ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասում են` մահացած է, բայց դիակը չեն գտնում. Սարգիս Ասատրյան 11/23/2020 20:41 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Պայմանագրային զինծառայող Վարուժան Ասատրյանը հոկտեմբերի 10-ին պատերազմում զոհվել է։ Համենայն դեպս հարազատներին այդպես են ասել, սակայն մինչ օրս հարազատները նրա դին չեն գտել։
Վարուժանի եղբայր Սարգիս Ասատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ հոկտեմբերի 14-ին ԴՆԹ են հանձնել, բայց մինչ օրս պատասխան չկա. «Դին ուղարկել են Գորիս կամ Կապան․հինգ անգամ գնացել եմ Գորիս և Կապան։ Այնտեղից միշտ ասել են, որ Հերացիի դիահերձարանում է։ Եկել եմ Հերացի, ասել են՝ Կապանում է և այդպես օրերով Երևան-Գորիս եմ գնում։ Հետո ասացին, որ ԴՆԹ պետք է հանձնել։ Հոկտեմբերի 14-ին հանձնեցինք և արդեն 40 օրից ավել է, որ ԴՆԹ-ի պատասխանը չի գալիս»,-նշեց Սարգիս Ասատրյանը, ում կարծիքով խնդիրը ԴՆԹ-ի ապարատն է, եթե ևս մեկ ապարատով համալրվի կենտրոնը, գուցե պատասխաններն ավելի կարճ ժամանակում պատրաստ լինեն։
«Ամեն օր առավոտից մինչև երեկո ես նստած եմ Հերացիում և տեսնում եմ՝ այնտեղ ինչ է կատարվում։ Կարող է օրվա մեջ 4 անալիզի պատասխան լինի, կարող է և չլինի։ Ծնողները շատ-շատ են։ Մարդ փող էլ չունի ընկնի ման գա եղբորը կամ տղային։ Տանջվում են բոլորը։ Սա ավելի մեծ ցավ է, քան որ գտնենք ու հուղարկավորենք։ Մեզ համար կարևորը մեր եղբայրներին հուղարկավորելն է»,-ասաց Սարգիս Ասատրյանը։
Վերջինս հավելեց, որ այսօր «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ում հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, զրուցել նրա հետ։ Նախարարը վստահեցրել է՝ հարցը շտապ պետք է լուծվի և հանձնարարականներ տվել աշխատակիցներին։
«Գնում եմ տուն և ընտանիքս ինձ է նայում՝ սպասելով, որ ինչ-որ լուր եմ ասելու։ Դիահերձարաններում, ֆուռերում, բոլոր տեղերը եղել եմ։ Արդեն որդնում են դիերը, չեն կարողանալու պահել, մոտիկ չեն կարող գնալ։ Թող դիմեն Ֆրանսիային, Ամերիկային կամ Ռուսաստանին ու մի հատ էլ ԴՆԹ-ի ապարատ ավելացնեն»,-նշեց Սարգիս Ասատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/13/2022 22:14 Այժմ արդեն կիսով չափ հայ, կիսով չափ հրեա Գարի Կասպարովը կարող է գալ ու ապրել Հայաստանում․ Գրիգորյան
- 08/13/2022 20:52 Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, այլ՝ այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար․ Դանիելյան
- 08/13/2022 19:41 Լիբերալիզմի առանցքային թշնամին կրոն երևույթն է, որոնց վրա է հիմնված ավանդական պահպանողական արժեքային համակարգը․ քաղաքագետ
- 08/13/2022 19:14 Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար․ Օհանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/14/2022 23:02 «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները․ ԱԻՆ-ը հրապարակել է անունները
- 08/14/2022 22:41 Պայթյունի հետևանքով անհետ կորել է 5 տարեկան երեխան և իր հղի մայրը. ԱԻՆ նախարար
- 08/14/2022 21:57 Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են.քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում.ԱԻ նախարար
- 08/14/2022 21:39 Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը