ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովդրին պետք էր «նախապատրաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղաղության մասին, որ հասարակությունը ընդունի այդ պայմանագիրը ու «չմերժի» Նիկոլին. Քաղաքագետ 11/24/2020 00:19 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Քաղաքագետ Հայկ Բալանյանը վերլուծել է պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի քայլերը։ Նա մասնավորապես գրել է.
«Ինչ է ստացվում:
1. Փաշինյանը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի զեկույցից հետո գիտեր դեռ հունիսին, որ հաղթել չենք կարող:
2. Թուրքիան անընդհատ հայտարարում էր իր կարմիր գծերի մասին, որից հետո ինքը մտնելու է պատերազմի մեջ:
Արդյունքում Հայաստանը իր Էլբրուսները (СКАД) ու Точка-У տանում էր Քարվաճառի շրջան (որտեղ և ի վերջո մեր ունեցածի մի մասը խոցեցին), որ այնտեղից հարվածի, ռուսների ՀՕՊ-ով պաշտպանված ՀՀ տարածքի խորքից չէր հարվածում:
-այդպես էլ չհարվածեցին ոչ մի ռազմավարական նշանակության օբյեկտի՝ խողովակաշարար, երկաթուղի, կամուրջներ,
-պատերազմի ամբողջ ընթացքում վարեց շատ տարօրինակ պատերազմ և դիվանագիտություն գտնվելով Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից գծված նեղ միջանցքի շրջանակում:
3.Ռուսաստանը բացի Լավրովի պլանից պատերազմից առաջ և ամբողջ պատերազմի ընթացքում այլ բան Հայաստանին չի առաջարկել:
Փաշինյանը ինքը հայտարարեց Մյունխենյան երկրորդ համաձայնության մասին:
Այսինքն, Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ հաղթանակի համար դաշնակից չունենք, իսկ յուրաքանչյուր առաջխաղացման դեպքում Թուրքիան միջամտելու է պատերազմին, ինչը ռուսները թույլ տալ չեն ուզում, հետևաբար կկտրեն մեր մատակարարումը հենց գնանք առաջ, ու կտան զենք միայն պաշտպանվելու համար:
Ստացվում է, որ այն որ մենք չենք հաղթելու արդեն իսկ պարզ էր, սակայն Փաշինյանը պատերազմի սկզբի ավելի բարենպաստ պայմաններով ռուսական առաջարկներին միևնույն է չհամաձայնվեց:
Խնդիրը բնավ ոչմիթիազականությունությունը չի, ինչպես առիթից օգտվելով պնդում է Լևոն Զուրաբյանը:
Փաշինյանը նույնքան ոչ մի թիզական է, ինչքանով լիբերալ, դեմոկրատ, մարքսիստ, տրոցկիստ, պահպանողական, սոցիալիստ ու արևմտամետ է: Ոչ մի իզմերին չի հավատում, բացի իշխանությունից ու փիառից:
Խնդիրը ավելի պարզ է. իշխանություն պահելը:
Եթե առաջին օրերին Փաշինյանը գնար ռուսական առաջարկներին, ապա այն ոգևորության ֆոնին, որ կար ժողովրդի մեջ՝ չէր հասկացվելու:
Պատկերացրեք, բանակը կա, դիրքերը պահում են ու հանկարծ 5 շրջան առանց կարգավիճակի հանձնում է:
Հետևաբար ժողովրդին պետք էր «նախապատրաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղաղության մասին, որ հասարակությունը ընդունի այդ պայմանագիրը ու «չմերժի» արդեն Նիկոլին:
Այդ իսկ պատճառով կամավորականների, որպես ամենապասիոնար հատվածի և խաղաղության գլխավոր խոչընդոտի հարցը, դառավ իշխանության պահպանման խնդիր:
Թե բա ով համաձայն չի, թող գնա ու էլ մեծի մասամբ հետ չի գա, կամ այդ դժոխքը տեսնելով՝ կընդունի արդեն Փաշինյանի ստորագրած յուրաքանչյուր պայմանագիրը ու հակառակորդից կդառնա դաշնակից:
Պլանը պարզ էր: Հինգ շրջանը մեկ է տալիս ենք, բայց չի մարսվի:
Իսկ ըսենց մարսվելու շանսերը կմեծանան, ընթացքում կբանակցենք, էլի կտանք, բայց արդեն պատերազմով, ոչ թե Նիկոլը չուզեց կռվել, վախեցավ, ծախեց, այլ «դավաճանները» սարքեցին:
Այդ իսկ պատճառով գեբելսյան տեղեկատվական պատերազմ վարեց սեփական ժողովրդի դեմ, որ հավատացնի, որ ինքը ամեն ինչ անում է, իսկ տեղերից եկող լուրերը դավաճանների արածն է:
Մեսիջն էր. ինքը կռվող է, թշնամուն իր իմաստուն ղեկավարությամբ ընտիր ջարդում ենք, դե բայց լրիվ չենք կարողանում, իր մեղքը չի, դավաճաններինն է, փախնողներինն է, ուրիշների մեղքն է:
Նաև լուրեր են պտտվում, որ ռազմական ու քաղաքական օգնության դիմաց հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման պահանջ էր դրվել ռուսների կողմից, ինչին ինքը ոչ մի ձև չէր կարող գնալ:
Այն որ հետագայում իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ ու մեր պարտությունների ֆոնին Ադրբեջանը անընդհատ պիտի ախորժակը մեծացնի՝ չէր հաշվել:
Չէր հաշվել կատաստրոֆիկ զոհերը ու տեխնիկայի ահռելի կորուստը, հարավում ճակատի փլուզումը:
Չէր հաշվել, որ հինգ շրջան պահանջը դառնալու է յոթ, հետո Հադրութ, իսկ հետո նաև Շուշի:
Ինչպես նաև չէր հաշվել, որ աթոռին կառչելը դարձնելու է իրան Ռուսաստանի գերին:
Նաև չի հաշվել, որ ինչ էլ անի՝ միևնույն է լքելու է աթոռը, չի կարող մնալ:
Վստահ էր, որ ոգևորության ալիքը շուտ կիջնի և բողոքի ալիք չի լինի, ու արագ կընդունեն իր խաղաղության գնալու համաձայնությունը: Մնացածը բանակի սխրագործություններով, սև փիառով ու նախկինների վերադարձի սպառնալիքով կսարքի:
Իսկ հետո նույնիսկ Լավրովյան պլանի առաջին տարբերակի համար արդեն ուշ էր..
Հինգ հազար մարդ պառկեցրեց, որ մնա իշխանության ու դեռ մտածում է, որ Մոսկվային հլու-հնազանդ ծառայելով՝ կմնա աթոռին:
Շատ է սիրում լավ ուտել-խմել, խոսալ ու կամֆորտով վայելել կյանքը, առանց դրա այլևս իրան չի պատկերացնում:
Չգիտեմ, գիշերը հանգիստ է քնում, թե ոչ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/23/2021 14:40 Տարածքների մեծ մասում որոնողական աշխատանքները հիմնականում ավարտված են. անհետ կորած զինվորի հարազատը դիմել է Օնիկ Գասպարյանին
- 01/23/2021 12:32 Դավաճան Նիկոլը "կարմիր" տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ). քաղաքագետ
- 01/23/2021 11:04 Այսօր լուսադեմին Աշոցքում գրանցվել է -35 աստիճան սառնամանիք
- 01/22/2021 22:39 Վրաստանի ԱԳՆ-ն ՀՀ ԱԳ նախարարի այցը անվանել է այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2021 10:29 Գյումրիում ՌԴ քաղաքացու ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
- 01/22/2021 10:16 ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ
- 01/22/2021 10:02 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները