Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   21:38 Պետդեպը պատասխանել Է Իրանի հարվածներին պատասխանելու Իսրայելի ծրագրերի մասին հարցին 04/16/2024   21:21 Սառույցը կոտրվեց, Իսրայելը, կարծես թե, ավելի մեծ կախվածության մեջ ընկավ ԱՄՆ-ից. Իրանագետ (տեսանյութ) 04/16/2024   21:15 ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ դադարեցրել են գործունեությունը. Արմեն Գիգոյան 04/16/2024   21:09 Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ 04/16/2024   20:58 Դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ․ Հոկտանյան 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   20:42 Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն 04/16/2024   20:34 Ղազախստանի մահմեդականներին արգելել են օգտագործել վարկային քարտեր եւ դրանցով կանխիկացում 04/16/2024   20:15 Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը 04/16/2024   19:58 Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն 04/16/2024   19:51 Ռոստովի մարզում տղամարդը մահացել է ձերբակալման փորձի ժամանակ 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   19:22 ԱՄՆ-ի Փենսիլվանիայում հրդեհվել է Ուկրաինայի զինված ուժերի համար արկեր արտադրող գործարանը 04/16/2024   19:00 Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը. Աբրահամյան 04/16/2024   18:55 Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից 04/16/2024   18:50 Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին 04/16/2024   18:46 Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ. հեղեղները չեն դադարում 04/16/2024   18:35 ՀՀ առողջապահության նախարարության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում այս պահին ձերբակալված անձինք չկան 04/16/2024   18:27 Հայաստանը, իսկապես, զգալիորեն կրճատել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում. Տասմագամբետով 04/16/2024   18:25 Ձեռնաշղթաներով գտնվող Սամվելին քարշ են տվել ոստիկանական մեքենայից, տապալել գետնին, ծեծի ենթարկել, խոշտանգել․ պատգամավորները տեսակցել են Սամվել Վարդանյանին 04/16/2024   18:25 Հանրապետությունում խոզերի շրջանում հիվանդություն է տարածված. սպառողին խաբում են. տեղականի փոխարեն ներմուծված միս են վաճառում 04/16/2024   18:08 Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կողմից կազմակերպված՝ քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին 04/16/2024   18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը 04/16/2024   17:58 «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 04/16/2024   17:54 Ռուսաստանում առաջարկել են արգելափակել TikTok-ը 04/16/2024   17:44 Մոսկվայի Կարմիր հրապարակը անհայտ պատճառներով փակել են այցելուների համար 04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մեր կարմիր գծերը չեն փոխվել. այս հարցի բարձրացումն ինձ զարմանք է պատճառում. ԻԻՀ դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»

Մոսկվան նախաձեռնել է հրադադար Լեռնային Ղարաբաղում 11/23/2020   17:06  |  ԼՐԱՀՈՍ

ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախոս Ամալյա վան Գենթը հրապարակել է հետևյալ հոդվածը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմին և դրան հաջորդած համաձայնագրին: Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանից։

Հրադադար. Ադրբեջանը ցնծում է, Հայաստանը հայտնվել է խորը գոյաբանական ճգնաժամի մեջ

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմից մինչ այսօր ծանր մարտերում զոհվել է ավելի քան հինգ հազար մարդ, հարյուր հազար քաղաքացիներ ստիպված են եղել թողնել իրենց տները: Այժմ զենքերը լուռ են. դրանք լռել են նոյեմբերի 10-ից՝ Ռուսաստանի ժամանակով 00:00-ից:

Այս մասին երեքշաբթի գիշերը պայմանավորվել էին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը:

Ինը կետից բաղկացած համաձայնագիրը հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս փոխանակվելու ռազմագերիներով և դուրս բերելու խրամատներում կամ բաց տարածքում ընկած զինվորների դիերը:

Համաձայնագիրը նախատեսում է նաև հայկական բոլոր զորքերի դուրսբերում ադրբեջանական տարածքից:

Նրանց պետք է փոխարինեն ռուս խաղաղապահները:

 Ըստ այդ համաձայնագրի՝ հրադադարը կտևի հինգ տարի:

Մոսկվան և Բաքուն նկատելիորեն գոհ են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի ստորագրումից հետո ակնհայտ գոհ էր. Վ. Պուտինը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ պատերազմը դադարեցնելու այս համաձայնագիրը նաև անհրաժեշտ պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի տևական և համապարփակ լուծման համար:

Վերջինս անմիջապես հայտնեց նաև, որ շուրջ 2000 ռուս խաղաղապահ արդեն ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ:

Ռուսաստանի նախագահը գոհ լինելու բոլոր հիմքերն ունի, քանի որ այս համաձայնագրի շնորհիվ նա կարողացավ խլել հակամարտության նախաձեռնությունը, թույլ չտալ Թուրքիային մասնակցել համաձայնագրի ստորագրմանը,ինչպես նաև հաջորդ հինգ տարիների ընթացքում բացառել Արևմուտքի ցանկացած մասնակցություն խնդրի լուծման որոնման հարցում:

Հրադադարի ռեժիմն Ադրբեջանին աննկարագրելի ցնծություն է պարգևել:

Ստորագրումից հետո մայրաքաղաք Բաքվում և այլ քաղաքներում հարյուրավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ շեփորներ փչելով և մինչև առավոտ ուրախանալով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնագիրն անվանեց «պատմական հաղթանակ» իր ազգի համար:

 1991-1994 թթ. ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ավելի քան կես միլիոն ադրբեջանցի վտարվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ գավառներից:

Նրանցից շատերը երեսուն տարի անց դեռ ապրում են փախստականների խղճուկ ճամբարներում, իսկ ոմանք նույնիսկ երազում են իրենց «հայրենիք» վերադառնալու մասին:

Ադրբեջանական հեռուստատեսությունն անընդհատ ցուցադրում էր Պուտինի և «նրանց» նկարները:

Ալիևը ստորագրեց փաստաթուղթը և այդպիսով իրականացրեց իր ժողովրդի երազանքը:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր ստորագրման արարողությանը, իսկ Ալիևն իր ելույթում ինքնագոհ ասաց, որ «Ադրբեջանի երկաթե բռունցքը» ստիպելու էր Փաշինյանին ստորագրել փաստաթուղթը, թեպետ նա համաձայնագիրը ստորագրեց վախկոտի նման գաղտնի:

«Հզոր» Ալիևը խորապես արհամարհում է հայ հակառակորդին և նրա՝ ժողովրդավար դառնալու փորձերը:

Երեքշաբթի երեկոյան նա անգամ չփորձեց իր արհամարհանքը թաքցնել փաստաթղթի ստորագրումից հետո ակնհայտորեն պարտված հայ հակառակորդի նկատմամբ:

Իսկ ի՞նչ է ստորագրվել

Դեկտեմբերի վերջին Հայաստանը ստիպված է առանց կռվի զիջել Ադրբեջանի նախկին բոլոր մարզերը, որոնք դեռ գտնվում են իր վերահսկողության տակ: Համաձայն 6-րդ կետի՝ Քարվաճառի հանձնումը պետք է ավարտվի մինչև նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինինը`մինչև դեկտեմբերի 1-ը:

Լաչինի մոտակայքում գտնվող կարևոր ճանապարհը, որը մինչև այժմ երաշխավորում էր Մայր Հայաստանից առանձնացված Լեռնային Ղարաբաղի գոյատևումը, հետագայում վերահսկվելու է ռուսական զորքերի կողմից:

 Ենթադրվում է, որ բոլոր ուղղություններով երթևեկությունը երաշխավորվելու է Ադրբեջանի կողմից:

Ավելին՝ հայերը պետք է հանձնեն հարավային Աղդամը (2-րդ կետ) ամենաուշը նոյեմբերի վերջին և հնարավորություն տան ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի վերահսկողության ներքո վերադարձնելու ադրբեջանցի ներքին տեղահանվածներին:

Թուրքիայի համար անսպասելի միջանցքի բացում

Հաղթական տրամադրություն է նաև Թուրքիայում:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի «Ղարաբաղն այժմ Ադրբեջան է» հաղորդագրությունը լայն տարածում գտավ սոցիալական կայքերում, շարունակությունը՝ «Քո ուրախությունը, մեր ուրախությունը պետք է հավերժ լինեն, Ադրբեջա՛ն»:

Իրականում հենց Թուրքիայի միջամտությունն էր, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը փոխեց հօգուտ Ադրբեջանի:

Թուրք սպաները, թուրքական անօդաչու թռչող սարքերը և ջիհադիստ մարտիկները Սիրիայից, որոնց վճարել էր Թուրքիայի նախագահը, վեց շաբաթ միասին շարժվել են ռազմաճակատ՝ վերականգնելու Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»:

Թուրքիան դրա համար պարգևատրվեց անսպասելի «միջանցքով»՝ հայկական տարածքով:

 Համաձայնագրի 9-րդ կետը սահմանում է, որ Հայաստանը պետք է «հնարավորություն տա Ադրբեջանի և նրա արևմտյան անկլավ Նախիջևանի միջև Զանգեզուրի հայկական միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների և ապրանքների ազատ փոխադրմանը»:

Հայաստանի համար սա իրականում նշանակում է, որ Նախիջևանի հետ ընդհանուր սահման ունեցող Թուրքիան նույնպես ազատ մուտք ունի Կենտրոնական Ասիայի թուրքալեզու հանրապետություններ:

Այս «միջանցքի» ռազմավարական նշանակությունը չի կարելի թերագնահատել. Խորհրդային Միության փլուզումից ի վեր Թուրքիան երազում էր ցամաքային ճանապարհով ազատ մուտք ունենալ դեպի լեգենդար հարուստ, մշակութային կապ ունեցող Կենտրոնական Ասիայի հանրապետություններ:

Զանգեզուրի նեղ հայկական միջանցքը, որն ընկած է Նախիջևանի և Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ խանգարում էր այս ոլորտում Անկարայի առավել ազդեցության բոլոր երազանքներին: Թուրքիան ստիպված էր Կենտրոնական Ասիայի հետ իր առևտուրն իրականացնել Ռուսաստանի կամ Իրանի միջոցով:

9-րդ կետն այժմ պահանջում է, որ Հայաստանը երաշխավորի ապրանքների ազատ տեղաշարժը Նախիջևանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ արդեն վերջինիս սեփական հողի վրա:

Անհասկանալի է, թե ինչու Մոսկվան հնարավոր դարձրեց այս կարևոր միջանցքն Անկարայի համար:

Կապիտուլյացիա

Մոսկվայի նախաձեռնած համաձայնագիրը ռումբի նման հարվածեց հայ հասարակությանը:

Հայերը, անկախ իրենց գաղափարական կողմնորոշումից, այս համաձայնագիրն ընկալում են որպես նվաստացուցիչ կապիտուլյացիա:

«Անձամբ ինձ ու մեր ժողովրդի համար տեքստն աննկարագրելիորեն ցավոտ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնուամենայնիվ, իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց և վերլուծելուց հետո ՀՀ վարչապետը որոշեց ստորագրել այն:

Արդյո՞ք սխալ էր նա գնահատել Բաքվի նպատակները, երբ պատերազմ սկսվելուց հետո աղաչեց իր ժողովրդին «զսպել թուրքերի «Blitzkrieg»-ը» և շարունակել կռվել:

Հարկ է նշել, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում դժվար թե լինի մի ընտանիք, որը չի սգում պատերազմում զոհված յուրաքանչյուր զինվորի համար:

Արդյոք Մոսկվան ստիպե՞լ է Փաշինյանին ստորագրել կապիտուլյացիան, թե՞ պարզապես հայկական ճակատը փլուզվեց Լեռնային Ղարաբաղի ամրոց Շուշի քաղաքի դիմաց:

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը ՀՀ քաղաքացների մեծամասնության հարգանքն է վայելում, հայտարարեց, որ ո՛չ ռուսական կողմը, ո՛չ էլ ՀՀ վարչապետն իրեն չեն տեղեկացրել այս շատ լուրջ համաձայնագրի ստորագրման մասին:

Վերջինս բավականին վրդովված հավելեց, որ ստորագրության մասին իմացել է լրատվամիջոցներից:

Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո անկարգություններ սկսվեցին Հայաստանում:

Երեքշաբթի երեկոյան ամբոխը գրավեց խորհրդարանի շենքը և կատաղությունից կոտրեց կահույքը, դռներն ու պատուհանները, անիծեց կառավարության ղեկավարին՝ անվանելով նրան դավաճան, ծեծի ենթարկեց ԱԺ նախագահին, որին տեղափոխեցին հիվանդանոց:

ՀՀ-ում աստիճանաբար ճամբար է ստեղծվում Պուտինին հավատարիմ հին պահպանողական քաղաքական գործիչների շուրջը, որոնք կառավարության ղեկավարին մեղադրում են Մոսկվայի զայրույթը «անպատասխանատու, արևմտամետ քաղաքականության» պատճառով հարուցելու և դրանով ազգային նվաստացմանը նպաստելու մեջ:

Այս ճամբարը պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ «այստեղ և հիմա»:

Իշխանամետ ճամբարը նույնպես խոսում է «ակնհայտ դավաճանության» մասին, բայց առաջին հերթին նկատի ունի Մոսկվայի դավաճանությունը:

Նա ապացույց է համարում այն փաստը, որ Ռուսաստանը վեց շաբաթ դիտում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սպանդը, իսկ իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, միայն խորհրդանշական աջակցություն տրամադրում:

Նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը «Նիկոլի» շուրջը հավաքված ճամբարը հիմնականում «պատիժ» է համարում այն բանի համար, որ այս քաղաքական գործիչը 2018-ին իր, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությամբ» գայթակղեց ժողովրդին՝ հույսեր տալով հեռավոր Կովկասի խորը ժողովրդավարացման, կոռուպցիայի նվազման, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և օրենքի գերակայության մասին:

Նրանք նաև կարծում են, որ այսկերպ Մոսկվան ազդանշան է տալիս Բելառուսի նման երկրներին, որ նրանց ևս այսօրինակ բան է սպառնում, եթե վերջիններս Հայաստանի նման համարձակվեն ավելի ժողովրդավար և անկախ դառնալ:

Նիկոլ Փաշինյանը կդիմանա՞ այս պայմանագրին՝ պարզ չէ։

Համաձայնագիրը փաստորեն Հայաստանն ընկղմել է խորը գոյաբանական ճգնաժամի մեջ, որի հետևանքներն առայժմ կանխատեսելի չեն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:43 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել և պահանջում է վարչապետի եւ կառավարության հրաժարականը
17:03 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
19:08 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿյանքից հեռացել է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության եվ կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը
18:32 30/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«ԵՊՀ Արևելագիտության ֆալուլտետի շրջանավարտները կվճարեն նույն ֆակուլտետում սովորող զինծառայողների զավակների և կամավոր ճակատ մեկնածների ուսման վարձը».Ռուբեն Մելքոնյան
14:52 22/10/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ-ում միջանկյալ քննությունները չեն չեղարկվելու. ԵՊՀ խոսնակ
18:20 28/09/2020  |  ՄեկնաբանությունԿազմավորվել է ԵՊՀ կամավորական դասակ, որն այսօր մեկնել է Արցախ
09:15 18/09/2020  |  ՄամուլՀիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ «Փաստ»
18:12 15/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում Բաց հասարակության հիմնադրամների կողմից ֆինանսավորվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից իրականացվող ծրագրերը, այլ ոչ թե անձինք.ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
15:17 09/09/2020  |  Դատական ռեպորտաժներԵՊՀ-ն դատարանում պարտվել է նույն ԲՈՒՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին. Դատարանը բավարարել է հայցը
15:07 02/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հիմա արդեն երկու անգամ ավելի շատ են մեր դեմ եղած հայցերը». ԵՊՀ ռեկտորի ԺՊ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]