ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայը հայի վրա է կրակել, չեն իմացել՝ հայը որն է, թուրքը՝ որը. անհետ կորած զինվորի հորեղբայր 11/24/2020 14:45 | ԼՐԱՀՈՍ

Պատերազմում անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անելանելի վիճակում են հայտնվել, արդեն 50 օրից ավել է ոչ մեկը ոչ մի հարցով իրենց խնդրին լուծում չի տալիս, այդ պատճառով էլ այսօր եկել են ՌԴ դեսպանատան մոտ, որ խնդրեն դեսպանին աջակցել իրենց։ Նա նաև դիմեց բոլոր այն մարդկանց, որոնք կարող են օգնել՝ իրենց լծակներով, շրջապատով, օգնեն իրեն։
Դառնալով վարչապետի հանդիպմանը՝ նա նշեց, որ այն ոչ թե չի գոհացրել, այլ՝ չի չբավարարել։
«Վարչապետի հետ երկար հարց ու պատասխան չի եղել, ընդամենը մի 40-45 րոպե, որից մի քանի րոպեն վարչապետն իր ներողությունն էր խնդրում բոլորից, դրանից հետո երևի մի քանի հարց է տրվել, որից հետո ինքն ասաց, որ շտապում է կարևոր հանդիպման»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ դրանից հետո բավականին երկար զրույց են ունեցել փոխվարչապետի հետ, շատ հարցեր են բարձրաձայնել։
«Մենք որ ասում էինք՝ վիրավոր տղերք կան կամ շրջափակման մեջ ընկած տղերք կան, իրենց պետք է օգնության հասնել, մարդիկ պատճառաբանում են, ասում են՝ գիտեք ինչ կա, այս պահին այդ տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են և չենք կարող այս պահին, բայց անմիջապես այդ պահին ասացի, որ այդպես չէ, եղել է դեպք, որը կապված է հենց ինձ հետ, որ զանգել է ինձ իմ եղբոր տղան՝ ամսի 10-ին, ժամը 05-ի սահմաններում, ասել՝ հոպար, այսպես է իրավիճակը, շրջափակման մեջ ենք, ես երեք րոպե հետո այդ հեռախոսազանգը փոխանցել եմ Գորիսի ՌՈ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ տարածքում իսկապես խառնաշփոթ է եղել, հայը հայի վրա է կրակել, չեն իմացել՝ հայը որն է, թուրքը՝ որը, եղել են հայկական համազգեստով հագնված, բայց անգամ երեք րոպե հետո տրված հաղորդումը, որի մասին օպերատիվ բաժինը տեղյակ էր, անգամ այդ դեպքում ոչինչ չեն արել՝ այդ երեխեքին անտառներից հանելու համար։
«Ինչի՞ մասին է խոսքը, որ հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է ընկած այդ տարածքները։ Այո, կա, հիմա արդեն նրանց վերահսկողության տակ է, դեռ նախօրեին Կարմիր խաչը պետք է մտներ Հադրութում աշխատեր, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս մտնեն»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ տարածքում շատ կան և վիրավորներ, և՛ զոհվածներ, այս պատերազմի ընթացքում ամենաշատ զոհերը եղել են Ջաբրայիլի տարածքում։
«Ջաբրայիլի զորամասում ամսի 27-ի դրությամբ եղել է 2100 հոգի զորք։ Պատերազմը սկսելուց առաջ 2100 հոգանոց գունդ է եղել դա, որոնց վրա հարձակվել է ադրբեջանական 2 կորպուս՝ 8-10000 հոգի։ Պատերազմին ներկա մարդը պատմում է՝ հողը ոտներիս տակ դղրդում էր, նայել եմ խրամատներից ՝ 60 հատ տանկ էր գալիս մեր վրա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/22/2021 09:47 Վարչապետի խորհրդականը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախարարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին «Հրապարակ»
- 01/22/2021 09:44 Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից
- 01/22/2021 09:42 Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:24 Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից «Հրապարակ»
- 01/22/2021 08:17 Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:15 Բարդ թեստ պատգամավորների համար «Հրապարակ»
- 01/22/2021 08:12 Շիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/21/2021 23:51 Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը, երեւակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան
- 01/21/2021 22:57 Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- 01/21/2021 22:51 Շուշիի մասին հայտարարությունը՝ Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է. Էլբակյան
- 01/21/2021 22:40 Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2021 21:02 Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
- 01/20/2021 23:31 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները