու, բոլորս միասին։ Եթե չենք աշխատելու, իրար ենք հայհոյելու, սպասելու ենք, որ ինչ-որ մեկը գա, պաշտպանի…Եթե պատրաստ չես, ամենամոտիկ բարեկամն էլ քեզ չի պաշտպանի, որովհետև ինչո՞ւ պետք է պաշտպանի, եթե ինքդ չես ուզում պաշտպանել։ Իսկ դրա համար շատ էական է ազգային միասնությունը։ Սա այս պահին ուղղակի անհրաժեշտություն է»։

Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած հանդիպումներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ հանդիպումների առանցքում համագործակցության խորացման հարցերն են եղել: «Այս երկիրը փորձ ունի այնպիսի մարդկանց հետ աշխատել, որոնք զրկվել են իրենց տնից։ Այս երկիրը նաև ժամանակակից բանակ կառուցելու պատմություն ունի։ Այս երկիրը պատմություն ունի՝ արժևորելու մշակույթը և կրթությունը։

Այցի ընթացքում մենք խոսեցինք կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում գործակցության մասին։ Բոլորիս համար պետք է պարզ լինի, որ հաջորդ պատերազմն արդեն լինելու է այնպիսի դրոններով, որոնց արհեստական բանականությունն է կառավարելու։ Այդ պատերազմին պետք է պատրաստ լինենք, որին հասնելու ճանապարհն անցնում է հետևյալ ուղիով՝ կրթություն, համալսարան, գիտություն, բնական գիտություններ, արհեստական բանականություն,-նշել է նախագահը: -Խոսեցինք նաև շատ էական խնդրի մասին, ինչպիսին սննդի անվտանգությունն է։ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի։ Մեր քննարկումները բավականին լայն էին և արդյունավետ»։

Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ թագավոր Աբդալլահ Երկրորդը կաջակցի Հորդանան գետի ափին՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում վեր խոյացող, հայ-հորդանանյան բարեկամություն խորհրդանշող, Հորդանանում հայոց պատմության շարունակական ներկայությունն ապահովող Սուրբ Կարապետ հայկական առաքելական եկեղեցին ամբողջովին ավարտուն տեսքի բերելուն։ Հորդանանի թագավորի հետ խոսել են նաև հայկական մշակութային և հոգևոր արժեքների պահպանության վերաբերյալ։

Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին՝ կարևորելով ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելը: Խոսելով իր ներկայացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկությունների մասին՝ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ճգնաժամի լուծման ճանապարհը միշտ եղել են արտահերթ ընտրությունները։ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման գաղափարը նույնպես նոր չէ։ «Ցանկացած այսպիսի իրավիճակում, երբ մեծ դժվարություններ կան, դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը, միասին լինելը,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Իմ առաջարկությունը հենց դա է՝ որ իշխանությունը և ընդդիմությունը երկխոսեն, դրա համար կարող են գալ նախագահի մոտ։ Նախագահի ինստիտուտը հենց դրա համար է, նախագահը պետք է լինի այն մարդը, որը կաջակցի երկրի համար ամենակենսական և ամենակարևոր խնդիրների լուծմանը»։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:09 23/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
00:06 21/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Եթե պետությունը, ժողովուրդը ձեռք ձեռքի տված կարողանան ամուր կանգնել ոտքերի վրա, ողջ աշխարհը մեզ հարգելու է. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին
00:07 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿադրայի փոփոխություններ` ոստիկանությունում
23:19 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հայտարարում է կառավարության հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին
22:19 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին ինքնազգացողությունս լավ է. Պարգև Սրբազան
20:14 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր սիրելի Պարգև Սրբազանը սրտի կաթված է ստացել. Մարուքյան
11:26 16/11/2020  |  ՔաղաքականՆախագահ Արմեն Սարգսյանը երեկոյան հանդես կգա ուղերձով
16:49 15/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի​ հոգաբարձուների խորհրդի համանախագահ​ Վան Գրիգորյանի հետ
11:39 15/11/2020  |  ԼՐԱՀՈՍՎաղը մամուլից մենք կտեղեկանանք, որ, օրինակ նախագահը անընդունելի է համարում ռազմական դրության շարունակումը. Մելիքյան
20:25 10/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՀՀԿ-ն նախագահին իր մտահոգությունն է հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ

Տեսանյութեր

01/16/2021   11:14 «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին. «Հրապարակ»

Տեսադարան

01/16/2021   11:49 Երևանի մայրամուտը

Մամուլ

Արխիվ

[]